Jump to content

Փողի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փողի զարգացման ժամանակագրություն

Փողի պատմություն, ժամանակի ընթացքում հարստության փոխանակման, պահպանման և չափման համակարգերի զարգացում։ Փողը միջոց է այս գործառույթներն անուղղակիորեն և ընդհանուր առմամբ իրականացնելու, այլ ոչ թե ուղղակի կերպով, ինչպես ապրանքափոխանակության դեպքում։

Փողը կարող է ունենալ մետաղադրամի, թղթադրամի տեսք, կամ կարող է լինել գրավոր կամ էլեկտրոնային հաշիվի տեսքով։ Այն կարող է ունենալ ներքին արժեք (ապրանքային փողեր), լինել օրինականորեն փոխանակելի ինչ-որ բանի հետ, որն ունի ներքին արժեք (ներկայացուցչական փողեր), կամ ունենա միայն անվանական արժեք (ֆիատ փողեր

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողը հորինվել է մինչև կսկսեին նրա մասին գրել[1][2]։ Հետևաբար, ցանկացած պատմություն այն մասին, թե ինչպես է առաջացել փողը՝ հիմնված են տրամաբանական եզրակացությունների վրա։

Խեցիներ՝ որպես փոխանակման միջոց

Էական փաստ է, որ փողը նկարագրվում է որպես փոխանակման միջոց, որն օգտագործվել է հնագույն քաղաքակրթություններում տարբեր իրեր ձեռք բերելու համար։ Փող հասկացությունը ներառում էր ուղղակիորեն օգտակար ընտանի կենդանիներին և հացահատիկը, նաև գրավիչ առարկաներ, ինչպիսիք են խեցիները և ուլունքները [փա՞ստ], որոնք փոխանակում էին ավելի օգտակար ապրանքների հետ։ Օրինակ Հոմերոսը ցլերին է կիրառել որպես արժեչափ[3]։ Նման փոխանակումները նկարագրվում են որպես բարտեր, և փոխանակման ժամանակ, որոշ ապրանքներ (հատկապես երբ ապրանքը փոխանակելի չէ) չէին վերածվում փոխանակման համար անհրաժեշտ «փողի» կամ «ապրանքային փողի», օրինակ՝ շեքելի։

Կարթագենյան Էլեկտրումով պատրաստված շեքել, մ․թ․ա․ 310թ․ - մ․թ․ա․ 290թ․, վրան Բաալ Համմոնի կինը՝ Տանիտին

Հին պատմության բարդությունների պատճառով (տարբեր տեմպերով են զարգացել հին քաղաքակրթությունները, որով պայմանավորված չկան ճշգրիտ գրառումներ կամ չեն պահպանվել), և քանի որ տնտեսական համակարգերի հնագույն ակունքները նախորդում են գրավոր պատմությանը, հնարավոր չի եղել գտնել փողի ծագման իրական տեսակետը։ Ավելին, պատմությունում առկա ապացույցները հաստատում են այն գաղափարը, որ փողը հանդես է եկել երկու հիմնական ձևերով՝ հաշվեկշռային փող (դեբետներ և կրեդիտներ գրանցամատյաններում) և որպես փոխանակման միջոց (փոխանակման նյութական միջոցներ՝ պատրաստված կավից, կաշվից, թղթից, բամբուկից, մետաղներից և այլն)[4]։

Քանի որ «հաշվեկշռային փողը» կախված էր հաշվարկը գրանցելու կարողությունից՝ նշանակալի զարգացում ապրեց գրանցամատյանը (թալի փայտիկ)։ Դրանցից ամենահինը թվագրվում է Օրինյակի մշակույթին՝ մոտ 30,000 տարի առաջ[5][6]։ Միջագետքում հայտնաբերվել են հաշվապահական հաշվարկներ՝ դրամական համակարգի իմաստով, որոնք ունեն ավելի քան 7000 տարվա պատմություն։ Միջագետքից գտնված թղթերը ցույց են տվել ծախսեր, ստացվածք, ապրանքների ցուցակներ, բացի այդ հաշվապահական հաշվառման պատմությունը վկայում է, որ հաշվապահական փողերը մետաղադրամներից մի քանի հազար տարով ավելի վաղ են սկսել օգտագործվել։ Ըստ Դեյվիդ Գրեբերի, փողը, որպես հաշվի միավոր, հորինվել է այն ժամանակ, երբ «ես քեզ պարտք եմ ինչ–որ մի բան» անչափելի պարտավորությունը վերածվել է «ես ինչ-որ բանի մեկ միավոր եմ քեզ պարտք» քանակական հասկացության։ Ըստ այս տեսակետի՝ փողը սկզբում առաջացել է որպես հաշվեկշռային փող և միայն ավելի ուշ ստացել փոխանակման միջոցի ձև[7][8]։

Ինչ վերաբերում է փոխանակման փողին, ապա ներկայացուցչական փողի օգտագործումը պատմականորեն նախորդում է մետաղադրամի գյուտին[1]։ Եգիպտոսի, Բաբելոնի, Հնդկաստանի և Չինաստանի հնագույն կայսրություններում տաճարներն ու պալատները հաճախ ունենում էին ապրանքային պահեստներ, որտեղ կային կավե նշաններ[1] և այլ նյութեր, որոնք վկայում էին պահեստում պահվող ապրանքների մի մասի նկատմամբ պահանջի մասին[9]։ Չկան կոնկրետ ապացույցներ, որ այս տեսակի նշաններն օգտագործվել են առևտրի համար, սակայն դրանք օգտագործվել են վարչարարության և հաշվապահական հաշվառման համար[1]։

Մետաղների օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած փողը փոխանակման ամենահին ձևը չէ, տարբեր մետաղներ (ինչպես սովորական, այնպես էլ թանկարժեք մետաղներ) օգտագործվել են ինչպես փոխանակման, այնպես էլ դրամական համակարգերում, և մետաղների պատմական օգտագործումը տալիս է մի քանի պարզ օրինակ, թե ինչպես են բարտերային համակարգերը իրենց տեղը զիջում դրամական համակարգերին։ Հռոմեացիների կողմից բրոնզի օգտագործումը, թեև ամենահին օրինակներից չէ, սակայն, հստակորեն ցույց է տալիս այդ անցումը։ Սկզբում օգտագործվել է aes rude (կոպիտ բրոնզ)։ Սա չչափված բրոնզի մեծ կշիռ էր, որն օգտագործվում էր բարտերյան համակարգում։ Բրոնզի, փոխանակման մեջ ունեցած դերը, բացառապես պայմանավորված էր մետաղագործության մեջ համաձուլվածքի օգտակարությամբ, այն փոխանակվում էր գործիքների վերածվելու նպատակով։ Հաջորդը բրոնզն էր՝ ձուլակտորների մեջ, որոնք ունեին 5 ֆունտ նախապես չափված քաշ (հավանաբար, փոխանակումն ավելի հեշտ և արդար դարձնելու համար), այն կոչվում էր aes signatum (կնիքված բրոնզ)։ Այստեղ արդեն ծագում է այն հարցը, թե, արդյո՞ք սա փոխանակում էր, թե՞ դրամական համակարգի սկիզբ։ Վերջապես, ապրանքափոխանակության մեջ բրոնզի օգտագործումից ակնհայտ բեկում կա դեպի դրա անվիճելի օգտագործումը որպես փող, քանի որ այն ավելի թեթև էր և նախատեսված չէր այլ նպատակով օգտագործելու համար, քան մետաղադրամի։ Aes grave (ծանր բրոնզ) (կամ As) մետաղադրամների օգտագործման սկիզբն է Հռոմում, բայց ոչ հայտնի ամենահին մետաղական դրամների օրինակը։

Նմանապես, հին Սպարտան երկաթից դրամներ էր հատում, որպեսզի իր քաղաքացիներին խրախուսեր արտաքին առևտրով զբաղվել[10]։ 17-րդ դարի սկզբին Շվեդիան չուներ թանկարժեք մետաղներ, ուստի թողարկում էր «ափսե փող»՝ 50 սմ և ավելի երկարությամբ և լայնությամբ պղնձի մեծ սալեր, որոնց վրա դրոշմված էր դրանց արժեքը։

13-րդ դարում Եվրոպայում նորից սկսեցին հատել ոսկեդրամներ։ Ոսկեդրամների «վերադարձը» վերագրվում է Ֆրիդրիխ II-ին՝ Խաչակրաց արշավանքների ժամանակ։ 14-րդ դարում Եվրոպայում արծաթե դրամների հատմանը փոխարինեց ոսկեդրամների հատումը[11][12]։ Վիեննայում այս փոփոխությունը տեղի ունեցավ 1328 թվականին[11]։

Մետաղական հիմքով դրամներն առավելություն ունեին այլ փոխանակման միջոցների նկատմամբ՝ իրենց արժեքը ապահովում էին հենց իրենք։ Մյուս կողմից, դա դրդեց կեղծումների, օրինակ, մետաղադրամների մասնատում էին թանկարժեք մետաղի որոշ մասը հեռացնելու համար։ Ավելի մեծ խնդիր էր ոսկե, արծաթե և պղնձե դրամների համատեղ գոյությունը Եվրոպայում։ Մետաղների միջև փոխարժեքները տարբեր էին կախված առաջարկից և պահանջարկից։ Օրինակ, 1670-ական և 1680-ական թվականներին Անգլիայում արծաթե թագի դեմ գվինեական ոսկե դրամի արժեքը սկսեց բարձրանալ։ Հետևաբար, ոսկու ներմուծման դիմաց Անգլիայից արծաթ էր արտահանվում։ Վիճակը վատթարացավ, քանի որ ասիական առևտրականները ընդհանրապես չէին կիսում ոսկու եվրոպական արժևորումը։ Ոսկին հեռացավ Ասիայից, իսկ արծաթը մեծ քանակությամբ՝ Եվրոպայից։ Եվրոպացի դիտորդների, օրինակ Իսահակ Նյուտոնըի, թագավորական դրամահատարանի վարպետների մոտ նկատվեց անհանգստություն[13]։

