Jump to content

Սու-25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սու-25
Ռուսական Սու-25 ինքնաթիռ
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակattack jet? և Գրոհիչ
Օգտագործվում է ինչպեսclose air support? և ավիաաջակցություն մեծ խորության վրա
ՇարժիչР-95Ш
ԶենքGryazev-Shipunov GSh-30-2?, Kh-23?, Kh-25?, Kh-28?, Kh-29?, Կ-13 (ավիացիոն հրթիռ), R-60, S-24?, S-25?, անկառավարելի ռումբ և KAB-500L?
ՍտեղծողՌուսաստան «Սուխոյ» ԿԲ
ԱրտադրողSukhoi?, Tbilisi Aircraft Manufacturing? և Ulan-Ude Aviation Plant?
Գլխավոր կոնստրուկտորՊ.Օ. Սուխոյ
Ե.Ա. Իվանով
Առաջին թռիչքփետրվարի 22, 1975
Շահագործման սկիզբ1981
ՇահագործողներԽՍՀՄ ռազմաօդային ուժեր, ՌԴ ռամաօդային ուժեր, National Air Force of Angola?[1][2][3], Հայաստանի ռազմաօդային ուժեր[1], Ադրբեջանի ռազմաօդային ուժեր[1][4], Belarusian Air Force and Air Defense Force?[1][4], Ուկրաինայի ռազմաօդային ուժեր և Sudanese Air Force?
Արտադրման թվականներ1978-ից
Միավոր արտադրվածմոտ 1320
Միավորի արժեք3[5]— 10 մլն. ԱՄՆ դոլար
ՏարբերակներՍու-39
Սու-25ՈՒՏԳ
Սու-28
ՆԱՏՈ-ի կոդFrogfoot
 Sukhoi Su-25 Վիքիպահեստում

Սու-25 (ըստ ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիայի՝ Frogfoot), խորհրդային զրահապատ մինչձայնային գրոհիչ է։ Ռուսաստանի զորքերում ստացել է «Գրաչ» մականունը։

Նախատեսված է կռվի դաշտում ցամաքային զորքերի անուղղակի օգնության համար ցերեկային և գիշերային պայմաններում թիրախի ուղղակի տեսանելիության ժամանակ, ինչպես նաև հանձնարարված կորդինատներով օբյեկտների շուրջօրյա ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում։ Սու-25-ն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թ․ փետրվարի 22-ին։ Այս տեսակի ինքնաթիռները շահագործվում են 1981 թվականից, մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններում և շահագործվելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից առնվազն մինչև 2020 թ․[6]։ 2009 թ․ հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի համար այս տեսակի գրոհիչների գնման վերսկսման մասին[7]։

Գրոհիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1970-ականներին Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյում, երբ պարզ դարձավ, որ 1956 թ․ ընդունված գրոհային ավիացիայի պարզեցման և կործանիչներին և ռմբակոծիչներին դրա գործառույթրերի փոխանցման մասին որոշումը սխալմունք էր։ Ցամաքային զորքերի օժանդակումը ռեակտիվ գերձայնային կործանիչներով ապացուցեցին նման օդային պաշտպանության ոչ պրակտիկ լինելը, որի պատճառը այդ ինքնաթիռների շատ մեծ արագությունն էր։ Օդաչուները չէին հասցնում հայտնաբերել թիրախը, և նրանք ստիպված էին լինում անցնել կրկնակի հարձակման փուլին։ Արագ փոփոխվող մարտական դրությունում կրկնակի գրոհումը ժամանակի կորուստ է և չիրականացված հանձնարարության արդյունք։ Ընդ որում, ՀՕՊ միջոցները հասցնում են վերահսկել ինքնաթիռների հարձակնման տիրույթը։ Ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գրոհիչ-ինքնաթիռ։ Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյում ստեղծվեց համախոհների մի խումբ, որն սկզբում կամավորական սկզբունքներով սկսեց աշխատել նոր ինքնաթիռի գաղափարի իրականացման ուղղությամբ[8]։ Այդ խմբում Սու-25-ի գլխավոր կոնստրուկտորն էր Т-34 տանկի նախկին հրամանատար, 20-րդ դարի ամենափայլուն ավիակոնստրուկտորներից մեկը՝ Օլեգ Սամոյլովիչը (1926—1999

