Վալենտինա Կորտեզե
Վալենտինա Կորտեզե իտալ.՝ Valentina Cortese | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1923[1] |
Ծննդավայր | Միլան, Իտալիա[2] |
Մահացել է | հուլիսի 10, 2019[3][4] (96 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[3] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռիչարդ Բեյսհարթ |
Երեխա(ներ) | Ջեքի Բեյսհարթ |
Վալենտինա Կորտեզե, կամ Վալենտինա Կորտեզա (իտալ.՝ Valentina Cortese, հունվարի 1, 1923[1], Միլան, Իտալիա[2] - հուլիսի 10, 2019[3][4], Միլան, Իտալիա[3]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորտեզեն սկսեց նկարահանվել Իտալիայում 1941 թվականին։ Նրա դերասանական կարիերան ԱՄՆ-ում սկսվել է «Տուն հեռագրական բլրի վրա» ֆիլմի ավարտից հետո` 1951 թվականի, որտեղ նա խաղացել է իր ապագա ամուսնու` Բեյսհարտ Ռիչարդի հետ։ Նրանք ամուսնացել են հենց նույն թվականին, իսկ ինը տարի հետո բաժանվել։ Այդ ամուսնությունից Վալենտինային մնաց մասնագիտությամբ դերասան որդի։
Նա ելույթ ունեցավ միլանական Театро Пикколоում, խաղացել է Ջորջո Ստրեհլերիբեմադրությունում։ Ֆիլմում նրան նկարահանել են Ժյուլ Դասսենը, Լեո Ժոզեֆը, Անտոնիոնինբբ, Ֆելինին, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժոզեֆ Լոուզին, Մոնիչելին, Սթենլի Կրամերը, Տերրի Գիլիամը և այլ ռեժիսորներ։
1950 թվականին խաղացել է Իշխանուհի Տարականովայի դերը «Արծվի ստվերի տակ» ֆիլմում, 1962 թվականին— Էլեոնորա Դուզեի դերը «Բժիշկը Սան-Միկելեից» ֆիլմում։ 1974 թվականին «Ամերիկական գիշեր» ֆիլմի դերի համար նա արժանացել է «Օսկար» ինչպես լավագույն երկրորդ կարգի դերասանուհի։ Մրցանակը շնորհվել է Ինգրիդ Բերգմանին լավագույն դերի համար «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (ֆիլմ)ում», որը դուրս գալով բեմ ասաց. «Սա անարդար է։ Այս մրցանակը պետք է շնորհվեր Վալենտինային։ Դա նրան արժանի է»[5]։
1977 թվականին Վալենտինան նկարահանվել է Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Հիսուսը Նազարեթից» ֆիլմում, որտեղ խաղացել է Իրոդիադայի դերը։
Ընտրված ֆիլմաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 - Առաջին սեր - Նեռինա Ռեդդի
- 1949 - Գողերի մայրուղի - Ռիկա
- 1949 - Մալայա - Լուանա
- 1951 - Տուն հեռագրական բլրի վրա - Վիկտորյա Կովելսկա
- 1952 - Հայտնի մարդիկ - Մարիյա
- 1954 - Բոբիկ կոմսուհին - Վալենտինա Տոռլատո-Ֆավրինի
- 1955 - Ընկերուհիներ - Նենե
- 1961 - Վառավվա - Ջուլյա
- 1963 - Աղջիկը, որը չափից շատ է չարացել - Լաուրա Կռավեն-Տորաննի
- 1964 - Այցելություն - Մաթիլդա Միլլեր, Սերժ Միլլերի կինը
- 1965 - Ջուլիետան և հոգիները - Վալենտինա
- 1966 - Սև արև - Մարիա
- 1970 - Մարիայի բնավորությունները
- 1971 - Առաջին սեր - Մայր
- 1971 - Նավակը խոտի վրա - Քրիստինա
- 1972 - Եղայր Արև, քույր Լուսին - Պիկա դը Բերմարդոն
- 1972 - Տրոցկու սպանությունը - Նատալիա Իվանովնա
- 1973 - Ամերիկական գիշեր - Սեվերին
- 1976 - Սուպերպլուտ - Վդօվա
- 1977 - Հիսուսը Նազարեթից - Իրոդիադա
- 1980 - Երբ վերջացավ ժամանակը - Ռոուզ Վալդեց
- 1988 - Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին - Թագուհի Արիադնա
- 1991 - Բաստեռայի ննջարանը - Ստեֆանիա
- 1993 - Ագռավ - Իգումենյա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #131600494 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 mymovies.it — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 È morta Valentina Cortese, la signora delle scene — 2019.
- ↑ Бергман И. / Берджесс А. «"Моя жизнь"». www.rulit.me. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BAFTA 1974 — «Երկրորդ կարգի լավագույն դերասանուհի» («Ամերիկական գիշեր»)