Կայունությունը հաստատվեց այն ժամանակ, երբ ազգային բանկերը հաստատեցին արծաթը ոսկու վերածելու ֆիքսված տոկոսադրույք։ Դա հեշտ չի եղել։ Անգլիայի բանկը վտանգի ենթարկեց բրիտանական վարկային աղետի ժամանակ՝ 1770-ականներին, երբ հաճախորդները ճգնաժամի պահին պահանջում էին իրենց գումարները վերածել ոսկու։ Ի վերջո, Լոնդոնի վաճառականները ֆինանսական գրավի միջոցով փրկեցին բանկը և ազգը[փա՞ստ]։

Փողի էվոլյուցիայի մյուս քայլը մետաղադրամի կշռի միավորից կախված փոխանակումից անցումն էր արժեքի միավորի փոխանակման։ Կարելի է տարբերակել դրա ապրանքային արժեքն ու տեսակային արժեքը (դրա արժեքը որպես մետաղադրամ)։ Այս արժեքների տարբերությունը սենյորաժն է[14][15]։

Փողի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ գաղափարները ներառում էին Արիստոտելի «մետալիզմ» և Պլատոնի «քարտալիզմ» հասկացությունները, որոնք Յոզեֆ Շումպետերը ներառեց փողի իր տեսությանը, որպես դասակարգման ձև[16]։ Ավստրիացի տնտեսագետը փորձել է մշակել փողի կատալակտիկ տեսություն՝ պահանջների տեսությունից դուրս[17]։ Շումպետերի տեսությունն ուներ մի քանի թեմաներ, բայց դրանցից կարևորը ներառում էր այն գաղափարները, որ փողը կարող է վերլուծվել սոցիալական հաշվառման տեսանկյունից, և որ այն նաև ամուր կապված է արժեքի տեսության հետ[18]։

Գոյություն ունի առնվազն երկու տեսակետ, թե ինչ է փողը, և դրանք կարող են ազդել վաղ դրամավարկային համակարգերի պատմական և հնագիտական ապացույցների մեկնաբանության վրա։ Փողի ապրանքային տեսությունը (փոխանակման փողի) նախընտրում են նրանք, ովքեր ցանկանում են փողը դիտարկել որպես շուկայական գործունեության բնական զարգացում[19]։ Մյուսները փողի վարկային տեսությունն (հաշվապահական փողի) ավելի հավանական են համարում, ըստ նրանց պետությունը առանցքային դեր ունի փողի հայտնագործման գործընթացում։ Ապրանքային տեսությունը ավելի լայն տարածում ունի, և հոդվածի մեծ մասը գրված է այդ տեսանկյունից[20]։ Ընդհանուր առմամբ, տնտեսագետների կողմից մշակված փողի տարբեր տեսությունները հիմնականում կենտրոնանում են փողի գործառույթների, նրա օգտագործման և կառավարման վրա[16]։

Այլ տնտեսագետներ նույնպես նշում են, որ փողի որոշակի կարգավիճակ միշտ կախված է անհատների և հասարակության կողմից նրան վերագրվող կարգավիճակից[21]։ Օրինակ, ոսկին կարող է արժեքավոր լինել մի հասարակությունում, բայց մեկ այլ հասարակությունում՝ ոչ, կամ, թղթադրամը պարզապես թղթի կտոր է, չունի արժեք, քանի դեռ բանկը չի տվել իր համաձայնությունը, որ այն ունենա արժեք և օգտագործվի որպես փոխանակմնան միջոց[21]։

Փողի ագրեգատները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածը տրոհվում է մի քանի ագրեգատների՝

  • Դրամական բազա (M0) - ընդհանուր գումարով ընդգրկում է շրջանառության մեջ եղած կանխիկ փողը, այդ թվում նաև կազմակերպությունների դրամարկղներում եղածը,
  • Դրամական ընդհանուր բազա (M1) - շրջանառության մեջ եղած կանխիկ զանգվածը (M0) գումարած բնակչության ու կազմակերպությունների ցպահանջ ավանդներն ու ճանապարհային չեկերը։ Այն ամենը ինչը սպասարկում է ընթացիկ դրամաշրջանառությունը,
  • Փող ընդհանրապես (M2) - ընթացիկ շրջանառությունը սպասարկող փողի զանգված գումարած բնակչության ու կազմակերպությունների երկարատև խնայողությունները (ավանդները),
  • Փող լայն իմաստով (M3) - փողի ընդհանուր զանգված գումարած կազմակերպությունների միջոցները հաշիվներում և կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները։ Որոշ գրքերում այս ագրեգատը կարող է ներառել նաև բանկերում պահվող ոչ փողային իրացվելի ակտիվները։ Դա կարող է դրսևորվել նաև M4 ագրեգատի միջոցով։

ՀՀ ԿԲ-ն վիճակագրական վերլուծություններում որպես «Փողի ագրեգատներ և փողի բազմարկիչներ» ներկայացնում է M1, M2 և M2X ագրեգատները․

  1. M1-ն ընդգրկում է շրջանառությունում կանխիկ ՀՀ դրամը և ռեզիդենտների՝ ՀՀ-դրամով ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) և փոխառուտյունները,
  2. M2-ն ընդգրկում է M1-ը և ռեզիդենտների ՀՀ դրամով ժամկետային ավանդներն ու փոխառությունները,
  3. M2X-ն ընդգրկում է M2-ը և ռեզիդենտների՝ արտարժույթով ավանդները (ներառյալ հաշիվները) և փոխառությունները։

Տեխնոլոգիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամի բաղադրության ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարկումները բերեցին մետաղների քիմիական կազմի վերլուծության։ Վերլուծության համար նախատեսված փորձաքարի հայտնաբերումը նպաստեցեց մետաղական հիմքով ապրանքային փողի և մետաղադրամի ճանաչմանը։ Ցանկացած փափուկ մետաղի, ինչպես օրինակ ոսկու, մաքրությունը կարող էր ստուգվել փորձաքարի օգնությամբ։ Արդյունքում, ոսկին, որպես ապրանքային փող, տարածվեց Փոքր Ասիայից (որտեղ այն լայն կիրառություն ուներ)։

Փորձաքարը հնարավորություն էր տալիս գնահատել համաձուլվածքում ոսկու քանակությունը։ Նաև, փորձաքարի միջոցով կարող էին գնահատել խառնուրդի մաքրությունը։ Այն թույլ էր տալիս ստեղծել ոսկու միատեսակ քանակությամբ մետաղադրամներ։ Մետաղադրամները սովորաբար հատվում էին կառավարությունների կողմից, այնուհետև դրոշմվում էին տարբերանշանով, որը երաշխավորում էր մետաղի քաշն ու արժեքը (ինքնարժեք)։ Այնուամենայնիվ, մետաղադրամներն ունեին նաև անվանական արժեք։ Երբեմն կառավարությունները կրճատում էին մետաղադրամում թանկարժեք մետաղի քանակը (նվազում էր ինքնարժեքը) իսկ անվանական արժեքը թողնում էին նույնը։ Այդ երևույթը պրակտիկայում հայտնի է որպես կեղծում[փա՞ստ]։

Նախապատմություն։ Փողի նախադրյալները և առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ դրամական փոխանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա ոչ մի վկայություն, պատմական կամ ժամանակակից մի հասարակության մասին, որտեղ փոխանակման հիմնական եղանակը բարտերն էր[22], փոխարենը, ոչ դրամային հասարակություններում հիմնականում գործում էին նվերների և պարտքի սկզբունքներ[23][24][25]։ Երբ ի հայտ եկավ բարտերն, այն սովորաբար լինում էր կա՛մ լրիվ անծանոթների, կա՛մ հնարավոր թշնամիների միջև[26]։

Փոխանակման ժամանակ անհատը, ով տիրապետում էր ցանկացած ավելցուկային արժեքի, ինչպես օրինակ հացահատիկի քանակը, որը պահեստավորվում էր, կամ անասունների քանակությունը, կարող էր ուղղակիորեն փոխանակել իր ապրանքը նման կամ ավելի մեծ արժեքի, օգտակար բանի հետ (կավե աման, գործիք և այլն) սակայն, գործարքի համար անհրաժեշտ էր, որ փոխանակում իրականացնողների ցանկությունները համընկնեին։ Օրինակ, ֆերմերը պետք է գտներ մեկին, ով ոչ միայն կցանկանար ֆերմերի առաջարկած հացահատիկը, այլև կկարողանար առաջարկել ինչ-որ բան, որի դիմաց ֆերմերը կտար իր հացահատիկը։

Բարտերը որպես փողի առաջացման վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելի «Քաղաքականություն» գրքում[27] հույն փիլիսոփան խորհել է փողի էության մասին։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր առարկա ունի երկու կիրառություն՝ նպատակային, որի համար ստեղծվել է, և որպես վաճառքի կամ փոխանակման առարկա[28]։ Դրամական արժեքի վերագրումը այնպիսի «աննշան» առարկաների, ինչպիսին են մետաղադրամը կամ մուրհակը, առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ, փոխանակման ընթացքում, միմյանց, իշխանության հանդեպ սկսել են ցուցաբերել վստահություն[29][30]։ Գտնել այնպիսի մարդկանց, որոնց հետ կարելի է կատարել ապրանքային փոխանակում (այսինքն մեկին, ով ունի մեզ անհրաժեշտ ապրանքը, և պատրաստ է այն փոխանակել մեր առաջարկած ապրանքով)՝ ժամանակատար գործընթաց է։ Ըստ ավստրիացի տնտեսագետ Կառլ Մենգերի վարկածի, այս պատճառը դրամավարկային համակարգերի ստեղծման շարժիչ ուժն է. մարդիկ փնտրում են միջոց իրենց ժամանակ վատնելը դադարեցնելու համար[31]։

