Jump to content

Վոլեյբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլեյբոլ
Տեսակգնդակով խաղ, թիմային մարզաձև և օլիմպիական մարզաձև
ՄարմինFIVB
Ծագման երկիր ԱՄՆ[1]
Թիմ մեծ12
Թիմ փոքր12
Հարմարանքվոլեյբոլի գնդակ
Վայրվոլեյբոլի խաղադաշտ
Օլիմպիական խաղերսկսած 1964 թ-ից
Տարբերվում էՎոլեյբոլի գնդակ
ՊորտալՊորտալ:Վոլեյբոլ
 Volleyball Վիքիպահեստում


Երկրորդ փոխանցմամբ Լեհաստանի հավաքականի վոլեյբոլիստ Պավել Զագումնին հարվածի է դուրս բերում № 2 խաղացողին, իսկ № 11 խաղացողը մեծ արագույամբ շարժվում է առաջ և կարող է պայպ հարված կատարել։ Հակառակորդի խաղացողները պետք է որոշեն, թե որ հարվածը պետք է փակեն
Խաղադաշտի չափսերը

Վոլեյբոլը (անգլ.՝ volleyball volley բառից՝ «հարված օդից» և ball - «գնդակ»), մարզախաղ է գնդակով՝ 6-ական մարզիկից կազմված երկու թիմի միջև։ Վոլեյբոլը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլը նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում (1907 թվական)։ 1947 թվականին կազմավորվել է Վոլեյբոլի Միջազգային Ֆեդերացիա (ՎՄՖ), որը միավորում է 148 երկիր (1985)։ ՎՄՖ-ի պաշտոնական մրցաշարերն են՝ կանանց և տղամարդկանց աշխարհի (1949 թվական) և մայրցամաքների (Եվրոպայինը՝ 1948 թվական), աշխարհի գավաթի (1965 թվական), ակումբային թիմերի Եվրոպայի գավաթի (1961 թվական) մրցումները։ Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1964 թվականից[2]։

Վոլեյբոլը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում հանրապետական առաջնություն անցկացվում է 1925 թվականից։ 1928 թվականին ստեղծվել է վոլեյբոլի հանրապետական սեկցիա (1958 թվականից՝ ֆեդերացիա)։ Զբաղվողների թիվը 68.000 է (1984)։ Երևանում գործում է վոլեյբոլի մասնագիտացված դպրոց (1972 թվականից)։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանեկան մրցաշարում (1968 թվական) Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի կանանց մրցաշարի մասնակից էր Նշան Մուրադյանը, տղամարդկանց ԽՍՀՄ հավաքականի կազմում Ս․ Փլավչյանը 1982 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ՀԽՍՀ-ում կա վոլեյբոլի միջազգային կարգի 2 և համամիութենական կարգի 18 մրցավար (1985 թվական)։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակի «գոտիները» և խաղացողների տեղաշարժումը

Խաղն ընթանում է 18x9 մ չափսի ուղղանկյուն հրապարակում։ Վոլեյբոլի հրապարակը մեջտեղից կիսված է ցանցով։ Ցանցի բարձրությունը տղամարդկանց համար կազմում է 2,43 մ, կանանց համար՝ 2,24 մ։

Խաղն ընթանում է գնդաձև գնդակով, որի շրջանագիծը 65 - 67 սմ է, քաշը՝ 260 - 280 գ։

Երկու թիմերից յուրաքանչյուրը կարող է կազմում ունենալ մինչև 14 խաղացող, դաշտում խաղի ժամանակ կարող են լինել 6 խաղացող։ Խաղի նպատակն է գրոհող հարվածով խփել գնդակը գետնին, այսինքն խաղային մակերեսի թշնամու կեսի վրա, կամ նրան ստիպել սխալվել։

Խաղն սկսվում է գնդակը մատուցմամբ խաղի մեջ գցելով համաձայն վիճակահանության։ Գնդակը մատուցելով խաղի մեջ գցելուց հետո մատուցման իրավունքն անցնում է այն թիմին, որը միավոր է շահել։ Հրապարակը խաղացողների քանակով պայմանականորեն բաժանվում է 6 գոտիների։ Մի թիմից մյուսին մատուցման իրավունքի յուրաքանչյուր անցնելու հետ մեկ այլ թիմ՝ որպես խաղարկության միավոր, խաղացողները շարժվում են մյուս գոտի ժամացույցի սլաքի ուղղությամբ։

Սկզբնահարված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողը կատարում է սկզբնահարված, որը վերջինիս հետևանքով առաջին գոտուց տեղափոխվում է երկրորդ գոտի։ սկզբնահարվածը կատարում են խաղային հրապարակի ճակատային գոտուց, նպատակն է գնդակն իջեցնել մրցակցի խաղադաշտ կամ առավելագույնս դժվարեցնել մրցակցի պաշտպանողական գոտում գնդակի ընդունում։

