Վարդար (ֆուտբոլային ակումբ)
«Վարդար» | |||
Ամբողջական անուն | «Ֆուտբոլային ակումբ «Վարդար» Սկոպյե» | ||
---|---|---|---|
Գույներ | «Կարմիր-սև» («Ցրևնո-Ցրին») | ||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Մարզադաշտ | «Փիլիպոս II Մակեդոնացու անվան ազգային մարզադաշտ» | ||
Տարողունակություն | 36 400 | ||
Տեր | Սերգեյ Սամսոնենկո | ||
Նախագահ | Մարկո Սպասեսկի | ||
Մարզիչ | Գոցե Սեդլոսկի | ||
Կայք | |||
2023/24 | 10. | ||
|
«Վարդար», մակեդոնիայի ամենատիտղոսակիր ակումբը, տեղակայված է մայրաքաղաք Սկոպյեում։ Միակ ակումբն է, որը մասնակցում է Մակեդոնիայի առաջին լիգայի բոլոր առաջնություններին։ Ակումբի տնային մարզադաշտը հանդիսանում է Փիլիպոս II Մակեդոնացու անվան ազգային մարզադաշտը։ Տարողունակությունը կազմում է 36 400 հանդիսատես։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վարդար» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1947 թվականին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Վարդար անվանումը ստացել է մակեդոնական մի գետից, որը հոսում է երկրի մայրաքաղաքով։
Թիմի առաջին ժողովում որոշվեց, որ նրանք պետք է հանդես գային կապույտ համազգեստի ներքո։ Սակայն երկրորդ ժողովի ժամանակ ակումբի գույնը փոխվեց՝ դառնալով սպիտակ-կարմիր։ 1963 թվականին՝ Սկոպյեի երկրաշարժից հետո թիմը ստացավ ներկայից կարմիր և սև գույներով համազգեստը։ Այդ տարին նշանավորվեց մարզական մեծ իրադարձությամբ. մակեդոնական ակումբը դուրս եկավ բարձրագույն դիվիզիոն։ «Կարմրասևերը» անցումային խաղում պարտության մատնեցին Նովի Սադան ներկայացնող «Սլոգին»։
1961 թվականին մակեդոնացիները զարմացրեցին բոլորին՝ եզրափակչի ճանապարհին պարտության մատնելով «Պարտիզան», «Ռադնիչկա» և «Սպլիտ» ակումբներին։ Վճռական խաղում թիմը 2:1 հաշվով կարողացավ հաղթել «Վարտեքս» ակումբին։ «Վարդարի» թիմի առաջնորդը Անդոն Դոնչևսկին է։ Նա 14 տարի խաղացել է մակեդոնական ակումբում՝ անցկացնելով 305 խաղ և դառնալով 217 գոլի հեղինակ։
Նրա անվան հետ է կապվում «Վարդարի» մյուս հաջողությունը։ 1986/1987 մրցաշրջանում Դոնչևսկին արդեն թիմի մարզիչն էր և կարողացավ թիմի հետ միասին արժանանալ Հարավսլավիայի առաջնության գավաթին։ Հետագայում թիմը զրկվեց գավաթից։ Պատճառը «պայմանավորված» խաղն էր, որում թիմը հաղթել էր։ Այդ պատճառով թիմը զրկվեց գավաթից և մրցաշրջանը սկսեց -6 միավորով։ Չնայած ամեն ինչի թիմը իրավունք ստացավ ներկայանալ Հարավսլավիայի 19987/1987 թվականների Գավաթի առաջնությունում։ Մակեդոնական ակումբի մասնակցությունը երկար չտևեց։ Նրանց մրցակիցը Պորտուգալական Պորտուն էր, որին նրանք 2 անգամ խոշոր հաշվով պարտվեցին։
Թիմում սկսեց ճգնաժամ, որի արդյուքնում քիչ էր մնում թիմը դուրս գար բարձրագույն դիվիզիոնից։
Եվրոգավաթում «Կարմրասևերը» շատ հաջողությունների չհասան։ Երկու ռաունդ անց մակեդոնական ակումբը դուրս մնաց պայքարից։
2003/2004 մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգայում, թիմը հրաշք գործեց՝ պայքարից դուրս մղելով ռուսական ԲԿՄԱ-յին (3:2 հաշվով)։ «Վարդար»-ին ընդամենը 1 գոլ չհերիքեց «Սպարտային» հաղթելու համար, և այդպես էլ չկարողացավ դուրս գալ խմբային փուլից։
2014 թվականի հունվարի 27-ին ակումբի գլխավոր մարզիչ դարձավ ռուս Սերգեյ Անդրեևը[1]։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային գավաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակեդոնիայի առաջնություն (ռեկորդ)
- 1992/93, 1993/94, 1994/95, 2001/02, 2002/03, 2011/12, 2012/13, 2014/15, 2015/16 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության Հաղթող (9)։
- 2000/01, 2004/05 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության փոխ-չեմպիոն։
- 1995/96, 2003/04, 2005/06 մրցաշրջանների Մակեդոնիայի առաջնության Բրոնզե մեդալակիր։
- Հարավսլավիայի գավաթ / Մակեդոնիայի գավաթ (ռեկորդ)
- 1960/1961, 1992/93, 1994/95, 1997/98, 1998/99, 2006/07 մրցաշրջանների Հաղթող (6)։
- 1995/96 մրցաշրջանի Ֆինալիստ:
- Մակեդոնիայի սուպերգավաթ (ռեկորդ)
- 2013, 2015 թվականների Մակեդոնիայի սուպերգավաթի Հաղթող (2)։