Իր՝ «Պարտք։ Առաջին 5000 տարիներ» գրքում, մարդաբան Դեյվիդ Գրեբերը հակադարձում է այն կարծիքին, որ փողը հորինվել է բարտերին փոխարինելու համար[32]։ Այս վարկածի խնդիրը՝ հիմնավոր ապացույցի բացակայությունն է։ Նրա հետազոտությունները ցույց են տալիս, որ նվերների քաղաքականությունն ընդհանուր էր առաջին գյուղատնտեսական հասարակություններում, երբ մարդիկ օգտվում էին մշակված վարկային համակարգերից։ Ըստ Գրեբերի՝ փողը որպես հաշվի միավոր հորինվել է այն ժամանակ, երբ «ես պարտք եմ քեզ» անչափելի պարտավորությունը վերածվել է «ես պարտք եմ քեզ ինչ-որ բանի մեկ միավոր» քանակական հասկացության։ Ըստ այս տեսակետի՝ փողը սկզբում առաջացավ որպես վարկ, և միայն ավելի ուշ ձեռք բերեց փոխանակման միջոցի և արժեքի պահպանման գործառույթներ[7][8]։ Գրեբերի քննադատությունը մասամբ հենված է Ալֆրեդ Միտչել–Իննեսի 1913թ. «Ի՞նչ է փողը» հոդվածում արված քննադատության վրա։ Իննեսը հերքում էր փողի փոխանակային տեսությունը՝ ուսումնասիրելով պատմական ապացույցները և ցույց տալով, որ վաղ մետաղադրամները երբեք չեն ունեցել կայուն արժեք և ոչ էլ հաստատուն մետաղական կազմ։ Ուստի նա եզրակացրել է, որ վաճառքը ոչ թե ապրանքների փոխանակում էր ինչ-որ ունիվերսալ ապրանքի հետ, այլ վարկի փոխանակում։ Նա պնդում էր, որ «միայն վարկն է փող»[33]։ Մարդաբան Քերոլայն Համֆրին ուսումնասիրել է առկա էթնոգրաֆիկ տվյալները և եզրակացրել, որ «Փոխանակաին տնտեսության ոչ մի օրինակ՝ մաքուր և պարզ, երբևէ չի նկարագրվել, էլ չեմ խոսում դրանից՝ փողի առաջացման մասին. ողջ ազգագրությունը հուշում է, որ երբեք նման բան չի եղել»[22]։

Տնտեսագետներ Ռոբերտ Պ. Մերֆին և Ջորջ Սելգինը պատասխանել են Գրեբերին՝ ասելով, որ փոխանակման վարկածը համահունչ է տնտեսական սկզբունքներին, և փոխանակման համակարգը չափազանց կարճ կլինի՝ մշտական գրառում թողնելու համար[34][35]։ Ջոն Ալեքսանդր Սմիթը Bella Caledonia–ից ասաց, որ այստեղ Գրեբերը միակ գիտնականն է, որ փորձել է հերքել փոխանակման վարկածները, մինչդեռ Սելգինը աստվածաբանական դիրքորոշում է ընդունում՝ ընդունելով վարկածը որպես հեղինակության վկայակոչում[36]։

Նվերների քաղաքականությունը տնտեսության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տնտեսություններում արժեքավոր ապրանքներն ու ծառայություններրը կանոնավոր կերպով փոխանցվում են մյուսներին, առանց ինչ–որ համաձայնագրի կամ ակնկալիքների (չկա հատուկ ինչ–որ բան մեկ այլ բանի համար)[37]։ Մեկանգամյա կամ կրկնվող նվիրատվությունները նպաստում էին համայնքների ներսում արժեքավոր իրերի շրջանառությանը և վերաբաշխմանը։

Կան տարբեր սոցիալական տեսություններ նվերների տնտեսությունների վերաբերյալ։ Ոմանք նվերներների քաղաքականությունը համարում են փոխադարձ ալտրուիզմի ձև, որտեղ հարաբերությունները ստեղծվում են այս տեսակի փոխանակման միջոցով[38]։ Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ «ես քեզ պարտք եմ»[39] պարտքային կարգավիճակը փոխվում է սոցիալական մեկ այլ կարգավիճակի «նվերների» դիմաց[40]։ Օրինակ՝ սննդի փոխանակումը որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող հասարակություններում ցանկացած անհատի ամենօրյա սնունդ հայթայթելու ձախողման դեմ երաշխիք է։ Այս սովորույթը կարող է արտացոլել ալտրուիզմը, որը կարող է լինել ոչ ֆորմալ ապահովագրության ձև, կարող է իր հետ բերել նոր սոցիալական կարգավիճակ կամ այլ օգուտներ։

Փողի առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանները նշել են բազմաթիվ դեպքեր, երբ «պարզունակ» հասարակությունները օգտագործել են ինչ–որ բան, որը շատ նման է մեզ հայտնի փողին, բայց ոչ առևտրային նպատակներով, հնարավոր է, որ կոմերցիոն օգտագործումն արգելված է եղել.

Հաճախ նման արժույթները չեն օգտագործվել որևէ բան գնելու և վաճառելու համար։ Փոխարենը, դրանք օգտագործվել են մարդկանց միջև հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և այլ կերպ վերակազմավորելու համար. ամուսնություններ կազմակերպելու, երեխաների հայրությունը հաստատելու, վեճերի հարթման, հուղարկավորությունների ժամանակ սգավորներին մխիթարելու, հանցագործությունների դեպքում ներում խնդրելու, պայմանագրեր կնքելու, հետևորդներ ձեռք բերելու համար – գրեթե ամեն ինչ, բացի բահ, թիակ, խոզ կամ ոսկերչական իրեր ձեռք բերելը[41]։

Սա խոսում է այն մասին, որ փողի հիմնական նպատակը, հնարավոր է՝ վաղուց նախորդել է դրա կիրառման կոմերցիոն նպատակին։

Մ.թ.ա. 9000–6000-ական թվականներին խոշոր եղջերավոր անասունների ընտելացումից և մշակաբույսերի մշակումը սկսելուց հետո անասնաբուծական և բուսաբուծական արտադրանքը օգտագործվել է որպես փող[42]։ Այնուամենայնիվ, գյուղատնտեսական արտադրանք ստանալը բավականին ժամանակ է պահանջում։ Գյուղացուն կարող էր անհրաժեշտ լինել գնել այնպիսի բան, որի համար նա չէր կարող անմիջապես վճարել։ Այսպիսով, ներդրվեց պարտքի և վարկի գաղափարը, և առաջացավ այն գրանցելու և դրան հետևելու անհրաժեշտությունը։

Միջագետքում առաջին քաղաքների ստեղծումը (մ.թ.ա. մոտ 3000 թ.) առաջ բերեց հաջորդ, ամենապարզ դրամական հարաբերությունների ձևին՝ ակտիվներով ապահովված վարկ կամ ներկայացուցչական փող։ Ֆերմերները իրենց ցորենը դնում էին տաճարում, որը գրանցվում էր որպես ավանդ (դեպոզիտ) կավե տախտակների վրա և դրա հիման վրա ֆերմերին տալիս էին անդորրագիր՝ կավե նշանի տեսքով, որը նրանք կարող էին օգտագործել տաճարներում վճարների կամ այլ պարտքերի համար[1]։ Քանի որ տաճարի ավանդների մեծ մասը կազմում էր սովորական գարին՝ գարու ֆիքսված քանակությունը սկսեցին օգտագործել որպես հաշվի միավոր[43]։

Արիստոտելի կարծիքը փոխանակման փողի ստեղծման մասին, որպես նոր բան հասարակության մեջ, հետևյալն է՝

Երբ մի երկրի բնակիչները կախված էին մյուս երկրի բնակիչներից, և նրանք ներմուծում էին այն, ինչն իրենց էր պետք, և արտահանում այն՝ ինչից շատ ունեին, փողն անպայմանորեն սկսեց գործածվել[44]։

Օտարերկրացիների հետ առևտուրը պահանջում էր «հատուկ փող», որը կապված չէր լինի տեղական տաճարի կամ տնտեսության հետ, փող, որն ուներ արժեք երկու կողմի համար էլ և ընդունելի էր, վստահելի ապրանք էր, կմիջնորդեր այն փոխանակումները, որոնք հնարավոր չէր լինի կատարել ուղղակի բարտերի միջոցով։ Թե որ ապրանքը կօգտագործվեր՝ պայմանավորվածություն էր երկու կողմերի միջև, բայց քանի որ առևտրային կապերն ընդլայնվում էին, և ներգրավված կողմերի թիվը մեծանում էր, ընդունելի վստահված ապրանքների թիվը կրճատվեց։ Ի վերջո, յուրաքանչյուր առևտրային գոտում տարածվեցին մեկ կամ երկու ապրանք, որ ընդունելի էին շատ ազգերի կողմից․ դրանցից ամենատարածվածները ոսկին և արծաթն էին։

Այս գործընթացը անկախ էր տեղական դրամական համակարգից, ուստի որոշ դեպքերում հասարակությունները կարող էին օգտագործել փոխանակային փող՝ նախքան տեղական դրամային համակրգի ստեղծվելը։ Այն հասարակություններում, որտեղ արտաքին առևտուրը քիչ էր կամ բացակայում էր, փոխանակային փողը կարող էր շատ ավելի ուշ ի հայտ գալ, քան հաշվարկային փողը։

Վաղ շրջանում, Միջագետքում պղինձը որոշ ժամանակ օգտագործվել է առևտրի մեջ, բայց հետագայում փոխարինվել է արծաթով։ Տաճարը, որ ֆինանսավորում և վերահսկում էր արտաքին առևտրի մեծ մասը, սահմանում էր գարու, արծաթի և այլ կարևոր ապրանքների փոխարժեքները, ինչը հնարավորություն էր տալիս վճարել դրանցից որևէ մեկի միջոցով։ Այն նաև հնարավորություն էր տալիս օգտագործել հաշվապահական հաշվառումը՝ ողջ տնտեսությունը կառավարելու համար, ինչը հանգեցրեց գրչության զարգացմանը և, հետևաբար, սկիզբ դրեց պատմագրությանը[45]։

