Փոլ Չաթեր
Փոլ Չաթեր Paul Chater | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1846[1] |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | մայիսի 27, 1926[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | La Martiniere Calcutta? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Ամուսին | Maria Christine Chater? |
Պարգևներ և մրցանակներ | |
Catchick Paul Chater Վիքիպահեստում |
Փոլ Չաթեր (հայկական անունը՝ Պողոս Խաչիկ Աստվածատրյան, սեպտեմբերի 8, 1846[1], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 27, 1926[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), հայազգի պետական-հասարակական գործիչ, մեծահարուստ։
Ծնվել է Կալկաթայում։ 1859 թվականին քրոջ հետ հաստատվել է Հոնկոնգում, շուտով դառնալով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև ողջ Հոնկոնգ կղզու ամենանշանավոր դեմքը։ Հասել է Հոնկոնգի «ամենանշանավոր, ամենաազդեցիկ, ամենահարուստ մարդու աստիճանին», դարձել «թիվ առաջին քաղաքացին»։
1876-1926 թվականներին ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականը, Հոնկոնգի գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ։
Նրա օժանդակությամբ կառուցվել են Հոնկոնգի համալսարանը, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, Հոնկոնգի նավահանգիստը։ Որպես Հոնկոնգի ներկայացուցիչ, բազմիցս մասնակցել է միջազգային միջոցառումների։ Եղել է նաև ազգային խոշոր բարերար, նյութական օգնություն է ցույց տվել հնդկահայ եկեղեցիներին և դպրոցներին, Էջմիածնին, հետաքրքրվել է Հայաստանով։
1902 թվականին նրան շնորհվել է Սըր տիտղոսը։ Տիրել է խոշոր բանկերի, հողատարածությունների, առևտրական նավատորմի։
Մահացել է Հոնկոնգում։ Մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի, որտեղ պահվել են չինական, հնդկական, մալայական արվեստի մեծարժեք գործեր։ Նրան համարել են «ամենաբարի ու շռայլ մարդը Չինաստանում»։ Հոնկոնգի երկու կենտրոնական փողոցներ կրում են «Սըր Փոլ Չաթեր» և «Աստվածատրյան» անվանումները[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով կոչվում է Հոն Կոնգի կենտրոնական այգին
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով Հոն Կոնգի կենտրոնական այգում
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով կոչվում է Հոն Կոնգի գլխավոր պողոտան
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով կոչվում է Հոն Կոնգի մեկ այլ փողոցը
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի կառուցված տաճարը Հոն Կոնգում
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով հիմնադրության քարը տաճարում
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով հիմնադրության քարը Կովլուն քաղաքամարզի խոլլի բակում
-
Պողոս Խաչիկ Աստվածատրյանի կառուցված Կովլուն քաղաքամարզի խոլլը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Չաթեր» հոդվածին։ |
|