Վահագն Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Աթաբեկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Կարզախ, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | ՀԳՄ |
Պարգևներ |
|
Վահագն Աթաբեկյան (ապրիլի 12, 1949, Կարզախ, Վրաստան), հայ բանաստեղծ, 1988 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1949 թվականի ապրիլի 12-ին, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում, հանդեսներում։ Եղել է «Հայ գրող» թերթի հիմնադիր-խմբագիրը, «Պարույր Սևակ» և «Նոր Դար» հրատարակությունների տնօրենը։
2002 թվականից Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրենն է։ Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, հաղորդվել են ռադիոյով, հեռուստատեսությամբ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռան թագը, Երևան, 2012։
- Մերկ Լեռը, Երևան, 2010։
- Հրաբխե գիշերներ, Երևան, 2008։
- Դարավերջի քամին, Երևան, 2004։
- Բաց արմատներ, Երևան, 1980։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին «Լեռան թագը» գրքի համար արժանացել է Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
- 2006 թվականին «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։
- 1998 թվականին արժանացել է ՀԳՄ ամենամյա «Պարույր Սևակ» մրցանակի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».