Բրոնզի դար։ Ապրանքային փող, վարկ և պարտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի շատ երկրների մշակույթներում զարգացած է եղել ապրանքային փողի օգտագործումը, այսինքն՝ առարկաները, որոնք ունեցել են արժեք հասարակության համար, օգտագործվել են որպես փող[46]։ Հին Չինաստանը, Աֆրիկան և Հնդկաստանը օգտագործում էին խեցիներ։

Միջագետքի քաղաքակրթություններում զարգացած էին մեծ տնտեսական համակարգերը՝ հիմնված ապրանքային փողի վրա։ Շեքելը քաշի և արժույթի միավորն էր (առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա․ 3000թ․), այն անվանական արժեքով համարժեք էր գարու՝ սահմանված կոնկրետ քաշին, որը նախկինում գոյություն ունեցող և զուգահեռ օգտագործվող արժույթի ձև էր[47]։ Բաբելոնացիները և նրանց հարևան քաղաք-պետությունները հետագայում մշակեցին տնտեսագիտության ամենավաղ հասկացությունը՝ պարտքը[48], իրավական պայմանագրերի և օրենսգրքերի առումով, որոնք վերաբերվում են բիզնես պրակտիկային և մասնավոր սեփականությանը։ Փողը առաջացավ, երբ գործարքների աճի և փոխանակային ապրանքների սահմանափակ քանակությունը առաջացրեց բարդություն, որի հետևանքով փողի օգտագործումը դարձավ անհրաժեշտություն[49][50]։

Համմուրապիի օրենքները՝ ամենալավ պահպանված հնագույն օրենսգիրքը, ստեղծվել է Հին Բաբելոնում մ.թ.ա 1760թ․ (միջին ժամանակագրություն)։ Այն ընդունվել է Բաբելոնի վեցերորդ թագավոր Համմուրապիի կողմից։ Ավելի վաղ, օրենքների ժողովածուները ներառում են Ուրի թագավորի՝ Ուր-Նամմուի օրենքները (մոտ մ.թ.ա. 2050), Էշնուննայի օրենքները (մոտ մ.թ.ա․ 1930) և Իսինի Լիպիտ-Իշտարի օրենքները (մոտ մ.թ.ա․ 1870)[4]։ Այս օրենսգրքերը ձևակերպեցին փողի դերը քաղաքացիական հասարակության մեջ։ Դրանք պարտքի դիմաց տոկոսներ են սահմանում, «սխալ արարքի» համար՝ տուգանքներ և օրենքների խախտուման դիմաց՝ դրամական փոխհատուցումներ։

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մետաղները, որտեղ առկա էին, գերադասում էին օգտագործել որպես նախնական փող, քան այնպիսի ապրանքները, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խեցիները կամ աղը, քանի որ մետաղները միաժամանակ դիմացկուն են, կարող են հեշտությամբ տեղափոխել և բաժանելի են[48]։ Ոսկու՝ որպես պրոտր–փող, օգտագործումը սկսվել է մ.թ.ա. IV հազարամյակից, երբ եգիպտացիներն օգտագործում էին որոշակի քաշի ոսկու ձուլակտորներ, որպես փոխանակման միջոց[փա՞ստ], ինչպես ավելի վաղ արվել էր Միջագետքում՝ արծաթե ձուլակտորներով[փա՞ստ]:

Բահ փող, Չժոու դինաստիա, մ.թ.ա․ 650–400թթ․

Աստվածաշնչում փողի օգտագործման մասին առաջին հիշատակումը Ծննդոց գրքում է[51]՝ վերաբերվում է գնված ստրուկի թլփատման չափանիշներին։ Ավելի ուշ՝ Աբրահամը գնեց Մաքփելայի քարանձավը (արծաթով[52][53])՝ մ.թ.ա. 1985 թվականից որոշ ժամանակ անց, չնայած գիտնականները կարծում են, որ գիրքը խմբագրվել է մ.թ.ա. 6-րդ կամ 5-րդ դարերում[54][55][56][57]։

Մ․թ․ա․ 1000թ․ – մ․թ․ 400թ․

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինաստանում օգտագործվող խեցիների բրոնզե կրկնօրինակներ
Հին չինական մետաղադրամներ

Առաջին դրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգինայի հունական դրախմ. Դիմերեսը՝ ցամաքային կրիա, հակառակ կողմում՝ ΑΙΓ(INA) և դելֆին
7-րդ դարի մեկ երրորդ ստերային մետաղադրամ Լիդիայից՝ ցուցադրված է ավելի մեծ

Մոտավորապես մ․թ․ա․1000 թվականից սկսած, բրոնզից պատրաստված փոքր դանակների և բահերի տեսքով փողերը օգտագործվում էին Չինաստանում՝ Չժոու դինաստիայի օրոք, մինչ այդ օգտագործվում էին խեցիների բրոնզե կրկնօրինակները։ Առաջին անգամ հենց մետաղադրամներ հատվել են մ.թ.ա. 7-րդ դարում և, թվում է, թե, առանձին–առանձին են հայտնվել Հնդկաստանում, Չինաստանում և Էգեյան ծովի շրջակայքում[58]։ Մինչ Էգեյան մետաղադրամները դրոշմված էին (տաքացնում էին և մուրճով տարբերանշաններ էին ծեծում դրամների վրա), հնդկական մետաղադրամները (Գանգես գետի հովտից) մետաղական սկավառակների նման էին, իսկ չինական մետաղադրամները (առաջին անգամ մշակվել էին Մեծ հարթավայրում) բրոնզաձույլ էին, կենտրոնում անցքերով, միասին պարուրված։

Բոլոր ժամանակակից մետաղադրամներն իրենց հերթին առաջացել են այն մետաղադրամներից, որոնք, ըստ երևույթին, հորինվել են Լիդիայի թագավորությունում (Փոքր Ասիա) մ.թ․ա․ 7-րդ դարում և հետագայում տարածվել է Հունաստանում․ սկավառականման (ոսկուց, արծաթից, բրոնզից կամ այլ մետաղներից պատրաստված) երկու կողմերում, դրոշմման միջոցով ստացված, պատկերով (մի կողմում հաճախ մարդու գլուխ էր դրոշմվում)[59]։

Միջերկրական ծովում առաջին տիրակալը, ով պաշտոնապես սահմանել է դրամի քաշի և արժեքի չափանիշները, միգուցե, Արգոսի արքա Ֆիդոնն էր[60]։ Մ.թ.ա. 7-րդ դարի վերջին Փոքր Ասիայի հունական քաղաքների շրջանում եղել է դրամահատություն, որը մ.թ.ա. 500թ․-ին տարածվել է Էգեյան ծովի հունական կղզիներում և Իտալիայի հարավում[61]։ Առաջին դրոշմված փողը (ինչ-որ հեղինակության նշան նկարի տեսքով կամ բառերի տեսքով) կարելի է տեսնել Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Այն էլեկտրում ստատեր է, որը ստեղծվել էր Էգինա կղզում։ Այս մետաղադրամը[62] թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 7-րդ դարով[63]։

Հերոդոտոսը՝ Իտալիա մետաղադրամների ներմուծումը, թվագրել է Պոպուլոնիայի էտրուսկների մոտ մ.թ.ա. 550 թվականին[64]։

Էլեկտրից (արծաթի և ոսկու բնական համաձուլվածք) պատրաստված այլ մետաղադրամներ ավելի մեծ մասշտաբով հատվել են մոտ մ.թ.ա. 7-րդ դարում, Լիդիայում (այժմյան Թուրքիայի տարածքում)[65]։ Նմանատիպ մետաղադրամներ ընդունվել և հատվել են Հոնիայի մոտակա քաղաքներում, այդ թվում՝ Միտիլինում և Ֆոկեայում (էլեկտրումի օգտագործմամբ) և Էգինայում (արծաթի օգտագործմամբ) մ.թ.ա. 7-րդ դարում և շուտով ընդունվեց մայրցամաքային Հունաստանում և Աքեմենյան Պարսկաստանում, երբ Լիդիան 547 մ.թ.ա. դարձավ Աքեմենյան Պարսկաստանի սատրապություն։

Արծաթե դրամները օգտագործվում էին երկրի ներսում և տարածվում էին նրա սահմաններից դուրս այդ մետաղադրամներով վճարվող զինվորների միջոցով։ Սա նպաստեց մ.թ.ա. 5-րդ դարում տարածաշրջանում Աթենքի կայսրության գերիշխող դիրքի հաստատմանը։ Օգտագործված արծաթը տարածվում էր հարավային Ատտիկեում՝ Լավրիոնում և Թորիկոսում՝ ստրկության միջոցով։ Ք.ա. 483 թվականին Լավրիոնում տեղի ունեցած խոշոր «արծաթե երակի» հայտնաբերումը նպաստեց Աթենքի ռազմական նավատորմի ընդլայնմանը։

Հռոմեական դիցուհի Մոնետայի պաշտամունքը արձանագրվել է Լիվիոսի կողմից, երբ Հռոմում կառուցվեց տաճար մ․թ․ա 413(123)թ․[պարզաբանել], 4-րդ դարի սկզբին կառուցվել է նույն աստվածուհուն նվիրված տաճար (գուցե նույն տաճարը)[66][67][68]։ Չորս դար շարունակ այդ տաճարում էր գտնվում Հռոմի դրամահատարանը[61][69]։ Այսպիսով, աստվածուհու անունը դարձավ անգլերեն և ռոմանական լեզուների բազմաթիվ բառերի աղբյուր, այդ թվում «money» և «mint» բառերը։

Միջնադարյան մետաղադրամներ և հաշվարկային փողեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոս Մեծի ժամանակ թողարկված դրամ

