Տեոտիուական
Տեոտիուական | |
Pre-Hispanic City of Teotihuacan* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Տեսարան Լուսնի բուրգից՝ Մեռյալների Ճանապարհը և Արևի բուրգը | |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | I, II, III, IV, VI |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11-րդ նստաշրջան) |
Համար | 414 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Տեոտիուական (ացտ.՝ Teōtīhuacān, վայր, որտեղ ծնվել են Աստվածները, կամ Աստվածների քաղաք), լքյալ քաղաք, գտնվում է Մեխիկոյից 50 կիլոմետր հեռավորության վրա հյուսիս-արևելք, Սան-Խուան-Տեոտիուական մունիցիպալիտետում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ այս հին բնակավայրի մակերեսը կազմում էր 26-28 քառ. կմ., իսկ բնակչությունը՝ 200 հազար մարդ։ Այն արևմտյան կիսագնդի ամենախոշոր և ամենահին քաղաքներից մեկն է։
Առավել վաղ ժամանակների անվանումը Տեոտիուական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեոտիուականը մ. թ. II դարում դարձավ մարզային կենտրոն, այն բանից հետո, երբ նախկին կենտրոն Կուիկուիլկո լքվեց հրաբխի ժայթքումից հետո, իսկ նրա բնակիչները տեղափոխվեցին Տեոտիուական։
Փողոցների ճիշտ ցանցը, որոնք քաղաքի կենտրոնական հրապարակի հետ հատվում են ուղիղ անկյան տակ, վկայում են այն մասին, որ Տեոտիուականը զարգանում էր մանրակրկիտ մշակված պլանով։ Կենտրոնի շուրջը գտնվում էին հասարակ քաղաքացիների միմյանց մոտ տեղակայված կավաշեն կացարաններ, որոնք կազմում էին առանձին քաղաքային թաղամասեր՝ նեղ փողոցներով և տների խուլ պատերով։ Բոլոր տները միհարկանի էին, հարթ տանիքներով և առանց պատուհանների։ Օդի և լույսի միակ աղբյուր հանդիսանում էին դռները, որոնք անպայման բացվում էին դեպի ներքին բակ։
Իր ծաղկման դարաշրջանում (մ. թ. 250—600) Տեոտիուականն իրականացնում էր զգալի մշակութային ազդեցություն Մեսամերիկայի շատ շրջաններում։ Տեոտիուականի կավե անոթները և արձանիկները հանդիպում են սկսած Մեքսիկայի հյուսիսային շրջաններից մինչև Գվատեմալյան լեռներ, և Խաղաղ օվկիանոսյան ափերից մինչև Մեքսիկական ծովածոց։ Իր հզորության ծաղկման դարաշրջանում Տեոտիուականը ղեկավարում էր Մեքսիկայի կենտրոնական լեռնաշխարհը և կապ էր պաշտպանում հարևան քաղաքակրթույունների կենտրոնների՝ Օխակայի, Մոնտե-Ալբայի և մայաների քաղաք-պետությունների (Տիկալ) հետ։ Իր ծաղկման ժամանակաշրջանում այն հստակ կազմակերպված կացութաձևով քաղաք էր, որը գլխավորում էին կոշտ ղեկավարները։ Հոգևորականները, որոնք տիրապետում էին աստղագիտությանը, հետևում էին սոցիալական կյանքին և նշանակալից ազդեցություն էին ունենում բնակիչների գիտակցության վրա։ Կրոնը խորը ներթափանցված էր յուրաքանչյուր ընտանիքում։ Հայտնաբերվել են տնային զոհասեղաններ նույնիսկ ամենաղքատ ընտանիքներում։ Տեոտիուականի արվեստը և առասպելաբանությունը, որոնք արտահայտում էին իրենց ստեղծողների հարուստ հոգևոր ներաշխարհը, կենտրոնացված էին աստվածային պանթեոնի շուրջ։ Ցեղի առասպելաբանության մեջ կարևորագույնը Կեցալկոատլն էր, օձի մարմնով աստված, պատված թռչնի փետուրներով։ Քաղաքի բնակիչները պաշտում էին նրան, որպես բնության գերագույն աստծու։ Ավելի ուշ ացտեկների Փետուրածածկ օձ աստվածը դարձավ մշակույթի հովանավորը, հաճախ նրան նույնականացնում էին Վեներա մոլորակի հետ։
