Վլադիմիր Պլեշակով
Վլադիմիր Պլեշակով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1963 |
Ծննդավայր | Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 2019 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Վորոնեժի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | արձակագիր, սցենարիստ, երգիծաբան և ռեժիսոր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Կեմերովոյի մշակույթի և արվեստի պետական համալսարան և Տոմսկի պետական համալսարան |
Վլադիմիր Վլադիմիրովիչ Պլեշակով (ռուս.՝ Владимир Владимирович Плешаков, հունվարի 22, 1963, Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 2019, Վորոնեժի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր, սցենարիստ, կինոդրամատուրգ, երգիծաբան, ռեժիսոր։ «Լեյտենանտ Շմիդտի երեխաները» Ուրախների և հնարամիտների ակումբի հիմնադիրներից մեկը։ «Բաղնիքդ անուշ» և «Հիմարների գյուղը» հեռուստածրագրերի հեղինակ և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Պլեշակովը ծնվել է 1963 թվականի հունվարի 22-ին, Տոմսկում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1984 թվականին հաջողությամբ ավարտել է Կեմերովոյի մշակույթի պետական ինստիտուտի թատերական, ռեժիսորական և դերասանական ֆակուլտետը։ Ավելի ուշ հաջողությամբ ավարտել է Տոմսկի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը[1]։
1990-ականներին մասնակցել է «Լեյտենանտ Շմիդտի երեխաները» ծրագրի կազմակերպմանը և դարձել Ուրախների և հնարամիտների ակումբի հիմնադիրներից մեկը, աշխատել որպես բեմադրող ռեժիսոր։ Մասնակցել է «Սիբիրի ՈՒՀԱ» լիգայի և ՈՒՀԱ բարձրագույն լիգայի առաջին խաղերի բեմադրություններին։ Այստեղ ցուցադրել է իր հեղինակային տաղանդը, սկսել գրել երգիծական մանրապատումներ և բանաստեղծություններ, կազմակերպել է Տոմսկի ՈՒՀԱ թիմի պրոֆեսիոնալ թատերական ռեժիսուրան։ Աշխատել է նաև Տոմսկի մարզային հեռուստատեսությունում, որպես «Юморынок» հեռուստանախագծի հեղինակ[2]։
1990-ականներին Տոմսկում իր ստեղծագործական գործունեության հետ մեկտեղ դարձել է Ռուսաստանի հանրային հեռուստատեսության «Բաղնիքդ անուշ» հաղորդման հեղինակը, որի հիմնադիրն ու վարողը Միխայիլ Եվդոկիմովն էր։
Կյանքի վերջին տարիներին աշխատել և բնակվել է մայրաքաղաքում։ Ակտիվորեն զբաղվել է գրական և թատերական ստեղծագործական գործունեությամբ, աշխատել «Интер-Т» կինոընկերությունում որպես կինոռեժիսոր, որոշ ժամանակ աշխատել է որպես «Զվեզդա» հեռուստաալիքի գործադիր պրոդյուսեր։ Գրել է արձակ ստեղծագործություններ, ակտիվ մասնակցություն է ունեցել Ocean-media-ի համար վավերագրական ֆիլմերի նկարահանումներին։ Վարել է Ocean-TV հեռուստաալիքի հաղորդումների մի ամբողջ շարք («Ռուսաստանի մեծ գետեր» և այլն)։
Ռուս երգիծաբան դերասանների բազմաթիվ երգիծական մենախոսությունների հեղինակ է, աշխատել է Գենադի Խազանովի, Միխայիլ Եվդոկիմովի և Եվգենի Պետրոսյանի հետ[3]։ Եղել է «Հիմարների գյուղ» կատակերգական հեռուստաներկայացման հեղինակներից։ Որպես հեռուստահաղորդավար՝ նկարահանվել է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ «Բաղնիքի օր», «Պատմի'ր, թափառաշրջիկ», «Գոսխրան», «Յումորնոկ», «Աստղային քաղաք»։ Եղել է «Звёздный городок», «Бикини-десант», «Естественный отбор», «Фэйс-контроль», «Кушать подано» ժամանցային հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսերը[4]։
Բնակվել է Մոսկվայում։ Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին, Վորոնեժի մարզում` ստեղծագործական նախագծի նկարահանումների ժամանակ[5]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական ստեղծագործություններ
- Владимир Плешаков, сборник рассказов «Русалка-гриль»;
- Владимир Плешаков, сборник рассказов «Тары-бары»;
- Владимир Плешаков, книга «Биография ныне живущего Паши Петухова в историях и рассказах»;
- Владимир Плешаков, книга «Меня убил Панчо Вилья»,
- Владимир Плешаков, книга «Записки о кулайской культуре»,
- Владимир Плешаков, книга «Последнее творение Франкенштейна».
Կինոդրամատուրգիա
- «Яд скорпиона»,
- «Ночной футбол»,
- "Крем Азазелло".
Կինոռեժիսուրա
- «Безумный день».
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Татьяна Щукина (2019 թ․ սեպտեմբերի 9). «На 57-м году жизни скончался томский писатель и режиссер Владимир Плешаков». tomsk.kp.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Умер создатель юмористического тележурнала "Деревня дураков" Владимир Плешаков». Астраханский листок (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Умер томский писатель и режиссер Владимир Плешаков». РИА Томск. 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Автор: Андрей Широков (2018 թ․ ապրիլի 11). «Знакомьтесь - Владимир Плешаков! | Ocean-Media.su». Ocean-Media.su | Океан и всё, что с ним связано (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Владимир Владимирович Плешаков — Товики». towiki.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 22 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Տոմսկ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 2019 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային երգիծաբաններ
- Կեմերովոյի մշակույթի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս գրողներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Տոմսկի պետական համալսարանի շրջանավարտներ