Կառլոս Մեծը, մ.թ. 800 թվականին, «Սուրբ Հռոմեական կայսր» օծվելուց հետո իրականացրեց մի շարք բարեփոխումներ, ներառյալ ստանդարտ մետաղադրամի՝ արծաթե պեննիի թողարկումը։ 794-ից 1200 թվականների միջև ընկած ժամանակահատվածում պեննին միակ անվանական արժեքով մետաղադրամն էր Արևմտյան Եվրոպայում։ Մինչև 1160 թվականը առանց եպիսկոպոսների, քաղաքների և ավատատերերի կողմից հսկողության հատված Վենետիկի մետաղադրամները պարունակում էին ընդամենը 0,05 գ արծաթ, մինչդեռ Անգլիայի մետաղադրամները պարունակում էին 1,3 գ։ Խոշոր մետաղադրամները ներկայացվել են 13-րդ դարի կեսերին։ Անգլիայում տաս պեննիին անվանում էին «շիլինգ», իսկ քսան շիլլինգը՝ «ֆունտ»[70]։

Տարածված էր մետաղադրամների կեղծումը։ Զգալի չափով կեղծումներ տեղի ունեցան 1340–1360 և 1417–1429 թվականներին, երբ մանր մետաղադրամների հատումը սահմանափակվեց, իսկ 15-րդ դարում փոքր մետաղադրամների թողարկումն էլ ավելի սահմանափակվեց՝ կառավարության սահմանափակումներով և արգելքներով պայմանավորված։ Բացառությամբ Անգլիական Մեծ նվաստացման, Անգլիայի մետաղադրամները հետևողականորեն հատվում էին հարգի արծաթից (արծաթի պարունակությունը 92,5%)։ Ավելի քիչ արծաթ և ավելի շատ պղնձ պարունակող դրամներ օգտագործվում էին Բարսելոնայում, դրանք կոչվում էին «միլիարդ»[70]։

Առաջին թղթադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահին չինական թղթադրամը, որը հայտնի է որպես «Ջյաոզի», Սոնգ դինաստիա

Թղթե փողերը կիրառվել են Չինաստանում Սոնգ դինաստիայի օրոք 11-րդ դարում[71]։ Թղթադրամի զարգացումը սկսվել է VII դարում՝ թղթային արժույթի տեղական թողարկումներով։ Դրա արմատները Տանգ դինաստիայի ժամանակաշրջանում (618–907 թթ.) առևտրական դեպոզիտային անդորագրերն էին, քանի որ առևտրականներն ու մեծածախ վաճառողները ցանկանում էին խուսափել մեծ քանակությամբ պղնձե մետաղադրամների օգտագործումից խոշոր առևտրային գործարքներում[72][73][74]։ Վարկային վկայագրերը հաճախ թողարկվում էին սահմանափակ ժամանակով, խոստացված գումարը ավելի ուշ և որոշակի զեղչով։ Ջիաոզին, այնուամենայնիվ, Սոնգ դինաստիայի ժամանակ չէր փոխարինվում մետաղադրամի։ Մետաղադրամներին զուգահեռ օգտագործվում էր թղթադրամ։ Կենտրոնական կառավարությունը շուտով նկատեց թղթային փողերի թողարկման տնտեսական առավելությունները և ավանդային կրպակներից մի քանիսին տրամադրեց մենաշնորհային իրավունք ավանդային վկայագրերի տրամադրման համար[75]։ 12-րդ դարի սկզբին մեկ տարում թողարկված թղթադրամները համարժեք էին 26 միլիոն մետաղադրամների արժեքին[76]։

Հարավային Ասիայում Սուլթանության ժամանակաշրջանում լայնորեն կիրառվում էր տական։
Մաուրյաների պետության արծաթե մետաղադրամ, որը հայտնի է որպես rūpyarūpa։ Իր վրա ունի անիվի և փղի պատկերներ (մ.թ.ա․ 3-րդ դար)։
Ֆրանսիական Արևելյան Հնդկական ընկերությունը Մուհամմադ Շահի (1719–1748) անունով ռուփի է թողարկել Հյուսիսային Հնդկաստանի առևտրի համար։

13-րդ դարում թղթային փողերը հայտնի դարձան Եվրոպայում այնպիսի ճանապարհորդների հաշիվների միջոցով, ինչպիսիք են Մարկո Պոլոն և Գիյոմ դը Ռուբրուքը[77]։ Մարկո Պոլոյի՝ «Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» գրքի մի գլխի թեման Յուան արքայատոհմի թղթադրամների մասին է, որը վերնագրված է «Ինչպես է Մեծ Կաանը ստիպում ծառերի կեղևը, որը վերածվել է թղթի նման մի բանի, փողի դիմաց օգտագործել իր երկիրում»[78]։ Միջնադարյան Իտալիայում և Ֆլանդրիայում մեծ գումարներ մեծ հեռավորությունների վրա փոխադրելու անապահովության և անիրագործելիության պատճառով դրամավաճառները սկսեցին օգտագործել մուրհակներ։ Սկզբում դրանք անձամբ էին գրանցվում, բայց շուտով գրավոր կարգադրություն դարձան՝ գումարը վճարելու նրանց, ում մոտ այն կա[79]։ Մուրհակը կարելի է դիտարկել որպես սովորական թղթադրամների նախորդ[80]։

Առևտրային մուրհակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարի վերջում եվրոպական առևտրի ընդլայնման հետ մեկտեղ մուրհակները դարձան գերակշռող։ Իտալական կտորի, բրդյա հագուստի, գինու, անագի և այլ ապրանքների վաճառքի ընդլայնումը մեծապես կախված էր վարկից։ Ապրանքները գնորդին մատակարարվում էին մուրհակի դիմաց, որը գնորդի խոստումն էր՝ վճարումը կատարել ապագայում։ Կար պայման, որ գնորդը հեղինակավոր անձ է, կամ նրա հաշիվը հաստատված է վստահելի երաշխավորի կողմից։ Այնուհետև, վաճառողը կարող է մուրհակը ներկայացնել առևտրային բանկիրին նախքան դրա սահմանված ժամկետի լրանալը և մարել մուրհակը՝ զեղչված արժեքով։ Այնուամենայնիվ, մուրհակի հիմնական նպատակն այդ ժամանակ կանխիկ գումարով ճանապարհորդելու վտանգավորությունը նվազեցնելն էր։ Մի քաղաքի բանկում կարելի էր ավանդ դնել, որն իր հերթին տրամադրում էր մուրհակ, իսկ այդ մուրհակը կարող էր մարվել մեկ այլ քաղաքում։

Այս արժեթղթերը կարող են օգտագործվել նաև որպես վճարման ձև վաճառողի կողմից՝ իրենց մատակարարներին պահելու և լրացուցիչ գնումներ կատարելու համար։ Այսպիսով, մուրհակը՝ վարկի վաղ ձևերից է, որը դարձավ և՛ փոխանակման, և՛ արժեքի պահպանման միջոց։ Ինչպես եգիպտական հացահատիկի բանկերի կողմից տրված վարկերը, այս առևտրային վարկը դարձավ նոր փողերի ստեղծման կարևոր աղբյուր։ Անգլիայում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին քառորդում արժեթղթերը դարձան փոխատվության և փողի կարևոր ձև, մինչ թղթադրամները, չեկերը և կանխիկ վարկային գծերը լայնորեն հասանելի կլինեին[81]։

Իսլամական Ոսկե դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում, միջնադարյան իսլամական աշխարհում, VII-XII դարերի ընթացքում ստեղծվեց աշխույժ դրամավարկային տնտեսություն՝ կայուն բարձրարժեք արժույթի (դինար) շրջանառության ընդլայնվող մակարդակների հիման վրա։ Մուսուլման տնտեսագետների և առևտրականների կողմից ներդրված նորարարությունները ներառում են վարկի[82], չեկերի, մուրհակների[83], խնայողական հաշիվների, գործարքային հաշիվների, փոխառությունների, տրաստների, փոխարժեքների, վարկերի և պարտքերի փոխանցումների[84], ինչպես նաև բանկային (ֆինանսական) հաստատությունների վարկերի և ավանդների ամենավաղ օգտագործումը[84]։

Շեր Շահ Սուրինի ժամանակ թողարկված արծաթե ռուփյա 1540-1545թթ․

Հնդկական թերակղզի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական թերակղզում Շեր Շահ Սուրին(1540–1545) ներմուծեց 178 գրամ կշռող արծաթյա մետաղադրամ, որը կոչվում էր ռուփի։ Դրա օգտագործումը շարունակվեց Մոնղոլների կայսրության կողմից[85]։ Ռուփիի պատմությունը սկսվում է մոտավորապես մ.թ.ա. 3-րդ դարում, Հին Հնդկաստանում։ Հնդկական մետաղադրամն ամենավաղ թողարկողներից մեկն էր[86] Լիդիական ստատերների, չինական վենի և մի քանի այլ մերձարևելյան մետաղադրամների հետ միասին։ Տերմինը ծագել է սանկրիտի rūpya տերմինից, որ կիրառվել է արծաթե մետաղադրամի համար[87], իսկ rūpa տերմինը սանսկրիտում նշանակում է գեղեցիկ կնիք կրող արծաթ[88]։

Կայսերական թական պաշտոնապես ներդրվել է 1329 թվականին Դելիի սուլթանության կայսր Մուհամմադ բին Թուղլուքի դրամական բարեփոխումների արդյունքում։ Այն ստեղծվել է որպես ներկայացուցչական փող։ Այդ գաղափարն առաջացել է Չինաստանի և Պարսկաստանի մոնղոլների կողմից ստեղծված թղթային փողից։ Տանկան ձուլել են պղնձից և արույրից։ Այն իր արժեքով մրցում էր կայսերական գանձարանում գտնվող ոսկու և արծաթի հետ։ Արժույթը ներդրվել է մետաղների դեֆիցիտի պատճառով[89]։

