Վլադիմիր Ֆոմենկո
Վլադիմիր Ֆոմենկո ռուս.՝ Владимир Дмитриевич Фоменко | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16 (29), 1911 |
Ծննդավայր | Չեռնիգով, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1990 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Ստարոչերկասկայա, Ակսայի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ստարոչերկասկայա |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Վլադիմիր Դմիտրիևիչ Ֆոմենկո (ռուս.՝ Влади́мир Дми́триевич Фоме́нко, սեպտեմբերի 16 (29), 1911, Չեռնիգով, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1990, Ստարոչերկասկայա, Ակսայի շրջան, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, «Երկրի հիշողություն» (որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը) վեպի հեղինակ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1948)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Ֆոմենկոն ծնվել է 1911 թվականին Չեռնիգովում` ծառայողի ընտանիքում[2]։ 1915 թվականին ապագա գրողի հայրը ընտանիքին տեղափոխել է Դոնի Ռոստով։ 1927 թվականին Ֆոմենկոն ավարտել է միջնակարգ դպրոցը, Ռոստսելմաշի շինարարությունում կատարել տարբեր աշխատանքներ, եղել հողափոր, բեռնակիր, փականագործ։ Շինարարության ավարտից հետո տեղավորվել է աշխատանքի նույն գործարանում։
1933-1935 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, այն հրետանային գնդում, որը գտնվում էր Ռոստսելմաշի ղեկավարության ներքո։ Միևնույն ժամանակ բանակային թերթը հրապարակել է Ֆոմենկոյի առաջին բանաստեղծություններն ու ակնարկները։ Զորացրվելուց հետո ղեկավարել է գրադարանը։ Այնուհետև անօրինական կերպով բռնադատվել է և մի քանի տարի անցկացրել Ռոստովի բանտում[3], արդարադատությունը վերականգնվելուց հետո ազատ է արձակվել։
Բանտից ազատվելուց հետո Ֆոմենկոն ընդունվել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի գրականության բաժին, որն ավարտել 1941 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելուն պես Ֆոմենկոն զորակոչվում է բանակ և ուղարկվում Ռոստովի հրետանային ուսումնարան։ Արագացված դասընթացի ավարտից հետո մնում է ուսումնարանում որպես ուսումնական կրակային դասակի հրամանատար։ Կուսակցական-կոմերիտական հրետանու գումարտակի կազմում մասնակցել է Դոնի Ռոստով քաղաքի պաշտպանությանը, այնուհետև, որպես հրդեհային դասակի հրամանատար, մասնակցում է Կովկասի ճակատամարտին և Ռոստովի ազատագրմանը։ 1942 թվականին, Մոզդոկի մոտակայքում տեղի ունեցած գործողությունների ժամանակ, միացել է ԽՄԿԿ շարքերին։
Պատերազմի ընթացքում Ֆոմենկոն ռազմաճակատային տպագրությունում, երբեմն, հանդես է եկել ակնարկներով ու բանաստեղծություններով։
Պատերազմի հաղթական ավարտից հետո Ֆոմենկոյին հրավիրել են աշխատելու «Կրասնայա զվեզդա» թերթում, որտեղ համագործակցել է մի քանի ամիս, հրատարակել է բազմաթիվ ակնարկներ, ապա` պատմվածքներ։
Այնուհետև ստեղծել է իր կյանքի հիմնական աշխատանքը` «Երկրի հիշողություն» վեպը Ցիմլյանսկի ջրամբարի կառուցման մասին, որին նա ներկա է եղել, մարդկանց մասին, որոնք ստիպված լքել են գյուղը։ Վեպի առաջին գիրքը հրատարակվել է 1961 թվականին և ստացել է այնպիսի հայտնի գրողների ամենաբարձր վարկանիշը, ինչպիսիք են Ալեքսանդր Տվարդովսկին[4] և Անատոլի Սոֆրոնովը[5]։
Մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 17-ին Ստարոչերկասկայայում։ Թաղված է նույն տեղում։
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[6] (1985 )
- «Պատվո նշան» շքանշան (29.09.1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (16.11.1984)
- ՌՍՖՍՌ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (8.10.1981)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. - Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. - С. 99. - 112 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 2500 экз.
- Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - С. 120-124. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - С. 259-267. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - С. 355-361. - 416 с. - 20 000 экз.
- Лукьянченко О. А. Фоменко Владимир Дмитриевич // Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. - Ростов н/Д: Ростиздат, 1997. - С. 45-46. - 431 с. - ISBN 5-7509-0818-6.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Фоменко Владимир Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 355. — 416 с. — 20 000 экз.
- ↑ Лукьянченко О. А. Фоменко Владимир Дмитриевич // Культура Дона в лицах: Экскл. досье / Редкол.: Ф. Ф. Баев и др.. — Ростов н/Д: Ростиздат, 1997. — С. 46. — 431 с. — ISBN 5-7509-0818-6.
- ↑ Твардовский А. Т. Речь на XXII съезде КПСС // Твардовский А. Т. Статьи и заметки о литературе. — Издание 2-е, дополненное. — М., 1963. — С. 248.
- ↑ Софронов А. В. Выступление на заседании секретариата правления Союза писателей РСФСР // Дон. — 1962. — № 7. — С. 151—152.
- ↑ «Запись о награждении». ОБД «Подвиг Народа». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Владимир Дмитриевич Фоменко в Большой советской энциклопедии
- Владимир Дмитриевич Фоменко на сайте «Биография. Ру»
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Չեռնիգով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1990 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