Տեոտիուականի քաղաքակրթության զարգացումը ժամանակագրական առումով համընկնում է Հին Հռոմի ծաղկման հետ, բայց մեսամերիկայն քաղաքի պատմությունը առավել երկարատև ընթացք ունեցավ։ Քաղաքը ուխտագնացության հիմնական վայրն էր հանդիսանում։ Մեխիկոյի հովիտով ճանապարհորդողները այցելում էին Տեոտիուական, որպեսզի կնքեյին առևտրային գործարքներ, աշխատանք գտնեին կամ խոնարհվեին սրբարաններում։ Հազարավոր նախալեռնային գյուղեր դատարկվում էին հատուկ օրերին, քանի որ նրանց բնակիչները մեկնում էին Տեոտիուականի հրապարակները, որպեսզի մասնակցություն ունենան հոգևոր արարողություններին և միստիկական տոնակատարություններին, որոնք կոչված էին ապահովելու քաղաքի և հովիտի բոլոր բնակիչների ապագա ծաղկումը։
Կործանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեոտիուականը լքվեց VII դարի կեսերին։ Ացտեկները, որոնք ավելի ուշ էին եկել այստեղ, գտան միայն վեհափառ փլատակները։
Գոյություն ունի քաղաքի կործանման երկու հիմնական վարկած. օտարերկրյա ներխուժումը և ստրուկների ապստամբությունը ի հայտ եկած քահանաների և երևելիների կաստաների դեմ։ Քաղաքը կործանվեց հիմնովին. բոլոր գաղտնարանները ծիսական պարգևներով և դամբարանները թալանվեցին, իսկ սուրբ արձանիկները այլանդակվեցին և ջարդվեցին։ Բացի այդ, Տեոտիուականի կործանումը տեղի ունեցավ նրա ոչ մեծ ծաղկամն ժամանակ։ Սակայն երկու վարկածների դեմ խոսում է այն, որ բռնության և ապստամբության ոչ մի հետք չի հայտնաբերվել[1]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կենտրոնում առկա է «Ցիտադել» անվամբ վայր, որի ներսի հրապարակը տեղակայում է 100 հազար մարդ (քաղաքի բնակչության կեսին), որը սահմանափակված էր չորս զանգվածային բուրգերով հենահարթակներին։ Կոմպլեքսի կենտրոնական մասն է Փետրավոր օձի բուրգը (Կետցալկոատլան)։ Նրան կցված են երկու շինություններ. Հյուսիսային և հարավային դղյակները, որոնք օգտագործվում էին ոչ միայն որպես վարչական կենտրոններ, այլ նաև ապրելու և աշխատելու համար։
Տեոտիուականի գլխավոր շինություններից են (և ամենահին) Լուսնի և Արևի բուրգերը (բարձրությունը՝ 42 մետր)։
Լուսնի բուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսնի բուրգը գտնվում է «Մահվան Ճանապարհի» հյուսիսային ծայրամասում։ Բուրգի խորքում հնագետները հայտնաբերել են թաղման խցիկ՝ 12 մարդկանց մարմինների մնացորդներով։ Նրանց բոլորի ձեռքերը կապված էին մեջքի հետևում, սակայն նրանցից 10-ը գլխատված էին և անկանոն նետված էին խցիկի մեջտեղում։ Վարկածներից մեկի համաձայն, դրանք Տեոտիուականի թշնամիներն էին։
Երկու մյուս զոհերը, ըստ ամենայնի, պատկանում էին տեղի էլիտային, քանի որ խնամքով նստեցված էին, կրում էին Նեֆրիտե զարդեր, գործված վզնոցներ և բարձր դիրքին պատկանող այլ նշաններ։