Ոսկեգործ բանկիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ոսկերիչները 16-րդ դարից սկսած եղել են արհեստավորներ, ձուլակտորների առևտրականներ, դրամափոխներ և փողի փոխատուներ։ Բայց նրանք առաջինը չէին, որ հանդես եկան որպես ֆինանսական միջնորդներ։ 17-րդ դարի սկզբին գրիչները առաջինն էին, որ պահում էին ավանդները՝ դրանք վերադարձնելու հստակ նպատակով[90]։ Առևտրականներն ու վաճառականները ոսկու հսկայական պաշարներ էին կուտակել և իրենց հարստությունը վստահում էին թագավորական դրամահատարանին՝ պահեստավորման համար։ 1640 թվականին Չարլզ I-ը առգրավեց դրամահատարանում պահվող մասնավոր ոսկին՝ որպես հարկադիր փոխառություն (որը պետք է վերադարձվեր ժամանակի ընթացքում)։ Դրանից հետո առևտրականները նախընտրում էին իրենց ոսկին պահել Լոնդոնի ոսկերիչների մոտ, ում այդ ծառայության համար վճարում էին և որոնք ունեին մասնավոր պահոցներ։ Թանկարժեք մետաղի յուրաքանչյուր ավանդի դիմաց ոսկերիչները տրամանդրում էին անդորրագրեր, որոնք հավաստում էին մետաղի քանակի ու մաքրության մասին, որը նրանք պահում էին որպես պահառու (այսինքն՝ վստահված անձինք)։ Այդ անդորրագրերը չէին փոխանցվում (միայն սկզբնական ավանդատուն կարող էր ստանալ պահեստավորված ապրանքները)։ Աստիճանաբար ոսկերիչները ստանձնեցին ավանդատուի անունից վարկերի տրամադրման գործառույթը և զարգացրեցին ժամանակակից բանկային համակարգի առանցքային տարրերից մեկը։ Անդորագրեր են տրամադրվել պահեստավորված գումարների համար, որոնք սովորության համաձայն և/կամ օրենքով փոխառություն էին ոսկեգործ բանկիրին[91], այսինքն՝ ավանդատուն ուղղակիորեն թույլ է տվել ոսկեգործին օգտագործել այդ գումարը ցանկացած նպատակով, ներառյալ իր հաճախորդներին կանխավճարներ տրամադրելը։ Ոսկեգործ բանկիրը ոչ մի վճար չի գանձել կամ նույնիսկ տոկոս չի վճարել այդ ավանդների դիմաց։ Քանի որ մուրհակները մարվում (վճարվում) էին ըստ պահանջի, իսկ կանխավճարը ոսկեգործի հաճախորդներին ենթակա էր վերադարձման ավելի երկար ժամանակահատվածում, սա հանդիսացավ կոտորակային պահուստային բանկային գործունեության վաղ ձև։ Մուրհակները վերածվեցին հանձնարարականի, որը կարող էր շրջանառվել որպես փողի ապահով և հարմար ձև, որն ապահովված էր ոսկերչի՝ վճարելու խոստումով[92]։ Այսպիսով, ոսկերիչները կարող էին վարկեր տրամադրել ոսկու, մուրհակի կամ չեկային հաշիվի տեսքով[93]։ Ոսկու ավանդները համեմատաբար կայուն էին, հաճախ մնում էին ոսկերիչների մոտ տարիներ շարունակ, ուստի, դեֆոլտի ռիսկը քիչ էր այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում էր հասարակության վստահությունը ոսկեգործ բանկիրների և ֆինանսական կայունության նկատմամբ։ Այսպիսով, Լոնդոնի ոսկեգործ բանկերը դարձան բրիտանական բանկային գործունեության նախակարապետները և գրավի վրա հիմնված արժեթղթերի ստեղծողները։

Առաջին եվրոպական թղթադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
100 դոլարանոց թղթադրամ

Եվրոպական առաջին թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Ստոկհոլմի բանկի կողմից, որը Շվեդիայի կենտրոնական բանկի՝ Riksbank–ի նախատիպն է[94]։ Դրանք փոխարինեցին որպես վճարման միջոց օգտագործվող պղնձե թիթեղներին[95], չնայած, 1664 թվականին բանկը սպառեց մետաղադրամները՝ թղթադրամները մարելու համար և դադարեցրեց իր գործունեությունը հենց նույն թվականին։

Ոգեշնչված լոնդոնյան ոսկերիչների հաջողություններով, որոնցից մի քանիսը դարձան անգլիական մեծ բանկերի նախակարապետները, բանկերը սկսեցին թողարկել թղթային նշումներ, որոնք կոչվում էին «թղթադրամներ»։ Դրանք շրջանառվում էին այնպես, ինչպես այսօր շրջանառվում է կառավարության կողմից թողարկված արժույթը։ Անգլիայում այս գործունեությունը շարունակվել է մինչև 1694 թվականը։ Շոտլանդական բանկերը շարունակել են թողարկել թղթադրամներ մինչև 1850 թվականը և մինչ օրս թողարկում են թղթադրամներ, որոնք ապահովված են Անգլիական Բանկի թղթադրամներով։ Միացյալ Նահանգներում այս գործընթացը շարունակվել է մինչև 19-րդ դարը։ Մի ժամանակ Ամերիկայում կային ավելի քան 5000 տարբեր տեսակի թղթադրամներ, որոնք թողարկվել էին տարբեր առևտրային բանկերի կողմից։ Միայն խոշորագույն, վարկատու բանկերի թողարկած թղթադրամներն էին լայն տարածում ստանում։ Փոքր, քիչ հայտնի հաստատությունների թղթադրամները շրջանառվում էին տեղում։ Տնից հեռու դրանք ընդունվում էին միայն զեղչված գնով, եթե ընդհանրապես ընդունվում էին։ Փողի տեսակների տարածմանը զուգընթաց բազմապատկվեց ֆինանսական հաստատությունների թիվը։

Սա ներկայացուցչական փողի ձև էր, որ բանկում ներկայացնելով կարելի էր վերածել ոսկու կամ արծաթի։ Քանի որ թղթադրամները երաշխավորված էին բանկերի ավանդներում պահվող ոսկու և արծաթի պաշարներով, իսկ բանկերը թողարկել էին ավելի շատ թղթադրամներ՝ բանկերի նկատմամբ հասարակության վստահության հանկարծակի կորուստը, կարող է արագացնել թղթադրամների զանգվածային մարումը և հանգեցնել սնանկացման։

Հնդկաստանում ամենավաղ թղթային փողերը թողարկվել են Հնդկաստանի բանկի (Bank of Hindostan) (1770–1832), Բենգալիայի և Բիհարի գլխավոր բանկի (General Bank of Bengal and Bihar) (1773–1775) և Բենգալական բանկի (Bengal Bank) (1784–1791) կողմից[96]։

Մասնավոր առևտրային բանկերի կողմից թողարկված թղթադրամների օգտագործումը որպես օրինական վճարամիջոց, աստիճանաբար փոխարինվել է ազգային կառավարությունների կողմից թողարկվող, լիազորված և վերահսկվող թղթադրամների օգտագործումով։ 1694 թվականից հետո Անգլիայի բանկին տրվել է Անգլիայում թղթադրամներ թողարկելու մենաշնորհը։ Միացյալ Նահանգներում Դաշնային պահուստային բանկին տրվել է նմանատիպ իրավունք 1913 թվականին՝ հիմնադրվելուց հետո։ Մինչև վերջերս կառավարության կողմից լիազորված այս արժույթները ներկայացուցչական փողի ձևեր էին, քանի որ դրանք մասամբ երաշխավորված էին ոսկով կամ արծաթով և տեսականորեն վերածվում էին ոսկու կամ արծաթի։

1971–ից ներկա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971, Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարեց, որ դոլարը ուղղակիորեն այլևս չի փոխարինվելու ոսկով։ Դա ոչնչացրեց Բրետտոն–Վուդսի համակարգը՝ հեռացնելով դրա հիմնական բաղադրիչներից մեկը, որը հայտնի դարձավ Նիքսոնի շոկ անվամբ։ Դրանից հետո ԱՄՆ դոլարը և այլ ազգային արժույթներ ստացան լողացող փոխարժեքի կարգավիճակ։ Բացի այդ, միջազգային, ազգային և տեղական շուկաներում վիրտուալ վարկերը գերակշռում էր ոսկուն և ձուլակտորներին[7]։

Բանկային քարտ
Վճարային քարտեր

Վճարային քարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին վճարային քարտերը, ինչպիսիք են վարկային քարտերը և դեբետային քարտերը, «Առաջին աշխարհում» սպառողների վճարումների կատարման գերիշխող եղանակն էր։ Bankamericard-ը, որը գործարկվել է 1958 թվականին, դարձավ առաջին երրորդ կողմի վարկային քարտը, որը լայն տարածում գտավ և ընդունվեց Ամերիկայի բոլոր խանութներում, դրան շուտով հաջորդեցին Մաստեր քարտը և American Express–ը[97]։ 1980 թվականից ի վեր, վարկային քարտերի ընկերությունները Միացյալ Նահանգներում ազատված էին վաշխառության պետական օրենքներից, հետևաբար, կարող էին գանձել ցանկացած տոկոսադրույք, որը հարմար կգտնեին[98]։ Ամերիկայից դուրս, այլ վճարային քարտերն ավելի հայտնի դարձան, քան վարկային քարտերը, օրինակ՝ ֆրանսիական Carte Bleue[99]։

