Jump to content

Տիրանայի նախագահական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրանայի նախագահական պալատ
Տեսակկառույց, մշակութային արժեք և պատմության հուշարձան
Երկիր Ալբանիա[1]
ՏեղագրությունՏիրանա[1], Tirana District? և Տիրանայի գավառ
Ճարտարապետական ոճrationalism?
Հարկեր3
ՍեփականատերԱլբանիա
Հիմնադրված է1941
ՃարտարապետԳերարդո Բոզիո
ՊատվիրողԱհմեդ Զոգու
Ժառանգության կարգավիճակԱլբանիայի մշակութային հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Տիրանայի նախագահական պալատ (ալբ․՝ Pallati presidencial), նախկինում հայտնի է եղել որպես Թագավորական պալատ (ալբ․՝ Pallati mbretëror), նաև Բրիգադների պալատ[2] (ալբ․՝ Pallati i Brigadave), Ալբանիայի նախագահի պաշտոնական նստավայր։ Կառուցվել է Ալբանիայի թագավոր Ահմեդ Զոգուի հրամանով որպես նրա պաշտոնական նստավայր։

1945 թվականին այն դադարել է ծառայել որպես թագավորական նստավայր, քանի որ միապետության փոխարեն երկրում հաստատվել է կոմունիստական ռեժիմ։ 1946 թվականից շենքն օգտագործվել է Ալբանիայի կառավարության կողմից պաշտոնական արարողությունների և պետական ընդունելությունների համար։ 2013 թվականին պալատը կրկին դարձել է պաշտոնական նստավայր, երբ նախագահ Բույար Նիշանին և նրա ընտանիքը տեղափոխվել են պալատական համալիրում գտնվող վերակառուցված ամառանոց[3]։

Պալատը կառուցված է ռացիոնալիստական ճարտարապետական ոճով՝ իր տեսակի մեջ եզակի լինելով ոչ միայն Ալբանիայում, այլև ամբողջ ֆաշիստական ճարտարապետության մեջ, այդ թվում Իտալիայում[4]։ Նրա հարթաքանդակները ծածկված են վարագույրներով և 1970-ականներին՝ Մշակութային հեղափոխության ժամանակ, չեն ավերվել։ Այնուամենայնիվ, պալատը դեռևս վերականգնման կարիք ունի[4]։ Այն ժամանակվա նոր (դեռ անավարտ) թագավորական պալատի նկարագրությունը հայտնվել է Life ամսագրի 1939 թվականի մայիսի 22-ի համարում։

Սաուկա բլուրներից մեկում թագավորական պալատ կառուցելու գաղափարը, որը հետագայում գտնվելու էր Տիրանայի Մեծ այգու կողքին, առաջին անգամ առաջարկվել է Ալբանիայի թագավոր Զոգու I-ի կողմից 1930-ական թվականներին։ Վերածնվող ալբանական պետության սահմանափակ միջոցների պատճառով այն ժամանակվա ֆինանսների նախարար Միֆիթ Լիբոխովան բանակցություններ սկսեց մի խումբ իտալացի ֆինանսիստների հետ՝ ի դեմս Մարիո Ալբերտիի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել ազգային բանկ և ձևակերպել 50 մլն ոսկի ֆրանկ (մոտ 10 մլն ոսկի դոլար) փոխառություն։ Այդ փոխառության մի մասը, որը կոչվում է նաև «SVEA վարկ», նախատեսված էր թագավորի պաշտոնական նստավայրի կառուցման համար։ Նոր պալատը նախագծել են երեք իտալացի ճարտարապետներ, այդ թվում՝ Ջուլիո Բերտեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու և 1939 թվականին Իտալիայի Ալբանիա ներխուժման պատճառով Զոգու I թագավորը փախել է երկրից և չի կարողացել տեսնել պալատը ամբողջությամբ կառուցված։ Իտալացիներն ավարտեցին շինարարությունը և պալատն օգտագործել են հիմնականում որպես բանակի շտաբ։ Շենքը վերակառուցվել և ավարտվել է 1941 թվականին ֆլորենցիացի ճարտարապետ Գերարդո Բոզիոյի կողմից[5]։

