Jump to content

Վի Կիմ Վի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վի Կիմ Վի
 
Կուսակցություն՝ Ժողովրդի գործողություն կուսակցություն
Կրթություն՝ Outram Secondary School? և Raffles Institution?
Մասնագիտություն՝ դիվանագետ, լրագրող, քաղաքական գործիչ և սպորտային գործադիր
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1915(1915-11-04)[1]
Ծննդավայր Սինգապուր
Վախճանի օր մայիսի 2, 2005(2005-05-02)[2][1] (89 տարեկան)
Վախճանի վայր Siglap, Bedok, East Region, Սինգապուր
Քաղաքացիություն  Սինգապուր
Ամուսին Koh Sok Hiong?
Զավակներ Bill Wee Hock Kee?
 
Պարգևներ

Վի Կիմ Վի ((Չինարեն), նոյեմբերի 4, 1915(1915-11-04)[1], Սինգապուր - մայիսի 2, 2005(2005-05-02)[2][1], Siglap, Bedok, East Region, Սինգապուր), սինգապուրցի քաղաքական և պետական գործիչ, լրագրող, դիվանագետ։ Սինգապուր քաղաք-պետության 4-րդ նախագահը, որը կառավարել է 1985 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վի Կիմ Վին ծնվել է սահմանափակ բյուջեով չինական ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ նա ութ տարեկան էր։ Ավարտել է Օրթամի պետական դպրոցը և հեղինակավոր Raffles Institution-ը։

Պատանեկությունից աշխատել է որպես The Straits Times թերթի աշխատակից, ավելի ուշ դարձել է հիմնականում քաղաքական իրադարձությունները լուսաբանող լրագրող։

1941-1950 թվականներին աշխատել է United Press International — ի աշխատակից, Սինգապուրի գծով գլխավոր թղթակից։ 1959 թվականին վերադարձել է The Straits Times և դարձել գլխավոր խմբագրի տեղակալ, ավելի ուշ՝ գլխավոր խմբագիր։  1973 թվականին դարձել է Սինգապուրի մամուլի ակումբի նախագահ։

1973 թվականին թողել է լրագրությունը և անցել դիվանագիտական ծառայության։ Նշանակվել Է Մալայզիայի գերագույն կոմիսար, որի պաշտոնը զբաղեցրել է յոթ տարի։

Այնուհետև դեսպան Է ուղարկվել Ճապոնիա (1980-1984)։ 1981-1984 թվականներին ՝ դեսպան Կորեայի Հանրապետությունում։

Դիվանագիտական առաքելության ավարտից հետո 1984 թվականին նշանակվել է Սինգապուրի հեռարձակող կորպորացիայի նախագահ։

1985 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը եղել է Սինգապուրի Հանրապետության նախագահ, ընտրվել է Օրենսդիր ժողովի կողմից։ Դարձել Է Սինգապուրի առաջին նախագահը չինական ծագմամբ։ Պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետի ընթացքում ՝ ունենալով բարձր հեղինակություն հասարակության մեջ[4]։

Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դարձել է համաշխարհային դատավոր (1966-ից)։  Հասարակական գործունեության և Սինգապուրի համալսարանի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար 1994 թ. արժանացել է Սինգապուրի ազգային համալսարանի գրականության պատվավոր դոկտորի կոչման, 1985-1993 թվականներին եղել է Սինգապուրի կանցլերը։

2004 թվականին հրատարակել է "Հայացքներ և մտորումներ" ("Glimpses and Reflections") հուշերի գիրքը։ Որպես բարերար նվիրաբերել է կես միլիոն սինգապուրյան դոլար ութ բարեգործական կազմակերպություններին։

Մասնավոր կյանքում եղել է ակտիվ մարզիկ և մարզական պաշտոնյա։ 1934 թվականին հիմնադրել է բադմինտոնի բաժինը, 1937 թվականին եղել է պատանիների չեմպիոն այս մարզաձևում։ Եղել է նաև Սինգապուրի բադմինտոնի ասոցիացիայի նախագահ և փոքր բադմինտոնի ասոցիացիայի փոխնախագահ։

Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։

1936 թվականին ամուսնացել է Կո Սոկ Խիոնգի հետ։ Ունեցել են յոթ երեխա՝ մեկ որդի և վեց աղջիկ։

  • Օրդեն Բանի ՄԵծ խաչի ասպետ
  • Բրունեյի թագի առաջին դասի թագավորական ընտանիքի շքանշան (Royal Family Order of Laila Utama)
  • Թեմասեկի Շքանշան
  • "Պետական ծառայության աստղ" մեդալ (1973)
  • Ծառայության համար պատվո մեդալ (1963)
  • Սինգապուրի ազգային համալսարանի գրականության պատվավոր դոկտոր (1994)
  • Սինգապուրի մամուլի ակումբի լրագրության մեջ գերազանց ծառայության համար հատուկ մրցանակ (1996)
  • Մրցանակ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սկաուտական կոմիտեի ակնառու վաստակի համար (1998)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 http://eresources.nlb.gov.sg/infopedia/articles/SIP_255_2005-01-12.html
  3. https://www.nas.gov.sg/archivesonline/photographs/record-details/4fdd9cfd-1162-11e3-83d5-0050568939ad
  4. «Dr Wee Kim Wee». Istana Singapore. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վի Կիմ Վի» հոդվածին։