Թվային արժույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը քսաներորդ դարի երկրորդ կեսում թույլ տվեց փողը ներկայացնել թվային տեսքով։ Մինչև 1990 թվականը Միացյալ Նահանգներում Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև փոխանցված բոլոր գումարները էլեկտրոնային ձևով էին։ 2000-ական թվականներին բանկերի տվյալների բազաներում փողի մեծ մասը գոյություն ուներ որպես թվային արժույթ[100]։ 2012 թվականին, ըստ գործարքների քանակի, գործարքների 20-ից 58 տոկոսը եղել է էլեկտրոնային (կախված երկրից)[101]։ Թվային արժույթի առավելությունն այն է, որ այն թույլ է տալիս ավելի հեշտ, արագ և ճկուն կերպով վճարումներ կատարել[102]։

Կրիպտոարժույթ
Բիթքոին

Կրիպտոարժույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին, անանուն հեղինակի կողմից, որ հանդես էր գալիս Սատոշի Նակամոտո անվամբ, առաջարկվեց Բիթքոյնը։ Այդ գաղափարը նույն տարում իրականացվեց։ Կրիպտոգրաֆիայի օգտագործումը թույլ տվեց արժույթին ունենալ անփոխարինելի և խափանումներին դիմացկուն բաշխված մատյան, որը կոչվում է բլոկչեյն։ Այն թույլ չի տալիս կեղծել արժույթը, դարձնելով նրան ավելի վստահելի։ Բիթքոյնը դարձավ առաջին լայնորեն կիրառվող ապակենտրոնացված, հավասարազոր, կրիպտոարժույթ[103][104]։ Նմանատիպ համակարգեր առաջարկվել են դեռևս 1980–ական թվականներին[105]։ Նակամոտոյի առաջարկած համակարգը լուծեց այն խնդիրը, որը հայտնի է որպես կրկնակի ծախսերի խնդիր՝ առանց վստահելի երրորդ կողմի անհրաժեշտության։