1968 թ․ սկզբին արդեն մշակվել էին նախագծվող ինքնաթիռի նախնական պահանջները․

  • անձնակազմի, հիմնական հանգույցների և ագրեգատների լիարժեք պաշտպանություն զրահահար փամփուշտներից և հրթիռների բեկորներից
  • Տեղակայում գրունտային թռիչքուղով օդանավակայաններում
  • Մարտական թռիչքի պատրաստվելու համար կարճ ժամանակ
  • Միջին հմտությամբ թռիչքային անձնակազմի կողմից օդաչուների շահագործման դյուրինություն

1968 թ․ մայիսին Պավել Սուխոյին առաջին անգամ ներկայացվեց գրոհիչի նախնական ծրագիրը։ Գլխավոր կոնստրուկտորը հանձնարարեց շարունակել մշակումը և կառուցել ամբողջական չափսերով մակետը։ Նախատիպը կոչվեց մարտադաշտի ինքնաթիռ[8]։

Գրոհիչի մշակման ժամանակ անցկացվել են գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքներ 40 թեմաներով, պատրաստվել և փորձարկվել է 600 փորձանմուշ և մակետ։ 1975 թ․ փետրվարին գրոհիչի նախատիպը բարձրացավ օդ, իսկ արդեն 1981 թ․ մարտից այն համալրեց ԽՍՀՄ-ի Ռազմաօդային ուժերը՝ Սու-25 անվամբ։

1980 թ․ ապրիլից Աֆղանստանում մարտական պայմաններում փորձարկվեց երկու Սու-25 գրոհիչ («Ռոմբ» գործողություն)։ Սու-17 ինքնաթիռների պաշտպանության ներքո դրանք ֆուգասային և բետոն խոցող ռումբերով, ինչպես նաև չկառավարվող ավիահրթիռների միջոցով խոցել են թիրախներ՝ իրականացնելով օրը 3-4 թռիչք։ Միայն երկու ինքնաթիռով իրականացվել է 100 փորձնական թռիչք, որոնցից 44-ը՝ մարտական[9]։

1981 թ․ հուլիսից մինչև 1982 թ․ հոկտեմբերը Աֆղանստանում անցկացվեց «Քննություն» գործողությունը (հաճախ հանդիպում է «Ռոմբ-2» անվամբ)։ Սիտալ-Չայսկիի 80-րդ գրոհային գնդում ստեղծվեց 200-րդ գրոհային ավիաէսկադրիլիան (հրամանատար՝ Ա․ Մ․ Աֆանասիև)։ Ողջ ընթացքում էսկադրիլիան իրականացրել է ավելի քան 2000 մարտական թռիչք, օդաչուի սխալի պատճառով կորցվել է ինքնաթիռ[9][10]։

Վերջնական մշակում և արդիականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սու-25ՍՄ

