Փանիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փանիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Փանիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արթիկի շրջան | |
Այլ անվանումներ | Զվարճաձոր | |
Մակերես | 17.8 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 3212[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244 | |
Փոստային ինդեքս | 3026 | |
| ||
Փանիկ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Գեղաձոր գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։
Բնակչության մեծամասնությունը կաթոլիկ հայեր են։
Փանիկ է վերանվանվել 1925 թվականին։ Գյուղը ժամանակին եղել է գրչության կենտրոն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1842 թվականին Ալաշկերտից մի խումբ հայեր վերաբնակվել են այս գյուղում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փանիկի մշտական բնակչությունը կազմել է 3157, առկա բնակչությունը՝ 2666 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 176 | 665[4] | 1235 | 1685 | 1707 | 1838 | 2292 | 2377 | 3304 | 2831 | 3157[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, մեղվաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում կան բազալտի քարհանքեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա Տիրամայր եկեղեցի (1761-1846 թվականներ), գյուղից 5 կմ հյուսիս, «Ավերք» կոչվող վայրում, կան անտիկ շրջանի բերդի ավերակներ։
Հայտնի փանիկցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջանիկ Ճավռշյան (ակադեմիկոս)
- Խաչիկ Նահապետյան
- Ռաֆայել Մամիկոնյան
- Պետրոս Մակեյան
- Քնարիկ Վարդանյան
- Վարդգես Շողերյան
- Հայկ Ամալյան
- Աշոտ Սալնազարյան
- Գաբրիել Նահապետյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 201» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանիկ» հոդվածին։ |
|
|