Բիթքոյնի ստեղծման օրվանից հազարավոր այլ կրիպտոարժույթներ են ներդրվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Denise Schmandt-Besserat, Tokens: their Significance for the Origin of Counting and Writing
  2. Keynes, J.M. (1930). A Treatise on Money. Volume I, p. 13
  3. Բադանյան, Լ․ Հ․ (2010). Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ. Երևան. էջ 487.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 Charles F. Horne (1915). «The Code of Hammurabi : Introduction». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Graham Flegg, Numbers: their history and meaning, Courier Dover Publications, 2002 978-0-486-42165-0, pp. 41–42.
  6. Beckmann, Petr (1971). A History of (PI). Boulder, Colorado: The Golem Press. էջ 8. ISBN 978-0-911762-12-9.
  7. 7,0 7,1 7,2 Graeber, David (2011). Debt: The First 5,000 Years. ISBN 978-1-933633-86-2.
  8. 8,0 8,1 Graeber, David (2011 թ․ օգոստոսի 26). «What is Debt? – An Interview with Economic Anthropologist David Graeber».
  9. Robert, A. Mundell (փետրվար 2002թ). The Birth of Coinage. Կոլումբիայի համալսարան.
  10. «HSC Online – Spartan society to the Battle of Leuctra 371 BC». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 M M Postan, E Miller (1987) [1896]. The Cambridge Economic History of Europe: Trade and industry in the Middle Ages. Cambridge University Press. ISBN 0521087090.
  12. William Arthur Shaw (1987) [1967]. The History of Currency, 1252–1896. Library of Alexandria. ISBN 1465518878.
  13. «Sir Isaac Newton's state of the gold and silver coin (25 September 1717)». Pierre Marteau.
  14. Merriam-Webster dictionary, Seigniorage
  15. What is Seigniorage?, NPR
  16. 16,0 16,1 Moseley, F (2004). Marx's Theory of Money: Modern Appraisals. New York: Palgrave Macmillan. էջեր 65. ISBN 978-1403936417.
  17. von Mises, Ludwig (2013). The Theory of Money and Credit. New York: Skyhorse Publishing. էջ 472. ISBN 978-1620871614.
  18. Swedberg, Richard (2007). Joseph A. Schumpeter: His Life and Work. Malden, MA: Polity Press. էջ 1902. ISBN 978-0745668703.
  19. Tymoigne, Éric & Wray, L. Randall (2005), Money: An Alternative Story Արխիվացված 23 Ապրիլ 2020 Wayback Machine, p. 2
  20. Wray, L. Randall (2012), Introduction to an Alternative History of Money, p. 3
  21. 21,0 21,1 Coeckelbergh, Mark (2015). Money Machines: Electronic Financial Technologies, Distancing, and Responsibility in Global Finance. Burlington, VT: Ashgate Publishing, Ltd. էջ 98. ISBN 978-1472445087.
  22. 22,0 22,1 Humphrey, Caroline. 1985. "Barter and Economic Disintegration". Man, New Series 20 (1): 48–72.
  23. Mauss, Marcel. The Gift: The Form and Reason for Exchange in Archaic Societies. pp. 36–37.
  24. «What is Debt? – An Interview with Economic Anthropologist David Graeber». Naked Capitalism. 2011 թ․ օգոստոսի 26.
  25. David Graeber: Debt: The First 5000 Years, Melville 2011. Cf. review
  26. David Graeber (2001). Toward an anthropological theory of value: the false coin of our own dreams. Palgrave Macmillan. էջեր 153–154. ISBN 978-0-312-24045-5. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  27. S Meikle "Aristotle on Money" Phronesis Vol. 39, No. 1 (1994), pp. 26–44 Retrieved 2012-06-05
  28. Aristotle Politics Արխիվացված 5 Հունիս 2012 Wayback Machine Translated by Benjamin Jowett MIT University
  29. N. K. Lewis (2007) [2001]. Gold: The Once and Future Money. John Wiley & Sons. ISBN 0470047666. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  30. D Kinley (2003) [2001]. Money: A Study of the Theory of the Medium of Exchange. Simon Publications LLC. ISBN 193251211X. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
  31. Kanopiadmin (2003 թ․ սեպտեմբերի 29). «The Origin of Money and Its Value». Mises Institute (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  32. Strauss, Ilana E. (2016 թ․ փետրվարի 26). «The Myth of the Barter Economy». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  33. Innes, A. Mitchell 1913. "What is Money?". The Banking Law Journal (May): 377–408. Reprinted in L. Randall Wray (Ed.) 2004 "Credit and State Theories of Money"
  34. kanopiadmin (2011 թ․ օգոստոսի 30). «Have Anthropologists Overturned Menger?». Mises Institute (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  35. «The Myth of the Myth of Barter». Cato Institute (անգլերեն). 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  36. «The Myth of the Myth of the Myth of Barter and the Return of the Armchair Ethnologists». Bella Caledonia (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  37. Cheal, David J (1988). «1». The Gift Economy. New York: Routledge. էջեր 1–19. ISBN 0-415-00641-4. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.
  38. Hill, Mark Andrew (2012). The Benefit of the Gift: Social Organization and Expanding Networks of Interaction in the Western Great Lakes Archaic. Ann Arbor: International Monographs in Prehistory. էջ 4. ISBN 978-1879621442.
  39. «What is Debt? – An Interview with Economic Anthropologist David Graeber». Naked Capitalism. 2011 թ․ օգոստոսի 26.
  40. Gifford Pinchot – The Gift Economy Արխիվացված 18 Հուլիս 2009 Wayback Machine. Context.org (29 June 2000). Retrieved 2011-02-10.
  41. Գրեբեր, Դեյվիդ (2011). Պարտք։ Առաջին 5,000 տարիներ. էջեր Գլուխ 6. ISBN 978-1-933633-86-2.
  42. Roy Davies & Glyn Davies (2012 թ․ հունիսի 3). A Comparative Chronology of Money.
  43. Tymoigne, Éric & Wray, L. Randall (2005), Money: An Alternative Story Արխիվացված 23 Ապրիլ 2020 Wayback Machine
  44. Արիստոտել. «Քաղաքականություն». classics.mit.edu.
  45. Michael Hudson, Cornelia Wunsch (Eds.) 2004, Creating Economic Order: Record-keeping, Standardization, and the Development of Accounting in the Ancient Near East Կաղապար:ISBN?Կաղապար:Page?
  46. O'Sullivan, Arthur; Steven M. Sheffrin (2003). Economics: Principles in action. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջ 246. ISBN 0-13-063085-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  47. History Begins at Sumer. էջեր 52–55. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  48. 48,0 48,1 "What is Debt? – An Interview with Economic Anthropologist David Graeber". Naked Capitalism. 26 August 2011.
  49. Sheila C. Dow (2005), "Axioms and Babylonian thought: a reply", Journal of Post Keynesian Economics 27 (3), pp. 385–391.
  50. Կաղապար:Usurped. History-world.org. Retrieved 2011-02-10.
  51. Genesis 17:13 {{{3}}}
  52. secondary – Jean Andreau (Director of Studies at the École pratique des hautes études, Paris) (1999). Banking and Business in the Roman World. Cambridge University Press. ISBN 978-0521389327.
  53. secondary – Encyclopædia Britannica & French Dictionary (HarperCollins Publishers Limited 6 July 2010). Retrieved 2012-06-04
  54. F W Madden, F W Fairholt – History of Jewish coinage, and of money in the Old and New Testament B. Quaritch, 1864 Retrieved 2012-05-04
  55. J Free, H F Vos Archaeology and Bible History Zondervan, 1992, 0310479614 – Retrieved 2012-06-04
  56. F N Magill, C J Moose Dictionary of World Biography: The Ancient World Taylor & Francis, 2003 1579580408 Retrieved 2012-06-04
  57. I M Wise – History of the Israelitish nation: from Abraham to the present time J. Munsell, 1854 Retrieved 2012-06-04
  58. David Graeber: Debt: The First 5000 Years, Melville 2011. Cf. http://www.socialtextjournal.org/reviews/2011/10/review-of-david-graebers-debt.php Արխիվացված 10 Դեկտեմբեր 2011 Wayback Machine
  59. Schaps, David M. «The Invention of Coinage in Lydia, in India, and in China» (PDF). XIV International Economic History Congress, Helsinki 2006. Session 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  60. Full text of "The earliest coins of Greece proper". archive.org. Retrieved 2011-02-10.
  61. 61,0 61,1 L Adkins, R A Adkins (1998). Handbook to Life in Ancient Rome. Oxford University Press. ISBN 0195123328. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  62. Coin images
  63. Ancient coinage of Aegina. snible.org. Retrieved 2011-02-10.
  64. Giuseppe Amisano, "Cronologia e politica monetaria alla luce dei segni di valore delle monete etrusche e romane", in: Panorama numismatico, 49 (genn. 1992), pp. 15–20
  65. Goldsborough, Reid. "World's First Coin"
  66. D Harper – etymology online Retrieved 2012-06-09
  67. P Bayle, P Desmaizeaux, A Tricaud, A Gaudin – The dictionary historical and critical of Mr. Peter Bayle, Volume 3 Printed for J. J. and P. Knapton; D. Midwinter; J. Brotherton; A. Bettesworth and C. Hitch ... [and 25 others], 1736 – Retrieved 2012-06-09
  68. P B Harvey, C E Schultz Religion in Republican Italy Cambridge University Press, 2006 – 052186366X Retrieved 2012-06-09
  69. Rome Reborn – University of Virginia Արխիվացված 17 Հունիս 2007 Wayback MachineInstitute for Advanced Technology in the Humanities Արխիվացված 12 Ապրիլ 2013 Wayback Machine Retrieved 2012-06-09
  70. 70,0 70,1 Sargent, Thomas; Velde, Francois (2001). The Princeton Economic History of the Western World: The Big Problem of Small Change. Princeton University Press. էջ 45.
  71. Daniel R. Headrick (2009). Technology: A World History. Oxford University Press. էջեր 85–. ISBN 978-0-19-988759-0.
  72. Patricia Buckley Ebrey, and Anne Walthall, East Asia: A Cultural, Social, and Political History. (2006) p. 156.
  73. Bowman (2000), 105.
  74. Gernet (1962), 80.
  75. Ebrey et al., 156.
  76. Gernet, 80.
  77. Moshenskyi, Sergii (2008). History of the weksel: Bill of exchange and promissory note. էջ 55. ISBN 978-1-4363-0694-2.
  78. Marco Polo (1818). The Travels of Marco Polo, a Venetian, in the Thirteenth Century: Being a Description, by that Early Traveller, of Remarkable Places and Things, in the Eastern Parts of the World. էջեր 353–355. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  79. The Alchemists: Three Central Bankers and a World on Fire – Neil Irwin – Google Books
  80. De Geschiedenis van het Geld (the History of Money), 1992, Teleac, p. 96
  81. Davies, Glyn, ‘’A History of Money’’, University of Wales, 1994, pp. 172, 339. 0-7083-1717-0
  82. Banaji, Jairus (2007). «Islam, the Mediterranean and the Rise of Capitalism». Historical Materialism. 15 (1): 47–74. doi:10.1163/156920607X171591. ISSN 1465-4466. OCLC 440360743. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  83. Lopez, Robert Sabatino (2001) [1955]. Medieval trade in the Mediterranean world: Illustrative documents. Records of Western civilization.; Records of civilization, sources and studies, no. 52. New York: Columbia University Press. ISBN 978-0-231-12357-0. OCLC 466877309. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին.
  84. 84,0 84,1 Labib, Subhi Y. (1969 թ․ մարտ). «Capitalism in Medieval Islam». The Journal of Economic History. 29 (1): 79–86. doi:10.1017/S0022050700097837. ISSN 0022-0507. JSTOR 2115499. OCLC 478662641. S2CID 153962294.
  85. «Mughal Coinage». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 5-ին. «Sher Shah issued a coin of silver which was termed the Rupiya. This weighed 178 grains and was the precursor of the modern rupee. It remained largely unchanged till the early 20th Century»
  86. Subodh Kapoor (2002 թ․ հունվար). The Indian encyclopaedia: biographical, historical, religious ..., Volume 6. Cosmo Publications. էջ 1599. ISBN 81-7755-257-0.
  87. Turner, Sir Ralph Lilley (1985) [London: Oxford University Press, 1962–1966.]. «A Comparative Dictionary of the Indo-Aryan Languages». Includes three supplements, published 1969–1985. Digital South Asia Library, a project of the Center for Research Libraries and the University of Chicago. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին. «rū'pya 10805 rū'pya 'beautiful, bearing a stamp' ; 'silver'»
  88. Turner, Sir Ralph Lilley (1985) [London: Oxford University Press, 1962–1966.]. «A Comparative Dictionary of the Indo-Aryan Languages». Includes three supplements, published 1969–1985. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին. «rūpa 10803 'form, beauty'»
  89. Shoaib Daniyal. «History revisited: How Tughlaq's currency change led to chaos in 14th century India». scroll.in. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  90. Richards
  91. Thus by the 19th century "[i]n ordinary cases of deposits of money with banking corporations, or bankers, the transaction amounts to a mere loan or mutuum, and the bank is to restore, not the same money, but an equivalent sum, whenever it is demanded". Joseph Story, Commentaries on the Law of Bailments (1832, p. 66) and "Money, when paid into a bank, ceases altogether to be the money of the principal (see Parker v. Marchant, 1 Phillips 360); it is then the money of the banker, who is bound to return an equivalent by paying a similar sum to that deposited with him when he is asked for it." Lord Chancellor Cottenham, Foley v Hill (1848) 2 HLC 28.
  92. Richards. The usual denomination was 50 or 100 pounds, so these notes were not an everyday currency for the common people.
  93. Richards, p. 40
  94. Geisst, Charles R. (2005). Encyclopedia of American business history. New York. էջ 39. ISBN 978-0-8160-4350-7.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  95. Karl Gunnar Persson, An Economic History of Europe: Knowledge, Institutions and Growth, 600 to the Present Cambridge University Press, 2010, 052154940X – Retrieved 2012-06-03
  96. «History of Indian Currency». The Economic Times.
  97. Stearns, David L. (2011). Electronic Value Exchange: Origins of the Visa Electronic Payment System. London: Springer. էջ 1. ISBN 978-1-84996-138-7. Available through SpringerLink.
  98. The Effect of Consumer Interest Rate Deregulation on Credit Card Volumes, Charge-Offs, and the Personal Bankruptcy Rate Արխիվացված 2008-09-24 Wayback Machine, Federal Deposit Insurance Corporation "Bank Trends" Newsletter, March, 1998.
  99. «Credit cards: how do they work, advantages and downsides». banqo.fr (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  100. «Forms of Currency: Electronic – How Currency Works | HowStuffWorks». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  101. Eveleth, Rose (2015 թ․ հուլիսի 24). «The truth about the death of cash». BBC. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  102. «Understanding Digital Money – Advantages of Digital money| Motilal Oswal». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  103. S., L. (2015 թ․ նոյեմբերի 2). «Who is Satoshi Nakamoto?». The Economist explains. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  104. .Nakamoto, Satoshi (2008). «Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System» (PDF).
  105. Chaum, David (1982). «Blind signatures for untraceable payments» (PDF). Department of Computer Science, University of California, Santa Barbara. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alvarado, Ruben, Follow the Money: The Money Trail Through History, Wordbridge 2013.
  • Bowman, John S. Columbia Chronologies of Asian History and Culture. (Columbia UP, 2000). 0231110049.
  • Dean, Austin. China and the End of Global Silver, 1873–1937 (Cornell UP, 2020).
  • Del Mar, Alexander. (1885). A History of Money in Ancient Countries from the Earliest Times to the Present. London: George Bell & Sons. 0-7661-9024-2.
  • Ebrey, Patricia Buckley, and Anne Walthall. East Asia: A Cultural, Social, and Political History. (Boston: Houghton Mifflin, 2006) 0618133844.
  • Eichengreen, Barry. Golden Fetters: The Gold Standard and the Great Depression, 1919–1939 (Oxford UP, 1992).
  • Eichengreen, Barry J., and Marc Flandreau, eds. The gold standard in theory and history (Psychology Press, 1997).
  • Ferguson, Niall. The Ascent of Money – Financial History of the World (2009) online.
  • Gernet, Jacques (1962). Daily Life in China on the Eve of the Mongol Invasion, 1250–1276. Stanford: Stanford University Press. 0-8047-0720-0.
  • Jacob Goldstein (2020). Money: The True Story of a Made-Up Thing. Hachette Book. ISBN 978-0316417198.
  • Irigoin, Alejandra. "The end of a silver era: the consequences of the breakdown of the Spanish Peso standard in China and the United States, 1780s–1850s." Journal of World History (2009): 207–243. online.
  • Jevons, W. S. Money and the Mechanism of Exchange. (London: Macmillan, 1875).
  • Kwarteng, Kwasi. War and Gold: A Five-Hundred-Year History of Empires, Adventures, and Debt (2014) online.
  • Menger, Carl, "On the Origin of Money".
  • Richards, R. D. Early history of banking in England. London: R. S. King (1929).
  • Sehgal, Kabir (2015). Coined: The Rich Life of Money and How Its History Has Shaped Us. Grand Central Publishing. ISBN 978-1455578528..
  • Vilar, Pierre. A History of Gold and Money, 1450 to 1920 (1960). online.
  • Weatherford, Jack. The History of Money. (New York: Crown Publishers, 1997).
  • The History Of Money For Kids.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


  • The Marteau Early 18th-Century Currency Converter Տնտեսական պատմության հետազոտությունների հարթակ։
  • Historical Currency Conversion Page Հարոլդ Մարկուզեի կողմից։ Կենտրոնանում է 1871 թվականից ի վեր գերմանական մարկերը ԱՄՆ դոլարի փոխակերպելու և այսօր դրանց արժեքների ինֆլյացիայի վրա, սակայն ունի շատ լրացուցիչ տեղեկություններ արժույթի փոխանակման պատմության վերաբերյալ։
  • Gold in US Geological Survey