Սու-25-ը, ինչպես և Սու-24-ը, աստիճանաբար փոխարինվում է Սու-34 գրոհիչներով[11][12]։ Առաջին երկուսի մարտական հնարավորությունները զգալիորեն ավելի քիչ են, քանի վերջինինը։ Սու-25ՍՄ/ՍՄ3-ի և Սու-24ԶՄ/Մ2-ի մոդեռնիզացված տարբերակները միայն երկարեցնում են սպառազինությունից դրանց դուրս գալը[13]։Հնարավոր է, որ ներկայումս մշակվող Սու-39-ը դառնա «ԱԹՍ-ներ սպանող» գրոհիչ։ Դրա հիմնական առավելությունն այլ մարտական ինքնաթիռների նկատմամբ ցածր արագությունն է։ Դրա շնորհիվ ինքնթիռը երկար ժամանակ կարող է հետապնդել ԱԹՍ-ին և չընկնի անկման մեջ։ Գրոհիչների դերն արդյունավետորեն կարող են կատարել նաև Ми-28 և Ка-52 հարվածային ուղղաթիռները (Ка-52К-ի «Կատրան» կոչվող նավային տարբերակն ունի «Արբալյոտ» ռադիոլոկացիոն կայան, որն ունակ է հրթիռներ ուղղել դասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Դա թույլ է տալիս ուղղաթիռին չմտնել թիրախից 10-20 կմ վրա գտնվող վտանգավոր գոտի, որտեղ այն կարող է խոցվել փոքր հեռավորության ՀՕՊ միջոցների կողմից)։ Սու-35-ը, օրինակ, կարող է 75 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել «տանկերի կամ ՀՄՄ-ների պես պոտենցիալ թիրախներ»։ Սու-25ՍՄ/ՍՄ3-ի կառավարվող հրթիռի անվանակարգերի ճնշող մեծամասնությունն ունի ոչ ավելի, քան 10 կմ խոցման հեռավորություն, ինչը նշանակում է, որ այն կարող է խոցվել զենիթային հրթիռների կողմից[13]։ Սու-25ՍՄ3-ի վրա տեղադրված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «Վիտեբսկ» կայանը ունակ է խոցել թշնամու հրթիռները, սակայն, այնուամենայնիվ, ինքնաթիռը կորցնելու հավանականությունը մեծ է։ Հարվածային ուղղաթիռների կառավարվող հրթիռներն ունեն հեռահարության ավելացման մեծ հնարավորություն, ինչը կրկին վկայում է Սու-25ՍՄ/ՍՄ3 գրոհիչների պիտանի չլինելու մասին[14]։

Մարտական կիրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թ․ գարնանն Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետությունում չորս Սու-25-ներ անցան փորձարկումներ մարտական պայմաններում։ Դա ինքնաթիռի առաջին փորձարկումն էր մարտական պայմաններում։ 1981 թ․ կեսերին պատերազմին մասնակցեց Սու-25 ինքնաթիռների մեկ էսկադրիլիա, իսկ արդեն 1984 թ․՝ մի ամբողջական գունդ։ Ինքնաթիռը դրսևորեց գրոհիչի լավագույն հատկությունները՝ բարձր կենսունակություն և խուսանավություն։ Թռիչքի հարաբերականորեն ոչ բարձր արագությունը թույլ է տվել ինքնաթիռին հարսնել գերճշգրիտ հարվածներ, որոնցից զուրկ էին կործանիչ-ռմբակոծիչները։ Սու-25-ը դարձավ այս պատերազմի ամենահայտնի ինքնաթիռը։ Թշնամու մոտ «Սթինգեր» տեսակի զենիթահրթիռային համալիրի հայտնվելուց և 1987 թ․ օդաչուների առաջին մարտական կորուստներից հետո գրոհիչն արդիականացվեց կենսունակության ավելացման նպատակով։ Միջինում յուրաքանչյուր խոցված Սու-25-ին ընկնում էր 80-90 մարտական վնասվածք, մարտական հանձնարարությունը կատարելուց հետո վերադարձող ինքնաթիռներն ունեին 150 ծակեր (ի տարբերություն այլ ինքնաթիռների, Սու-25-ը 4-6 անգամ ավելի շատ էր դիմանում այդ խոցումներին)[15][16]։ Պատերազմի կեսերից սկսած մոջահեդների կողմից կիրառվող «Սթինգեր» տեսակի զենիթահրթիռային համալիրի գործածման պատճառով կորուստները սկսեցին շատանալ։ Համաձայն մի շարք աղբյուրների՝ Աֆղանստանում կործանվեց 23 Սու-25 գրոհիչ և 8 օդաչու[15][17][18], ընդ որում նշվում է, որ ինքնաթիռների վառելիքային բաքի պայթյունի կամ օդաչուի մահվան պատճառով դրա կործանման ոչ մի դեպք չի եղել[15][19]։Հետազոտող Վիկտոր Մարկովսկին համարում է այս տվյալները ոչ ամբողջական և, մեջբերելով 40-րդ բանակի ռազմաօդային ուժերի և Թուրքեստանի ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի հրամանատարական կետի փաստաթղթերը, նշում է 33 գրոհիչների կործանման և 12 օդաչուի մահվան մասին՝ դեռ չհաշված մի քանի ինքնաթիռ, որոնք դուրս են գրվել մարտական և ոչ մարտական վնասվածքների պատճառով[19]։ Մարկովսկու և Իլդար Բեդրետդինովի, ինչպես նաև մի շարք այլ աղբյուրներում կարելի է գտնել առավելագույնը 34 գրոհիչների կորուստի հանգամանքների նկարագրությունը և 12 զոհված օդաչուների անունները։

