Փիթ Բութիջիչ
Փիթ Բութիջիչ անգլ.՝ Pete Buttigieg | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի քոլեջ (2004), Փեմբրուք քոլեջ[1] և St. Joseph's High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ, քարտուղար և նախարար |
Ազգություն | Maltese American? |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի[2] |
Ծննդյան օր | հունվարի 19, 1982[3] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սաութ Բենդ, Ինդիանա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Peter Paul Montgomery Buttigieg |
Հայր | Joseph Buttigieg? |
Մայր | Jennifer Anne Montgomery? |
Ամուսին | Chasten Buttigieg?[5] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փիթ Բութիջիչ (անգլ.՝ Peter Paul Montgomery Buttigieg, հունվարի 19, 1982[3], Սաութ Բենդ, Ինդիանա, ԱՄՆ[4]), ամերիկացի քաղաքական գործիչ և ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին սպա։ Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետը 2012 թվականից։ Դեմոկրատական կուսակցության անդամ։ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու դեմոկրատական կուսակցությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութիջիչը ծնվել է Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքում։ Մայրը Ջենիֆեր էն Մոնթգոմերին է, հայրը՝ Ջոզեֆ Բութիջիչը։ Նրա հայրը ներգաղթել է Մալթայից։ Նրա մայրը մեծացել է Հարավային Իլինոյսում՝ զինվորականի ընտանիքում։
Բութիջիչը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։ 2007-2010 թվականներին աշխատել է McKinsey and Company խորհրդատվական ընկերությունում։ 2009-2017 թվականներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ռեզերվում, որպես հետախուզության սպա, որտեղ ստացել է լեյտենանտի կոչում։ Այս կոչումով նա ծառայել է Աֆղանստանում։
Բութիջիչն առաջին անգամ Սաութ Բենդի քաղաքապետ է ընտրվել 2011 թվականին և վերընտրվել 2015 թվականին:Բութիջիչի՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելու ժամանակ նրա քաղաքականությունը լայն աջակցություն է ունեցել։ Նրա բարեփոխումները խթանել են տնտեսական աճն ու ներդրումները։ 2013 թվականին նա արժանացել է GovFresh մրցանակի, որպես տարվա քաղաքապետ։
2019 թվականի հունվարին Բութիջիչը հայտարարել էր, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Իր քարոզարշավի մասին նա պաշտոնապես հայտարարել է 2019 թվականի ապրիլի 14-ին[6][7]։ Նրա քաղաքական հարթակը ներառում է հանրային առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության, ժողովրդավարական կուսակցության և արհմիությունների միջև երկխոսության և համագործակցության աջակցություն, հրազենի գնման մասին օրենսդրության խստացում, դաշնային օրենսդրության ընդունում, որն արգելում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը աշխատանքում[8][9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութիջիչը բարեպաշտ քրիստոնյա է[10][11][12], և նա հաճախ է նշում, որ իր կյանքում հավատքն ուժեղ ազդեցություն է ունեցել[13][14]։ Մանուկ հասակում մկրտվել է որպես կաթոլիկ և սովորել է կաթոլիկ դպրոցում[15]։
Բութիջիչը մի քանի լեզու գիտի։ Նա սովորել է խոսել նորվեգերեն, ինչպես նաև խոսում է իսպաներեն, իտալերեն, մալթայերեն, արաբերեն, պարսկերեն և ֆրանսերեն[16][17][18]։ Նվագում է կիթառ և դաշնամուր։ 2013 թվականին հանդես է եկել Սաութ Բենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որպես դաշնամուրի հրավիրված մենակատար[19][20]։
2015 թվականի հունիսին, South Bend Tribune թերթին տված հարցազրույցում Բութիջիչը հայտարարել էր, որ գեյ է[21]։ 2017 թվականի դեկտեմբերին Բութիջն հայտարարել էր մասնավոր Գլեզմանի՝ միջնակարգ դպրոցի ուսուցչի հետ նշանադրության մասին, որի հետ Բութիջիչը հանդիպել էր 2015 թվականի օգոստոսից[22][23][24]։ Նրանք ամուսնացել են 2018 թվականի հունիսի 16-ին՝ Սուրբ Հակոբի տաճարում[11][25], և դրանից հետո բնակվում են Սաութ Բենդի նույն թաղամասում, որտեղ մեծացել է Բութիջիչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Rhodes Scholar Database
- ↑ https://www.cnn.com/2019/08/16/politics/pete-buttigieg-religious-journey/index.html
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Pete Buttigieg Might Be President Someday. He’s Already Got the First Man. — The New York Times, 2018.
- ↑ Merica, Dan (2019 թ․ հունվարի 23). «Pete Buttigieg, mayor of South Bend, Indiana, jumps into 2020 race – CNNPolitics». CNN. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Basu, Zachary (2019 թ․ ապրիլի 4). «Pete Buttigieg teases official 2020 campaign launch». Axios. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Harwood, John (2019 թ․ ապրիլի 12). «2020 candidate Pete Buttigieg on taxing the rich and the future of American capitalism». CNBC. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Знакомьтесь: Пит Буттиджич — самый необычный кандидат в президенты США». ТАСС. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Gambino, Lauren (2019 թ․ մարտի 23). «Pete Buttigieg for president? Long-shot stands out in crowded field». The Guardian. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին. «Like many of his rivals, he offers a stark contrast to the president in style and substance. Buttigieg is the son of a Maltese immigrant; a navy veteran who took leave from his civic day job to serve in Afghanistan; a Harvard-educated Rhodes scholar; a devout Christian and a polyglot and bibliophile who learned Norwegian to read books by an author in Norway whose work had not yet been translated to English.»
- ↑ 11,0 11,1 Beck, Father Edward. «Pete Buttigieg on faith, his marriage and Mike Pence». CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ [1]
- ↑ Bailey, Sarah (2019 թ․ մարտի 29). «Evangelicals helped get Trump into the White House. Pete Buttigieg believes the religious left will get him out». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ [2]
- ↑ Beck, Edward (2019 թ․ ապրիլի 2). «Pete Buttigieg on faith, his marriage and Mike Pence». CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Wallace-Wells, Benjamin (2019 թ․ փետրվարի 9). «Pete Buttigieg's Quiet Rebellion». The New Yorker. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Lemin, Jason (2019 թ․ մարտի 10). «Pete Buttigieg 2020: Meet the South Bend Mayor Looking to Become America's First Millennial President». Newsweek. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Allen, Nick; Millward, David (2019 թ․ մարտի 29). «Pete Buttigieg surges as commentators declare obscure Midwestern Democrat 'hottest candidate'». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Andrew S. Hughes, Mayor, IUSB singers earn their ovations Արխիվացված 2019-04-27 Wayback Machine, South Bend Tribune (February 18, 2013).
- ↑ South Bend Symphony Orchestra concert feat. Mayor Pete Buttigieg at the Morris Performing Arts Center Արխիվացված 2021-07-29 Wayback Machine, South Bend Tribune (December 23, 2013).
- ↑ Buttigieg, Pete (2015 թ․ հունիսի 16). «South Bend Mayor: Why coming out matters». South Bend Tribune. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Trebay, Guy (2018 թ․ հունիսի 18). «Pete Buttigieg Might Be President Someday. He's Already Got the First Man». The New York Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «South Bend Mayor Pete Buttigieg announces engagement». WNDU. 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Faculty and Staff». Tma-el.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Shown, Mary (2018 թ․ հունիսի 17). «Mayor Pete Buttigieg marries partner Chasten Glezman in downtown South Bend». South Bend Tribune. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթ Բութիջիչ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հունվարի 19 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