Վլադիմիր Բաղիրով
Վլադիմիր Բաղիրով | |
---|---|
Պետություն(ներ) | Լատվիա և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1936 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 21, 2000 (63 տարեկան) |
Մահվան վայր | Յուվյասկյուլյա, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա |
Կոչում | Գրոսմայստեր (1978) Միջազգային վարպետ (1963) |
365chess | Vladimir_Bagirov |
Chesstempo համար | 237013 |
ICCF համար | 237013 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[1], Շախմատային օլիմպիադա 1996[1] և European Chess Team Championship 1961? |
Մարզական ակումբ | SK Zehlendorf? և SK Zehlendorf? |
Vladimir Bagirov Վիքիպահեստում |
Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով (Բաղիրյան) (ռուս.՝ Влади́мир Константи́нович Баги́ров, օգոստոսի 16, 1936, Բաթում - հուլիսի 21, 2000, Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ԽՍՀՄ-ը, այնուհետև Լատվիան ներկայացրած հայազգի շախմատիստ, գրոսմայստեր (1978)։ Ինժեներ-մեխանիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Բաղիրովը ծնվել է Վրաստանում՝ հայ հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Վաղ մանկությունից մինչև 1980 թվականը բնակվել է Բաքվում, որից հետո տեղափոխվել է Ռիգա։
Շախմատով զբաղվել է Բաքվի պիոներների պալատում՝ Սուրեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ներկայացրել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունը։
1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում՝ որակավորման մրցախաղում հաղթելով Յակով Էստրինին։ Մի քանի անգամ հաղթել է Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունում։ Մասնակցել է ԽՍՀՄ բազմաթիվ առաջնությունների, 1960 թվականին զբաղեցրել է չորրորդ տեղը։
Առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությունում (1961), աշխարհի ուսանողական առաջնությունում (1961-1962), եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում (1976 և 1979)։
Նվաճումները միջազգային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջակարտա՝ 1-ին տեղ (1960)
- Բաքու՝ 1-2-րդ տեղեր (1964)
- Բաթում՝ 1-4-րդ տեղեր (1966)
- Մոսկվա՝ 1-4-րդ տեղեր (1968)
- Թբիլիսի՝ 1-2-րդ (1971)
- Կաշկայշ՝ 1-ին տեղ (1986)
1963 թվականին դարձել է միջազգային վարպետ, 1978 թվականին՝ գրոսմայստեր։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաղիրովը շարունակել է հանդես գալ մրցաշարերում։ Լատվիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1992 (Մանիլա) և 1996 (Երևան) թվականների շախմատային օլիմպիադաներին։
Մի քանի տարի խաղացել է գերմանական SK Zehlendorf ակումբի կազմում։ Հաղթել է ավստրիական Գրիսկիրխենում կայացած վետերանների աշխարհի 1998 թվականի առաջնությունում[2]։
Որպես մարզիչ աշխատել է մի շարք անվանի շախմատիստների հետ՝ Գարրի Կասպարով, Լև Պոլուգաևսկի, Միխայիլ Տալ, Ալեքսեյ Շիրով և Ալեքսանդր Շաբալով։
Ֆինլանդիայում մրցաշարի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, ինչից հաջորդ օրը մահացել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Բաղիրովի պարտիաները (անգլ.)
- Վլադիմիր Բաղիրովի անձնական քարտը 365chess.com կայքում
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Защита Алехина / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1971. — 112 с.: ил.
- Английское начало / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1989. — 464 с.
- «Белый» Фишер = «White» Fisher / Владимир Багиров . — Рига : Логос, 1991. — 208 с. : ил.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 24—25. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
- Мои показания / Генна Сосонко М. : Рипол Классик, 2003, ISBN 5-7905-2212-2
- Ильин Евг. Время брать и время отдавать. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 17. — С. 24—25
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բաղիրով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 2000 մահեր
- Ֆինլանդիայում մահացածներ
- Շախմատի գրոսմայստերներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Հայ գրոսմայստերներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Հայ շախմատիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