Գնդակը թռիչքի ժամանակ կարող է դիպչել ցանցին, բայց չպետք է դիպչի սյուներին կամ դրանց ենթադրելի շարունակությանը։ Եթե գնդակը դիպչում է ընդունող թիմի խաղային մասի մակերևույթին, հարձակվող թիմն ստանում է միավոր։ Երբ խաղացողը, որը հարձակվել է, խախտում է կանոնները կամ գնդակը դուրս է հանել սահմաններից, միավորը գնում է պաշտպանվող թիմին։ Չի թույլատրվում մեկուսացնել գնդակը մատուցելու ժամանակ՝ ընդհատելով նրա հետագիծը ցանցի վրայով։ Եթե միավորն ստանում է այն թիմը, որը խաղարկել է գնդակը, գնդակը մատուցել շարունակում է նույն խաղացողը։

Ժամանակակից վոլեյբոլում առավել տարածված է ուժեղ ցատկով մատուցումը[3]։ Դրա հակադրությունը համարվում է կարճ (պլանավորված, մարտավարական) մատուցումը, երբ գնդակն ուղարկվում է ցանցին մոտիկ։

Սկզբնահարվածից գնդակի ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդակի ընդունումը ներքևից

Սովորաբար գնդակը ընդունող խաղացողները կանգնում են հետևի գծում, այսինքն՝ 1–ին, 5–րդ, 6–րդ գոտիներում։ Ամեն դեպքում փոխանցումը կարող է ընդունել ցանկացած խաղացող։ Ընդունող թիմի խաղացողներին թույլատրվում է գնդակին դիպչել 3 անգամ (խաղացողն իրավունք չունի իրար հետևից երկու անգամ դիպչել գնդակին) և առավելագույնը երեք հպումով պետք է գնդակը տեղափոխել թշնամու կիսադաշտ։ Գնդակն ընդունել կարելի է խաղահրապարակի ցանկացած ազատ տարածքում, բայց ոչ թշնամու խաղահրապարակի մասում։ Այդ դեպքում, եթե գնդակը պետք է լինում վերադարձնել սեփական խաղադաշտ, երեքից երկրորդ փոխանցման ժամանակ չի կարող անցնել ձողերի միջով, բայց պետք է անպայման անցնի ձողերի մոտով։ Ընդունման ժամանակ չի թույլատրում գնդակ մշակելիս ուշացնել, թեև կարող են ընդունել գնդակը մարմնի ցանկացած մասով[4]։ Ընթացքի մեջ փոխանցումը կարող են ընդունել 2 թիկունքային խաղացող, բայց ուժային փոխանցման ընդունման համար հարկավոր է արդեն 3 խաղացող։

Հարձակվողական հարված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար լավ ընդունման դեպքում գնդակն ընդունում են թիմի 2-րդ գոտու (պաշտպանողական գոտու) խաղացողները և հասցնում դեպի կապակցողը։ Կապակցողը փոխանցում է (2-րդ հպում) գնդակը հարձակողական հարված կատարողին (3–րդ հպում)։ Հարձակողական հարվածի դեպքում գնդակը պետք է անցնի ցանցից այն կողմ, բայց պետք է անցնի երկու ձողերի միջև տարածությամբ, ընդ որում գնդակը կարող է դիպչել ցանցին, բայց չպետք է դիպչի ձողերին կամ դրանցից վերև ենթադրելի շարունակությանը։ Ճակատային գծի խաղացողները կարող են հարձակվել խաղահրապարակի ցանկացած կետից։ Թիկունքային խաղացողները հարձակումը պետք է հետ մղեն հատուկ երեքմետրանոց գծից։ Արգելվում է հարձակվել (այսինքն հարված հասցնել գնդակին ցանցի ամենաբարձ մասից էլ բարձր) միայն լիբերոներին։

Տարբերակում են հարձակողական հարվածների երեք տեսակ՝ ուղղակի և կողմնային, հարված դեպի աջ փոխանցմամբ (ձախ) և կարող են լինել նաև խափուսիկ հարվածներ (զեղչված)։ Բոլոր հարձակողական հարվածները կատարվում են միայն իրենց կողմից, ձեռքերը հակառակորդի կողմ տանել կարելի է միայն հարված կատարելիս։

Սա տեխնիկա է, որի ընթացքում պաշտպանող թիմը կանխում է հակառակորդի գնդակի փոխանցումը դեպի իրենց կողմ՝ կանոնների սահմաններում շրջափակելով գնդակի շարժումը մարմնի ցանկացած մասով, հատկապես ձեռքերով։ Թույլատրվում է շրջափակման ժամանակ ձեռքերը տանել մրցակցի կողմը այն աստիճան, որ դրանք չխանգարեն հակարակորդին նախքան իր հարձակումը կամ խաղային այլ գործունեությանը։

Շրջափակումը կարող է լինել անհատական կամ խմբային (երկակի, եռակի)։ Շրջափակման ժամանակ երեքից ավելի գնդակի հպում կատարել չի թույլատրվում։ Շրջաափակել կարող են այն խաղացողները,որոնք կանգնած են առաջին գծում, այսինքն՝ 2, 3, 4 գոտիներում։

Խաղացողների դիրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://cdm16122.contentdm.oclc.org/digital/collection/p16122coll3/id/389/
  2. «VolleyBall equipment and history» (անգլերեն). Официальный сайт МОК. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Тенденции развития классического волейбола на современном этапе». Теория и практика физической культуры. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Официальные правила волейбола — Международная Федерация Волейбола (ФИВБ) — Игровые действия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]