Սև ակացիա
Սև ակացիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր |
Տիպ/Բաժին | Անոթավորբույսեր(Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավորբույսեր(Spermatophytina) |
Կարգ | Բակլածաղկավորներ(Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ(Fabaceae) |
Ցեղ | Սև ակացիա (AcaciamelanoxylonR.Br.,1813) Բրաուն, 1813 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Սև ակացիա (լատին․՝ Acácia melanóxylon), սերում է Ակացիա (Acacia) ծառի տեսակը Լոբազգիների (Fabaceae) ընտանիքից։
Բնության մեջ բուսատեսակի տարածումը ներառում է Ավստրալիա՝ Վիկտորիա նահանգ, Նոր Հարավային Ուելս, Հարավային Ավստալիա և Թասմանիա կղզի երկրամասերը։ Վերաաճեցվել է Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ի մի շարք նահանգներում (Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Հավայի)[1]։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-30 մ բարձրությամբ ծառ, 50-90 սմ տրամագծով ուղիղ ցողունով։ Կեղևը շագանակագույն է, արծաթափայլ շերտով, ճեղքված, երկայնական մուգ շերտերով։
Տերևները կրկնակի զուգափետուր են, հաճախ փոխարինվում է ֆիլոդիայով, վերջիններս լայն նշտարաձև տերևներ ունեն, մեկ ուռուցիկ և մեկ այլ ուղիղ եզրով, երբեմն թրաձև, 6-10,5սմ երկարությամբ, 7-30մմ լայնությամբ, կաշվե, անփայլ մուգ կանաչ, 3-5 կտրուկ արտահայտված երկայնական կարճ չորացրած երակներով, շագանակագույն տերևների երկարությունը մոտ 5մմ, հաճախ ֆիլլոդիայի վերին մասում կրկնակի զուգափետուրով և երբեմն ուղղակի փետուրե տերևիկներով։
Ծաղկատերևները քառանիստ են, վերևում մեծանում է գնդաձև գլխիկը, ծածկված մուգ շագանակագույն մազիկներով։
Ծաղկաբույլը հազվագյուտ փունջ է, որը պարունակում է 1-3 (մինչև 6) գլուխ՝ 6-9 մմ տրամագծով, պատյանի երկարությունը՝ 5-10մմ, ֆիլոդիայի տերևանութում։ Ծաղկաբաժակը 5 լայնածավալ դեղնավուն ծաղկաթերթիկներից է, սերտաճած գրեթե վեր, վերևում մուգ շագանակագույն խիտ աղվամազով մազիկներն են։ Ծաղկաթերթիկները դեղնավուն են, կիսով չափ սերտաճած, մուգ շագանակագույն մազերի սրագագաթ թմբիկով։ Առէջները բազմաթիվ են, երկար թելիկներով և դեղնավուն մանր փոշանոթով. թելանման, հաստ վարսանդ, անցնելով առէջները։
Պտուղները հարթ են, փոքր-ինչ ոլորված, 8-15սմ երկարությամբ, լայնությունը՝ 6-9մմ, նեղացող ծայրերով, դրսից և ներսից բաց շագանակագույն, 3-11 սերմերով։ Սերմերի երկարությունը՝ 4-5մմ, լայնությունը՝ 2մմ, հաստությունը՝ 1մմ, սև, փայլուն։ Սերմնակոթը կրկնակի փաթաթված է ալիքաձև, հրակարմիր սերմերի շուրջը։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգու գեղեցիկ ծառ, որը աճեցվում է մերձարևադարձային բոլոր երկրներում։
Ունի մուգ ենթակեղևաշերտ բնափայտ, բացառիկ ամրությամբ, նման մուգ ընկույզի ծառին, օգտագործվում է կահույքի արտադրության մեջ, նավակներ, երաժշտական գործիքների մասեր, բռնակներ և այլ իրեր պատրաստելիս։ Կարող է օգտագործվել որպես վառելիք։
Կեղևը պարունակում է 10-12% տանիդներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև ակացիայի ծիլը, ծաղիկը, սերմը, պտուղը և ծառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Ֆլորա ։ 30 հատորով / գլ. խմբ. Վ. Լ. Կոմարով։ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1945. — Հատոր 11 / խմբ. Բ. Կ. Շիշկինի կողմից։ - Էջ 13. - 432 էջ - 4000 օրինակ։
- ԽՍՀՄ ծառեր և թփեր. Վայրի բույսերի աճեցումը հեռանկարային ինտրոդուկցիայի համար։ / խմբ. Ս. Յա. Սոկոլով։ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1958. — հատոր IV. Покрытосеменные. Լոբազգիների ընտանիք — Նռնենիներ. — Էջ 30. — 976 էջ. — 2500 օրինակ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ակացիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև ակացիա» հոդվածին։ |
|