Շենքը որպես թագավորական պալատ ծառայել է միայն մեկ անգամ՝ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի Ալբանիա միակ այցի ժամանակ 1941 թվականի մայիսին[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացած ժամանակահատվածում այն ծառայել է որպես առաջին փոխարքա Ֆրանչեսկո Ջակոմոնիի, իսկ ավելի ուշ նրա իրավահաջորդի՝ ֆաշիստ գեներալ Ալբերտո Պարիանիի պաշտոնական նստավայր[4]։ Երկուսն էլ ապրում էին այդտեղ իրենց ընտանիքներով։ 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի կապիտուլյացիայից հետո, պալատում ծառայող ալբանացի սպան գերմանացիներից թաքցրել է պալատի պաշտոնական դրոշը և ուղարկել Իտալիա, որտեղ այն մնացել է մինչև 2003 թվականը, երբ այն գնվել է Արտան Լամեի կողմից և վերադարձվել Ալբանիա[4]։ 1943 թվականի սեպտեմբերին գերմանացիների կողմից երկիրը գրավելուց հետո պալատում հավաքվել է Ալբանիայի խորհրդարանը և հռչակել ալբանական թագի առանձնացումը իտալական թագից[4]։

1945 թվականին պալատը վերանվանվել է Բրիգադների պալատ, անուն, որը գործածության մեջ մնացել է Ալբանիայի կոմունիստական ռեժիմի ողջ ընթացքում[6]։ Այն մինչ օրս լայնորեն օգտագործվում է տեղաբնակների և ալբանական լրատվամիջոցների կողմից։ Կոմունիստական Ալբանիայում պալատը հիմնականում ծառայել է որպես կառավարական հաստատություն։ 1992 թվականին՝ ռեժիմի տապալումից հետո, շենքը վերանվանվել է Նախագահական պալատ։

2010 թվականի հունվարին Տիրանայի քաղաքային իշխանությունները առաջարկեցին պալատի մի մասը բացել լայն հասարակության համար[4]։

2016 թվականի հոկտեմբերի 8-ին Ալբանիայի իշխանությունները թույլ տվեցին Ալբանիայի գահի հավակնորդ Լեկե II-ին հարսանեկան արարողություն կազմակերպել պալատում՝ Էլիա Զաքարիայի հետ ամուսնության կապակցությամբ[7]։

Տիրանայի Մեծ այգու կողքին գտնվելու պատճառով պալատական այգիները նույնպես բավականին ընդարձակ են։ Նախագահական պալատը գտնվում է 200 մետր հեռավորության վրա և շրջապատված էր ծառերով։ Պալատական համալիրն ունի նաև սեփական թենիսի հրապարակ։

Սեփականության հարց

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին Ալբանիայի գահի հավակնորդ Լեկա Զոգուն, ով իրեն անվանում էր Ալբանիայի թագաժառանգ, դատական գործ հարուցեց՝ պնդելով, որ ինքը նախագահական պալատի օրինական սեփականատերն է։ Նա վստահեցրեց, որ գույքը պատկանում է անձամբ Ահմեդ Զոգուին և այդպիսով արքայազն Լեկան պահպանում է իր սեփականությունը որպես ժառանգորդ[8]։

Լեկա Զոգուն պնդեց, որ ինքը հաստատել է շենքի իր սեփականությունը Ալբանիայի Գերագույն դատարանի 2013 թվականի օգոստոսի որոշումից հետո[9] և հայտարարեց, որ պալատը կդառնա Ալբանիայի թագավորական դատարանի գլխավոր պաշտոնական նստավայրը (ալբ․՝ Oborri Mbretëror Shqiptar)[10]։ Սակայն 2016 թվականի դրությամբ պալատը շարունակել է պատկանել կառավարությանը և ծառայել որպես Ալբանիայի նախագահի պաշտոնական նստավայր՝ հյուրընկալելով պետական ընդունելություններ և արարողություններ, ինչպես, օրինակ, տարեվերջյան նախագահական ամենամյա պարահանդեսը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Тирана / П. С. Павлинов, М. Е. Савлов // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. «Pas zgjedhjeve Nishani ndërron banesë». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Budini, Belina (29 октября 2004). «Pallati i Brigadave ose fantazma e një pallati mbretëror» (ալբաներեն). Shekulli. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 23 мая 2019-ին.
  5. «Albanian Presidential Palace returns to the public». Independent Balkan News Agency. 17 апреля 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 23 мая 2019-ին.
  6. KosPress (28 ноября 2008). «Topi uron nga pallati i Brigadave, mbështet Kosovën». Kosova Press (ալբաներեն). Kosova Press. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 23 мая 2019-ին.
  7. «Dasma përrallore e Princ Leka II, detajet e darkës dhe të ftuarit mbretërorë». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  8. Artikull Panorama: Padia në Gjykatë – Leka Zogu kërkon pronësinë e Pallatit të Brigadave/ Արխիվացված 2014-02-01 Wayback Machine
  9. «Artikull Metropol: Leka Zogu II merr vilat e gjyshit në Shirokë». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  10. «YouTube Declaration». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  11. «Ja cfare ndodhi në "Ballon Presidenciale"». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.