Վիսոկայե (բելառուսերեն՝ Высо́кае, ռուսերեն՝ Высо́кое, ուկրաիներեն՝ Високе, լեհերեն՝ Wysokie), շրջանային ենթակայության քաղաք Բելառուսում՝ Բրեստի մարզիԿամենեցի շրջանում։ Ընկած է շրջկենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր դեպի արևմուտք, մարզկենտրոնից 30 կիլոմետր դեպի հյուսիս, Լեհաստանի հետ Բելառուսի ունեցած պետական սահմանի մոտ։ Բելառուսի ծայր արևմտյան քաղաքն է[2], որից ոչ հեռու՝ Բուգ գետի ափին է գտնվում այդ հանրապետության ծայր արևմտյան կետը[3]։
2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.113[4]:
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է XIV դարում՝ մեծ իշխան Գեդիմինասի այցելության առնչությամբ։ 1494 թվականին Ալեքսանդր Առաջին Յագելոնը մագդեբուրգյան իրավունք և զինանշան է շնորհել քաղաքին։ 1647 թվականին բնակավայրը դարձել է Սապեգո իշխանական տոհմի սեփականությունը։ Սապեգոներն այստեղ ամրոց են կառուցել, որը 1748 թվականին այրվել է։ Լեհաստանի երրորդ բաժանման արդյունքում բնակավայրը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1921 թվականին մտել է Լեհաստանի, 1939 թվականին՝ Բելառուսի կազմի մեջ[5][6][7]։
↑«Main Geographic Characteristics of the Republic of Belarus». Land of Ancestors. The Scientific and Production State Republican Unitary Enterprise “National Cadastre Agency” of the State Property Committee of the Republic of Belarus. 2011. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
↑Энцыклапедыя гісторыі Беларусі. У 6 т. Т. 2: Беліцк — Гімн / Беларус. Энцыкл.; Рэдкал.: Б. І. Сачанка (гал. рэд.) і інш.; Маст. Э. Э. Жакевіч. — Мн.: БелЭн, 1994. — 537 с., [8] к.: іл. ISBN 5-85700-142-0.
↑Вялікае княства Літоўскае: Энцыклапедыя. У 3 т. / рэд. Г. П. Пашкоў і інш. Т. 1: Абаленскі — Кадэнцыя. — Мінск: Беларуская Энцыклапедыя, 2005. — 684 с.: іл. ISBN 985-11-0314-4.
↑Цітоў А. Геральдыка беларускіх местаў (XVI — пачатак XX ст.). — Мн.: Полымя, 1998.— 287 с. ISBN 985-07-0131-5.