Վրաստանի պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ
Վրաստանի պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ | |
---|---|
Տեսակ | հիվանդանոց |
Երկիր | Վրաստան |
Հիմնադրված | 2006 |
Անվանված է | Գորի |
Կայք | guard.mod.gov.ge/index.php?page=111&lang=1 |
Վրաստանի պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ (վրաց.՝ გიორგი აბრამიშვილის სახელობის საქართველოს თავდაცვის სამინისტროს სამხედრო ჰოსპიტალი), հայտնի է նաև որպես Գորիի զինվորական հոսպիտալ (վրաց.՝ გორის სამხედრო ჰოსპიტალი), Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություն, որ գտնվում է Գորի քաղաքում։ Իր ներկայիս տեսքով կենտրոնն ստեղծվել է 2006 թվականի օգոստոսի 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղակայված խորհրդային ժամանակաշրջանի զինվորական հոսպիտալի բազայի վրա[1][2]։
Հիվանդանոցը նախատեսված է 176 մահճակալի համար և տրամադրում է ընդհանուր բժշկական ու վիրաբուժական օգնություն, ինչպես նաև շուրջօրյա շտապ օգնության ծառայություն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց համար։ Հիվանդանոցում ցանակացած պահի բուժվող հիվանդների մոտ 25 %-ը քաղաքացիական անձինք են[3]։ Այն գործում է նաև որպես Թբիլիսիի պետական բժշկական համալսարանին կից ուսումնական հիվանդանոց[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածային կորուստներով իրադարձություններին արձագանքելու հիվանդանոցի կարողությունը փորձության է ենթարկվել 2008 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Բացի վրացի զինծառայողներից, Գորիում կամ նրա շրջակայքում վիրավորված քաղաքացիական անձանց մեծ մասն ի սկզբանե տեղափոխվել է Գորիի հիվանդանոց՝ բուժման նպատակով։ 2008 թվականի օգոստոսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում, ռուսական ռազմական ուղղաթիռից արձակված հրթիռը հիվանդանոցի բակում հարվածել է բժշկական անձնակազմի խմբին, ինչի հետևանքով մահացել է շտապ օգնության բաժանմունքի բժիշկ Գեորգի Աբրամիշվիլին, որը նախորդ չորս օրերին վիրահատել էր ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված մարդկանց։ Մարդու իրավունքների պաշտպանությունը խոստովանել է, որ հիվանդանոցի վրա հարձակումը, որը հստակ նշված էր «Կարմիր խաչով», «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում էր»[3]։ Հիվանդանոցն Աբրամիշվիլիի անունն ստացել էր 2013 թվականի օգոստոսին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Military Hospital». Ministry of Defense of Georgia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «PM Comments on Relocation of Military Hospital to Gori». Civil Georgia. 2005 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 3,0 3,1 Up in Flames: Humanitarian Law Violations and Civilian Victims in the Conflict over South Ossetia (PDF). Human Rights Watch. 2009. էջ 95. ISBN 1-56432-428-1.
- ↑ «Gori Military Hospital named after deceased doctor». Georgian Public Broadcaster, 1st Channel. 2013 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.