Ինքնաթիռը համալրել է Իրաքի ռազմաօդային ուժերը 1980-ականների երկրորդ կեսին։ Դրանց կիրառման մասին տվյալները հակասական են․ մի աղբյուրի համաձայն՝ Սու-25-ն օգտագործվել է բավական ինտենսիվ կերպով[20],, իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ կատարել է ընդամենը մի քանի մարտական թռիչքներ[21]։Դրանց կիրառման էֆեկտիվության և հնարավոր կորուստների մասին ոչինչ հայտնի չէ։ Առաջին Սու-25-ներն անցել են Իրաքի ռազմաօդային ծառայության սպառազինությունը 1987 թ․ և պատերազմի ավարտին մոտ ժամանակներում իրականացրել են մոտ 900 մարտական թռիչք՝ իրականացնելով Իրաքյան օդային հարձակումների մեծ մասը։ Պատերազմի ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ իրաքյան Սու-25-ներն իրականացրել են օրական 15 մարտական թռիչք։ Գրանցվել է նաև միջադեպ, երբ իրաքյան Սու-25-ը խոցվել է արանական «Խոկ» «երկիր-օդ» տեսակի հրթիռի կողմից, սակայն օդաչուն հասցրեց կատապուլտ լինել։ Սա իրաքյան Սու-25-ի խոցման միակ հաստատված դեպքն է։ Պատերազմից հետո Սադդամ Հուսեյնը պարգևատրեց բոլոր օդաչուներին երկրի բարձր մարտական պարգևներով։

1980-ական թվականների վերջերին Անգոլայի ռազմաօդային ուժերը ստացան Սու-25-ների ոչ մեծ խմբաքանակ և կիրառեցին դրանք Անգոլայի ամբողջությամբ անկախացման ազգային միություն (ՈՒՆԻՏԱ) ստորաբաժանումների դեմ 1990-ական թվականների ընթացքում։

Իրաքի ռազմաօդային ուժերը Սու-25 գրոհիչները չեն մասնակցել ռազմական գործողություններին, բայց ունեցել է մարտական կորուստներ։ Դաշնակցային ուժերի գերակայությունն այնքան մեծ է եղել, որ իրաքյան Սու-25-ներին անգամ չի հաջողվել օդ բարձրանալ։ 1991 թ․ հունվարի 25-ին Իրաքի ՌՕՈՒ-ի 7 Սու-25-ներ Իրաքից հեռացան Իրան, որտեղ ներառվեցին Իրանի ՌՕՈՒ-ի անձնակազմում։ Երկու Սու-25 խոցվել է ամերիկյան F-15 կործանիչի կողմից դեպի Իրան թռիչքի ժամանակ։ Խոցված Սու-25-ներն ընկել են անապատում՝ Իրանի պետական սահմանի մոտ։ Դա եղել է ողջ պատերազմում իրաքյան Սու-25-ների միայն օդային մարտը։ Ընդհանուր առմամբ Իրաքը կորցրել է 31 Սու-25 գրոհիչ[22][23]։

