Վիվիան Ռեդինգ
Վիվիան Ռեդինգ լյուքս.՝ Viviane Reding | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ[4] |
Քաղաքացիություն | Լյուքսեմբուրգ |
Կրթություն | Փարիզի համալսարան և LHCE? |
Երկեր | Մոռացվելու իրավունք[5] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հարցերով եվրոպական հանձնակատար, Կրթության, մշակույթի, մուլտիլինգուիզմի և երիտասարդության հարցերով եվրոպական հանձնակատար, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լյուքսեմբուրգի քաղաքային խորհրդի անդամ, խորհրդի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Viviane Reding Վիքիպահեստում |
Վիվիան Ռեդինգ (լյուքս.՝ Viviane Reding, ապրիլի 27, 1951[1][2][3][…], Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ[4]), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, Եվրոպական միության արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հանձնակատար։ Նախկինում եղել է տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների հարցերով հանձնակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիվիան Ռեդինգը ծնվել է 1951 թվականին Էշ-սյուր-Ալզետ քաղաքում։ Սորբոննան ավարտելուց հետո «Luxemburger Wort»-ում աշխատել է լրագրող։ Քաղաքական գործունեությունը սկսել է 1979 թվականին, երբ ընդգրկվել է Լյուքսեմբուրգի խորհրդարանում։ 1989 թվականից եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ, 1995-1999 թվականներին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունում զբաղեցրել է նախագահի տեղակալի պաշտոնը։ 1999 թվականին նշանակվել է Կրթության, մշակույթի, երիտասարդության[9], ԶԼՄ-ների և սպորտի հարցերով եվրոպական հանձնակատարի պաշտոնում, իսկ 2004 թվականից նրա պատասխանատվության մեջ են մտել տեղեկատվական հասարակության և ԶԼՄ-ների հարցերը։ Այդ պաշտոնում Վիվիանը դարձել է ռոումինգի, իսկ հետագայում նաև SMS-հաղորդագրությունների գների[10] նվազեցման նախաձեռնողը Եվրոպական Միության երկրներում[11]։ Հանդես է եկել թվային ձևով տարածվող ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների պաշտպանության կանոնների վերանայման օգտին[12]։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ https://web.archive.org/web/20171207161641/http://ec.europa.eu/justice/newsroom/data-protection/news/140602_en.htm
- ↑ http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=55891
- ↑ https://regiowiki.at/wiki/Preis_f%C3%BCr_Europ%C3%A4ische_Regionale_Integration
- ↑ https://elpais.com/cultura/2009/11/23/actualidad/1258930809_850215.html
- ↑ «European Horizons – A Transatlantic Think-Tank» (անգլերեն). europeanhorizons.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Matt Asay. Is Internet access a 'fundamental right'?, CNET
- ↑ «Вектор. Одолжите нам Рединг». Ведомости. 2008 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Вивиан Рединг: законодательство о цифровом контенте нуждается в пересмотре». Computerworld Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիան Ռեդինգ» հոդվածին։ |
|