Ելույթները Եվրոգավաթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Տուրնիր | Ռաունդ | Մրցակից | Տանը | Որպես Հյուր | Ընդհանուր առարկա | |
---|---|---|---|---|---|---|---|
1961/62 | Գավաթների գավաթի առաջնություն | Առաջին ռաունդ | Դանֆերմլին | 2:0 | 0:5 | 2:5 | |
1985/86 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ռաունդ | Դինամո Բուխարեստ | 1:0 | 1:2 | 2:2 | |
Երկրորդ Ռաունդ | Դանդի Յունայթեդ | 1:1 | 0:2 | 1:3 | |||
1987/88 | Եվրոգավաթ | Առաջին Ռաունդ | Պորտու | 3:0 | 0:4 | 3:4 | |
1994/95 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Բեկեշչաբա1912 | 1:1 | 0:1 | 1:2 | |
1995/96 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Իբերիա Սամտրեդիա | 1:0 | 2:0 | 3:0 | |
Առաջին ռաունդ | Բորդո | 0:2 | 1:1 | 1:3 | |||
1996/97 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Գորիցա | 2:1 | 1:0 | 3:1 | |
Առաջին ռաունդ | Հալմստադ | 0:1 | 0:0 | 0:1 | |||
1998/99 | Գավաթների գավաթի առաջնություն | Նախնական ռաունդ | Սպարտակ | 0:1 | 0:2 | 0:3 | |
1999/00 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Լեգիա Վարշավա | 0:5 | 0:4 | 0:9 | |
2001/02 | ՈՒԵՖԱյի գավաթ | Նախնական ռաունդ | Սդանդարտ Լյոժ | 0:3 | 1:3 | 1:6 | |
2002/03 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Առաջին որակավորման ռաունդ | Դյուդելանժ | 3:0 | 1:1 | 4:1 | |
Երկրորդ որակավորման ռաունդ | Լեգիա Վարշավա | 1:3 | 1:1 | 2:4 | |||
2003/04 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Առաջին որակավորման ռաունդ | Բարի Թաուն | 3:0 | 1:2 | 4:2 | |
Երկրորդ որակավորման ռաունդ | ԲԿՄԱ Մոսկվա | 1:1 | 2:1 | 3:2 | |||
Երրորդ որակավորման ռաունդ | Սպարտա Պրահա | 2:3 | 2:2 | 4:5 | |||
ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ռաունդ | Ռոմա | 1:1 | 0:4 | 1:5 | ||
2004 | Ինտերտոտոյի գավաթ | Առաջին ռաունդ | Էթնիկոս | 5:1 | 5:1 | 10:2 | |
Երկրորդ ռաունդ | Հենտ | 1:0 | 0:1 | 1:14:3 | |||
Երրորդ ռաունդ | Շալկե-04 | 1:2 | 0:5 | 1:7 | |||
2005/06 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական | Էլբասանի | 0:0 | 1:1 | 1:1 | |
Երկրորդ ընտրական ռաունդ | Ռապիդ Բուխարեստ | 1:1 | 0:3 | 1:4 | |||
2006/07 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական ռաունդ | Ռոզելարե | 1:2 | 1:5 | 2:7 | |
2007/08 | ՈՒԵՖԱյի գավաթ | Առաջին ընտրական ռաունդ | Անորտոսիս | 0:1 | 0:1 | 0:2 | |
2012/13 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | ԲԱՏԵ Բորիսով | 0:0 | 2:3 | 2:3 | |
2013/14 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | Ստյաուա | 1:2 | 0:3 | 1:5 | |
2015/16 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | ԱՊՈԵԼ | 1:1 | 0:0 | 1:1 | |
2016/17 | Չեմպիոնների լիգա (ՈՒԵՖԱ) | Երկրորդ որակավորման ռաունդ | Դինամո Զագրեբ | 1:2 | 2:3 | 3:5 |
Եվրոգավաթում անցկացրել է 53 խաղ՝ +12=13-28, 51-90: Կարողացել է դուրս գալ ՉԼ-ի երրորդ որակավորման փուլ։ Եվրոգավաթում, «Վարդար»ի կազմում ամենաշատ հանդիպումները անցկացրել է Մուարեմ Զեկիրը՝ 21 հանդիպում։ Ամենաշատ գոլերը հեղինակել է բրազիլացի Վանդեիրը՝ 13:
Առաջնություն | Խ | Հ | Ո | Պ | Հ |
---|---|---|---|---|---|
Չեմպիոնների լիգա | 15 | 3 | 5 | 7 | 19-26 |
Գավաթների գավաթ | 4 | 1 | 0 | 3 | 2-8 |
Եվրոպայի լիգա | 28 | 5 | 8 | 15 | 18-46 |
Ինտերտոտոյի գավաթ | 6 | 3 | 0 | 3 | 12-10 |
Ընդհանուր | 53 | 12 | 13 | 28 | 51-90 |
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվականի մարտի 23-ի-ի դրությամբ
|
|
Հայտնի ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակ Դաշյան
- Հովհաննես Համբարձումյան
- Արթուր Միրանյան
- Դարկո Օանչև
- Սաշա Իլիչ
- Ֆիլիպ Դեսպպոտովսկի
- Քրիստիան Կիրովսկի
- Բոբան Բաբունսկի
- Նիկոլա Ջոշևսկի
- Սեզար Ռոմերո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2021-02-25 Wayback Machine (մակեդ.)
- Երկրպագուների կայքը Արխիվացված 2020-05-13 Wayback Machine (մակեդ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդար (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
|