Հակաիրաքյան դաշինքի ավիացիայի կողմից ոչնչացված իրաքյան Սու-25-ը

Հակամարտության ընթացքում մասնակցել են Ռուսաստանի և Ուզբեկստանի ՌՕՈՒ-ների Սու-25-ները։

Պատերազմի ընթացքում Վրաստանի ՌՕՈՒ-ն կիրառել է Սու-25 գրոհիչներ, ընդ որում դրանցից մի քանիսը խոցվել են աբխազական ՀՕՊ-ի կողմից։ Վրաստանի ՌՕՈՒ-ի Սու-25-ը խոցվել է 1993 թ․ հուլիսի 4-ին «Ստրելա-3» տեսակի զենիթահրթիռային համալիրի կողմից, իսկ մյուս Սու-25-ը խոցվել է ոչ թշնամական ЗУ-23-2 զենիթային կայանքի կողմից, 1993 թ․ հուլիսի 13-ին Սու-25 խոցվել է նաև 9К32 «Ստրելա-2» տեսակի զենիթահրթիռային համալիրի կողմից։ Հայտնի է միայն մեկ դեպք, երբ պատերազմին մասնակցել է Ռուսաստանի ՌՕՈՒ-ի գրոհիչը[24]։

Սու-25 եղել է Արցախյան ազատամարտում օգտագործված առաջին ռազմական ինքնաթիռը։ 1992 թ․ ապրիլին Ռուսաստանի ՌՕՈՒ-ի ադրբեջանական ծագումամբ օդաչու Վագիֆ Կուրբանովը քշեց գրոհիչը դեպի Ադրբեջան և իրականացրեց մարտական թռիչքներ մինչև չխոցվեց[25]։. Ավելի ուշ Ադրբեջանը ստացավ ևս մի քանի ինքնաթիռ։ Պատերազմի ավարտին հայկական կողմը նույնպես օգտագործում էր այդ գրոհիչները։ Ընդհանուր առմամբ ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրեց 7 Սու-25, իսկ Հայաստանը՝ 1[26]։.

Սու-25-ը ակտիվ օգտագործվել է Չեչնիայում ռազմական գործողությունների ընթացքում։ Առաջին հարվածները հասցվել են Խանկալային օդանավակայանին չեչենական խմբերի հսկողության տակ հայտնված ավիացիայի հետ միասին։ Ոչնչացվեց ավելի քան 200 Aero L-29 Delfin և Aero L-39 Albatros ինքնաթիռներ։ 1995 թ․ հունվարի 17-18-ը ռուսական Սու-25-ները հարվածներ հասցրին Դուդաևի պալատին, որի արդյունքում միայն ստորգետնյա բունկերում սպանվեց ոչ քիչ, քան 130 ահաբեկիչ։ Գրոհիչներն ավելի ինտենսիվ գործեցին 1995 թ․ ձմռանն ու գարմանը, իսկ հետագայում հուլիսյան զինադադարից հետո գործածվել են հազվադեպ։ Մարտական կորուստները կազմել են 5 ինքնաթիռ (4-ը խոցվել, իսկ 1-ը դուրս է գրվել մարտական վնասվածքների պատճառով)[27]։Չնայած ռազմական բարձր կենսունակությանը՝ մեկ Սու-25 ինքնաթիռ ջարդվել է ДШК տեսակի մեծ տրամաչափի հաստոցավոր գնդացիրից վարվող թշնամական կրակից հետևանքով, որի արդյունքում օդաչուն մահացել է[28][29]։

1999 թ․ Կոնգոյի Ժողովրական Հանրապետությունը գնեց 8 ինքնաթիռ։ Երկրի ՌՕՈՒ-ում վերապատրաստված ազգային օդաչուների բացակայության պատճառով թռիչքներն իրականացվում էին Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից վարձկան օդաչուների կողմից[21]։

Պատերազմող երկու կողմերն էլ ռազմական գործողությունների երրորդ փուլում 2000 թ․ մայիս-հունիս ամիսներին օգտագործել են Սու-25 գրոհիչներ։ Սու-25 գրոհիչներն օգտագործվել են Եթովպիայի ՌՕՈՒ-ի կողմից էրիտրեական թիրախներին հարվածելու նպատակով։ 2000 թ․ մայիսի 15-ին Էրիտրեայի ՌՕՈՒ-ի Միկոյան ՄԻԳ-29 տեսակի կործանիչը խոցեց եթովպական Սու-25-ին, որի հետևանքով օդաչուն զոհվեց։ Նշվում է նաև, որ եթովպական գրոհիչներն օգտագործել են Х-25 և Х-29 կառավավրող հրթիռներ։

Սու-25-ներն ակտիվորեն կիրառվել են վերգետնյա ստորաբաժանումներին անուղղակի ավիացիոն օժանդակություն ցուցաբերելու նպատակով և իրականացրել են «ազատ որսի» թռիչքներ։ Գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազեց 2000 թ․ գարնանը ռազմական գործողությունների հիմնական փուլի ավարտից հետո։ 2001 թ․ կեսերին խոցվել էր 6 գրոհիչ[30]։

Մակեդոնա-ալբանական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունների ընթացքում մակեդոնիայի ՌՕՈՒ-ն անուղղակի կերպով Ուկրաինայից ստացավ մի քանի գրոհիչներ։ Դրանք օգտագործվեցին 2001 թ․ հունիսի 24-ին մակեդոնական ՌՕՈՒ-ի կողմից ալբանական զինյալների դիրքերին հարվածելու նպատակով։ Ավելի հաջող գործողություն անցկացվեց 2001 թ․ օգոստոսի 10-ին Ռադուշա գյուղում, երբ Սու-25-ներն գրոհեցին ալբանացի զինյալներին, որոնք նախորդ երկու օրերի ընթացքում դարանակալություն էին կազմակերպել՝ սպանելով 16 մակեդոնացի զինվորի։

Ֆրանս-իվուարական հակամարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

նոյեմբերի 6-ի ցերեկը Կոտ դ'Իվուարի ՌՕՈՒ-ին պատկանող Սու-25 ինքնաթիռը գրոհեց ֆրանսիական խաղաղապահ զորախմբին, որի արդյունքում մահացան 9 խաղաղապահ, վիրավորվեցին 31 հոգի։ Մահացավ նաև 1 ամերիկացի։ Մի քանի ժամից ֆրանսիական ավիացիան կիրականացրեց պատասխան թռիչք Յամուսուկրո օդանավակայանի վրա և գետնին ոչնչացրեց երկու Սու-25-ները։

Պատերազմի ընթացքում գրոհիչներն ակտիվորեն օգտագործվել են Ռուսաստանի և Վրաստանի ՌՕՈՒ-ների կողմից։ Կիրառվել են նաև Սու-25ՍՄ գրոհիչներ, բայց քանի որ դրանք չունեն ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, հաճախ էին հայտնվում կրակի տակ։ Հնացած նշանառման համակարգը թույլ չի տալիս ինքնաթիռին աշխատել վատ եղանակային պայմաններում, ինչպես նաև գիշերը կիրառել Х-25/29 հրթիռներ, գրոհիչը հիմնականում օգտագործում է չկառավարվող ավիացիոն հրթիռներ և ավիահրթիռներ[31]։Հնգօրյա պատերազմի հետևանքով Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կորցրեց 6 գրոհիչ (երկու Սու-25ԲՄ, երեք Սու-25ՍՄ և մեկ Սու-25Կ), այդ թվում 3-ը խոցվել էին մարտական թռիչքների ընթացքում և 3-ն էլ վերադարձել էին օդանավակայան մարտական վնասվածքներով և հետագայում դուրս էին գրվել[32]։Հարավային Օսեթիայի և Ռուսաստանի կողմից տարբեր ժամանակներում հայտարարվել է մի շարք ֆրացական ինքնաթիռների ոչնչացման մասին։

Դարֆուրյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Amnesty International միջազգային կազմակերպության տվյալներով՝ Սուդանի ՌՕՈՒ-ն բազմիցս օգտագործել է Սու-25 գրոհիչներ՝ Դարֆուրում թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտներ[33]։Ինքնաթիռները մատակարարվել էին 2008-2010 թթ․ Բելառուսից։ Համաձայն ՄԱԿ-ի կողմից Սուդանի վրա կիրառված էմբարգոյի՝ երկրիր ներմուծվող զենքը չպետք է օգտագործվի Դարֆուրում ռազմական գործողություններում[34]։

2014 թ․ գրոհիչներն սահմանափակ քանակությամբ կիրառվել են Ուկրաինայի ՌՕՈՒ-ի կազմում Ուկրայինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ։ 2017 թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ ուկրաինական կողմից հաստատված այս տեսակի գրոհիչների կորուստները կազմել է՝ 6 միավոր (1 Սու-25 և 5 Սու-25Մ1 մարտական գործողությունների ժամանակ), 3 վնասված գրոհիչ[35], իսկ մեկը կործանվել էր ուսումնական թռիչքի ժամանակ Զապորոժիեի մարզում[36]։

Ռուսաստանից Իրաքի կողմից գնված և 2014 թ․ հունիսի վերջին մատակարարված Սու-25-ներն իրականացրին առաջին մարտական թռիչքը դեկտեմբերի 25-ին՝ Իրաքի Տիգրիտ քաղաքի մերձակայքում, ըննդեմ Իսլամական պետության զինյալների[37]։

2014 թ․ հուլիսի 1-ին Իսլամական հեղափոխության կորպուսի ՌՕՈՒ-ն մատակարարեցին 7 Սու-25, որոնց մեծ մասը եղել են իրաքյան ինքնաթիռներ Իրաք-քուվեյթյան պատերազմի տարիներին։ Դրանք արագորեն ներգրավվել են մարտական գործողություններում՝ արդեն 2014 թ․ օգոստոսի սկզբին իրականացնելով օդային թռիչքներ և հետագայում ընդլայնելով իրենց գործունեության գոտին։

Իրաքյան Սու-25-ներն մարտական թռիչքների մեծ մասն իրականացնում էին Իսլամական պետության դեմ՝ 2014 թ․ հունիսից մինչև 2017 թ․ դեկտեմբերն իրականացնելով 3562 մարտական թռիչք։ Այդ ընթացքում Իսլամական պետությունը կորցրեց իր բոլոր տարածքները, որոնք գտնվում էին Իրաքում իր վերահսկողության ներքո։

Ռուսաստանյան օդուժի Սու-25Մ ինքնաթիռը Լաթակիայում, 2015 թ. հոկտեմբերի 3

2015 թ․ սեպտեմբերի 30-ին 12 Սու-25 ՑՄ/ՈՒԲՄ ինքնաթիռներ են օգտագործվել Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ-ի ավիացիոն խմբի կազմում՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում[38][39]։

Մեկ ինքնաթիռ կործանվել էր 2018 թ․ փետրվարի 3-ին։ Այն խոցվել էր զենիթահրթիռային համալիրից Իդլիբում։ Օդաչու Ռոման Ֆիլիպովը կատապուլտ էր արել և մահացել ահաբեկիչների հետ մարտերում[40]։

Պատերազմող երկու կողմերն էլ ունեն Սու-25 գրոհիչներ։ Համաձայն հայկական կողմի հայտարարության՝ Ադրբեջանի ