Ցինհուանդաո
Քաղաք | |||
---|---|---|---|
Ցինհուանդաո | |||
չինարեն՝ 秦皇島, 秦皇岛, փինյին՝ Qínhuángdǎo | |||
| |||
Ցինհուանդաո | |||
Երկիր | Չինաստան | ||
Նահանգ | Հեբեյ | ||
Համայնք | Հեբեյ | ||
Ներքին բաժանում | Հայգանի, Շանհայգուանի, Բեիդաիհեի, Ֆունինի, Չանլիի, Լուլոնի, Ցինլունի (մանջուրական ինքնավար շրջան) շրջաններ | ||
Քաղաքապետ | Չան Ռուիշու | ||
Հիմնադրված է | մարտի 3, 1983 թ. | ||
Առաջին հիշատակում | 1737 | ||
Մակերես | 7,791.57 կմ² | ||
Բնակչություն | 2,897,605 մարդ (2010) | ||
Խտություն | 370 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+8 | ||
Հեռախոսային կոդ | (0)335 | ||
Փոստային դասիչ | 066000 | ||
Ավտոմոբիլային կոդ | 冀C | ||
Պաշտոնական կայք | qhd.gov.cn | ||
| |||
Ցինհուանդաո (չինարեն՝ 秦皇島, 秦皇岛, փինյին՝ Qínhuángdǎo, բառացի թարգմանությամբ՝ «Ցին Շի Հուանդի կայսեր կղզին»), նավահանգիստ-քաղաքային շրջան Չինաստանի Հեբեյ նահանգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցին դինաստիայի ժամանակաշրջանում ներկայիս Ցինհուանդաոյի քաղաքային շրջանի հիմնական մասը գտնվում էր Ֆունինի շրջանի կազմում։ 1737 թվականին Ֆունինի շրջանից առաանձնացվում է Լինյուի շրջանը (չինարեն՝ 临榆县), որտեղ 1898 թվականին սկսվում է առևտրային նավահանգստի կառուցումը, որն էլ սկզբնավորում է քաղաքի հիմնադրումը։
1933 թվականին ճապոնական զորքերը գրավում են Մեծ պատից հյուսիս ընկած չինական հողերը, որոնք կցվում են Մանջոու-գո պետությանը։ Ֆունինի, Լինյուի և Ցյանանի տարածքների միավորմամբ ստեղծվում է Ցինլունի շրջանը։ Վերջինս մտնում է Ժեհեի նահանգի կազմում։
1948 թվականի նոյեմբերին Ցինհուանդաո գյուղը քաղաքի կարգավիճակ է ստանում, որի կազմում էին ներկայիս Հայգանի, Շանհայգուանի և Բեիդաիհեի տարածքները։ 1949 թվականի մարտին, երբ Շանհայգուանը քաղաքի կարգավիճակ է ստանում և միանում է Լյաոսի նահանգին, Ցինյուի քաղաքը մտնում է Ցինհուանդաոի կազմի մեջ։
Հեբեյ նահանգում 1949 թվականի օգոստոսին ստեղծվում է Տանշանի հատուկ շրջանը (չինարեն՝ 唐山 专区), որն ընդգրկում էր, մասնավորապես, Լինյուի, Ֆունինի, Չանլիի և Լուլոնի տարածքները։ Շանհայգուանը, 1952 թվականին տեղափոխվելով Հեբեյ նահանգ, Տանշանի հատուկ շրջանի մաս է կազմում, իսկ 1954 թվականին Լինյու նահանգի տարածքը բաժանվում է Ցինհուանդաո քաղաքի և Ֆունինի գավառի միջև։ 1955 թվականին Ժեհե նահանգի կազմալուծվելու արդյունքում Ցինլունի գավառը Հեբեյ նահանգի Չենդեի հատուկ (չինարեն՝ 承德 专区) շրջանի մաս է կազմում։
1958 թվականին, Ցինհուանդաոն մտավ Տանշանի հատուկ շրջանի կազմի մեջ, որը 1968 թվականին վերանվանվեց Տանշանի շրջանի (չինարեն՝ 唐山地区)։ Վերջինս 1983 թվականին կազմալուծվեց, և նրա տարածքում ձևավորվեցին Տանշան և Ցինհուանդաո քաղաքները։ 1986 թվականին Ցինլունի գավառը Չենդե շրջանից տեղափոխվեց Ցինհուանդաո նահանգի իրավասության տարածք՝ միաժամանակ դառնալով Ցինլունի մանջուրական ինքնավար շրջան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինհուանդաո քաղաքը, որը տեղակայված է Հեբեյ նահանգի հյուսիս-արևելյան մասում, Լիաոնինգի ծովածոցում գտնվող նավահանգիստներից է[1]։ Քաղաքի հյուսիսում ընկած է Յանշանի լեռնաշղթան։ Դեպի հարավ գտնվում է Լիաոնինգի ծովածոցը, իսկ արևմուտքում՝ Պեկինն ու Տյանցզինը։ Սկզբնապես լինելով կղզի՝ Ցին դինաստիայի կայսեր Ցյանլունի օրոք այն միացվեց մայրցամաքին։
Ցինհուանդաոյի երեք հիմնական զարգացած շրջաններն են․
- Բեիդաիհեն, որը աամառային ծովափնյա հանգստավայր է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Նման է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Մեյն կամ Քեմփ Դեյվիդ հանգստավայրերին, որտեղ կայացվում են Չինաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ քաղաքական որոշումներ[2]։
- Հայգանը նավահանգստային քաղաք է։ Այստեղ է գտնվում Հեբեյ նահանգի առաջատար Յանշան համալսարանը։
- Շանհայգուանը զբոսաշրջային հայտնի կենտրոններից է, քանի որ այստեղով է անցնում Մեծ պատի արևելյան հատվածը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինհուանդաոն ունի մուսոնային ազդեցությամբ խոնավ մայրցամաքային կլիմա՝ չորս հստակ արտահայտվող եղանակներով։ Ձմեռները ցուրտ և չոր են սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության պատճառով, երբ հյուսիս-արևմուտքից եկող ուժգին քամին նվազագույնի է հասցնում օվկիանոսից եկող քամու ազդեցությունը։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -4,8 °C (23.4 °F) է, ավելի ցուրտ է, քան Պեկինում՝ −3.7 °C (25.3 °F)[3]: Ամառները տաք և խոնավ են արևելաասիական մուսսոնի ազդեցությամբ, հուլիսին միջին բարձր ջերմաստիճանը այստեղ 28,1 °C է (83 °F), իսկ Պեկինում 30.9 °C-ի (88 °F) համեմատությամբ[3]։ Ըստ օրվա միջին ջերմաստիճանի՝ հուլիս-օգոստոս ամիսները հավասարապես տաք են՝ միջինը 24,7 °C (76,5 °F): Տարեկան միջին ցուցանիշը 11.0 °C է (51.8 °F), իսկ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում տարեկան տեղումները 70% է։
Ցինհուանդաո (1971−2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.5 (52.7) |
18.3 (64.9) |
21.8 (71.2) |
31.6 (88.9) |
37.1 (98.8) |
38.4 (101.1) |
39.2 (102.6) |
35.1 (95.2) |
33.6 (92.5) |
29.4 (84.9) |
21.6 (70.9) |
14.0 (57.2) |
39.2 (102.6) |
Միջին բարձր °C (°F) | 0.1 (32.2) |
2.6 (36.7) |
8.4 (47.1) |
16.1 (61) |
22.1 (71.8) |
25.7 (78.3) |
28.1 (82.6) |
28.5 (83.3) |
25.2 (77.4) |
18.4 (65.1) |
9.7 (49.5) |
2.9 (37.2) |
15.7 (60.2) |
Միջին օրական °C (°F) | −4.8 (23.4) |
−2.4 (27.7) |
3.5 (38.3) |
11.2 (52.2) |
17.3 (63.1) |
21.6 (70.9) |
24.7 (76.5) |
24.7 (76.5) |
20.2 (68.4) |
13.1 (55.6) |
4.6 (40.3) |
−1.8 (28.8) |
10.99 (51.81) |
Միջին ցածր °C (°F) | −8.8 (16.2) |
−6.3 (20.7) |
−0.5 (31.1) |
6.9 (44.4) |
13.1 (55.6) |
18.0 (64.4) |
21.7 (71.1) |
21.0 (69.8) |
15.6 (60.1) |
8.4 (47.1) |
0.5 (32.9) |
−5.6 (21.9) |
7.0 (44.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.8 (−5.4) |
−17.0 (1.4) |
−12.5 (9.5) |
−5.0 (23) |
3.0 (37.4) |
9.9 (49.8) |
14.3 (57.7) |
13.1 (55.6) |
4.4 (39.9) |
−2.8 (27) |
−11.8 (10.8) |
−16.4 (2.5) |
−20.8 (−5.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 3.0 (0.118) |
3.0 (0.118) |
9.4 (0.37) |
24.1 (0.949) |
55.2 (2.173) |
102.2 (4.024) |
189.7 (7.469) |
152.3 (5.996) |
51.0 (2.008) |
28.6 (1.126) |
10.7 (0.421) |
5.0 (0.197) |
634.2 (24.969) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 2.1 | 2.2 | 3.3 | 5.1 | 7.3 | 10.6 | 12.8 | 9.9 | 7.1 | 4.6 | 3.3 | 1.7 | 60.0 |
աղբյուր: Weather China |
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինհուանդաոյի քաղաքային շրջանը կազմված է 1 քաղաքից, 3 քաղաքամերձ շրջանից, 2 գյուղամերձ և 1 ինքնավար շրջանից։
№ | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Փինյին | Տարածք | Բնակչություն (2010) | Խտություն |
Քաղաք | ||||||
01 | Հայգան | 海港区 | Hǎigǎng qū | 246 | 765,254 | 3,110 |
Քաղաքամերձ շրջաններ | ||||||
02 | Շանհայգուան | 山海关区 | Shānhǎiguān Qū | 193 | 178,879 | 926 |
03 | Բեիդաիհե | 北戴河区 | Běidàihé Qū | 73 | 85,647 | 1,173 |
04 | Ֆունին | 抚宁区 | Fǔníng Qū | 1,618 | 517,073 | 319 |
Գյուղական շրջաններ | ||||||
05 | Չանլի | 昌黎县 | Chānglí Xiàn | 1,212 | 559,687 | 461 |
06 | Լուլոն | 卢龙县 | Lúlóng Xiàn | 961 | 384,439 | 400 |
07 | Ցինլուն (մանջուրական ինքնավար շրջան) | 青龙满族自治县 | Qīnglóng Mǎnzú Zìzhìxiàn | 3,510 | 496,726 | 141 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանը աշխարհում ածխի խոշորագույն արտահանողներից է, իսկ Ցինհուանդաոն, լինելով ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք, երկրում ածխի բեռնափոխադրման ամենամեծ նավահանգիստն է։ Փոխադրվող ածուխի մեծ մասը առաքվում է Չինաստանի տարբեր հատվածներում գտնվող էլեկտրակայաններ։ Ընդարձակվելով՝ (հզորությունը հասել է 209 միլիոն մետր տոննա) նավահանգիստը կարող է ավելացնել ևս վեց նավարկություն։ Ավելի շատ ներդրումներ են իրականացվում այլ նավահանգիստների կողմից[4]։
1984 թվականին պետական խորհրդի կողմից հաստատվել է Ցինհուանդաոյի տնտեսության և տեխնոլոգիաների զարգացման գոտին՝ դառնալով Չինաստանի՝ պետական մակարդակով տնտեսական և տեխնոլոգիական զարգացման առաջին գոտիներից մեկը։ Ցինհուանդաոն գտնվում է արագորեն զարգացող «Բոհայ-Ռիմ տնտեսական շրջանի» սրտում, մոտ լինելով Պեկինին (280 կմ (170 մղոն)) և Տյանջինին (245 կմ (152 մղոն))[5]։ Այն ընդգրկում է 23,81 կմ2 ծովային տարածք (9,19 կմ/մղոն) և ունի 6 կմ ափամերձ տարածք (3,7 մղոն)։ Զարգացման գոտու պլանավորված և վերահսկվող տարածքը հասել է 56,72 կմ2 (21,90 քառ./մղոն)։ 2006 թվականի վերջին հաստատված նախագծերի թիվը հասել էր 4546-ի, որոնցից 647 նախագիծը օտարերկրյա ներդրումներ էին, ընդհանուր ներդրումները՝ 4,73 մլրդ ԱՄՆ դոլար։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինհուանդաոյի օլիմպիական սպորտային համալիրի մարզադաշտը 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ եղել է օգտագործվող ֆուտբոլային դաշտերից մեկը։
Կրթական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յանշանի համալսարան
- Ցինհուանդաոյի արևմտյան համալսարան
- Հեբեյի միջազգային բիզնեսի և տնտեսագիտության ինստիտուտ
- Հեբեյի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ցինհուանդաո
-
Մեծ պատը Շանհայգուանում
-
քաղաքի համայնապատկերը ծովից դիտելիս
-
Եկեղեցի Ցինհուանդաոյի հյուսիսում
-
Բարձրահարկ շինությունների համալիր
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուգո, Գալիսիա, Իսպանիա
- Պեզարո, Մարկե, Իտալիա
- Թոլեդո, Օհայո, ԱՄՆ
- Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ
- Տեռաս, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Циньхуандао // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — С. 575. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
- ↑ «China Expat City Guide». Asia Briefing. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «China Briefing Business Guide» (PDF). China Briefing. 2009. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Qinhuangdao Economic & Technology Development Zone». RightSite.asia. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցինհուանդաոյի կառավարությունը Արխիվացված 2018-10-04 Wayback Machine
- Ցինհուանդաոյի և Բեիդաիհեի քարտեզը՝ գծված ԱՄՆ Զինված ուժերի կողմից, 1944
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինհուանդաո» հոդվածին։ |
|