Դեռ հայտնի չէ ինչ նպատակով են զոհ բերվել այդ մարդիկ, բայց հայտնի է, որ ծեսն իրականացվել է այդ հին կառույցի հիմնանորոգման ժամանակ։ Ըստ երևույթին, այն վկայում է քաղաք-պետության կրոնական և քաղաքական ազդեցության աճը։ Այդ մասին վկայում է նաև խցիկի կենտրոնը, որը պատված է նեֆրիտե մոզայկայով և շրջապատված 18 օբսիդիանե նոր դանակներով։ Մեսամերիկայում մինչ այդ նմանատիպ ոչինչ դեռ չէր հայտնաբերվել։ Խցիկում հայտնաբերվել է նաև հինգ գայլերի կմախք (կամ կոյոտների), երեք կուգուարի կամ կատվառյուծի կմախքներ և 13 արծիվների մնացորդներ։ Հնարավոր է, այդ կենդանիները պատերազմների նշաններ էին (ռազմական դաշինքների)։
Արևի Բուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրգը հայտնաբերվել և առաջին անգամ ուսումնասիրվել է Բատերս Լեոպոլդի կողմից 20-րդ դարի առաջին տասնամյակում։ Հաջորդ պեղումները իրականացվել են 1992-1993 թվականներին Մատոս Էդուարդ Մոկտեսումի ղեկավարությամբ մեքսիկական Մարդաբանության և պատմության Ազգային համալսարանի հովանու ներքո։
Արևի մուրգը կառուցվել է մոտավորապես մ. թ. ա. 150 տարում, իրենից ներկայացնում է հինգ հարկանի կառույց հարթ գագաթով, որի վրա մի ժամանակ տաճար է եղել։ Այդ հսկայական կոթողի բարձրությունը կազմում է 64.5 մետր, հիմքի կողերի երկարությունը՝ 211, 207, 217, և 209 մետր, ընդհանուր մակերեսը՝ 993 հազար քառակուսի մետր։
Արևի բուրգը կառուցվել է գետաքարից, կավից և հողից, երեսպատվել է քարով և պսակավորված էր փայտե տաճարով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարների պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարմարյա դիմակ, մ. թ. III-VII դարեր, Լուվր
-
Օձաքարե դիմակ, մ. թ. III-VI դարեր
-
Արևի բուրգ, տեսարան առջևից
-
Արևի բուրգ
-
Տեոտիուականի մանրակերտ, Մարդաբանության ազգային թանգարան, Մեխիկո.
-
Արևի բուրգը ձախ կողմից
-
Հովազի նկար
-
Կախազարդ, փիրուզյա դիմակ, մ. թ. III-VI դարեր
-
Գիպսյա արձանիկ, V-VI դարեր, (Բրիտանիայի թանգարան)[2]
-
մահի ճանապարհ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատմության հանելուկները։ Աստվածների քաղաքը», գիտական, հանրաճանաչ ֆիլմ, նկարահանվել է AETN International և ԿՊ արտադրության կողմից 2010 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տեոտիուական». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Բրիտանական թանգարանի հավաքածու
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեոտիուական քաղաք-կայսրություն
- Տեոտիուականի նկարները, Մեքսիկա։ Արևի և Լուսնի բուրգեր (Teotihuacan, Mexico) Արխիվացված 2010-10-16 Wayback Machine
- Սենսացիոն գտածո՝ թունել Տեոտիուականի բուրգերից մեկի տակ:
- Արևի և Լուսնի բուրգեր՝ Մայաների արարչության գլուխգործոցները: Արխիվացված 2011-10-13 Wayback Machine
- Պատմության հանելուկները։ Աստվածների քաղաքը:
- Մեքսիկական հնագետներին մնացել է հաղթահարել 40 մետր «հանդերձյալ աշխարհի մուտք» հասնելու համար: Արխիվացված 2014-01-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեոտիուական» հոդվածին։ |
|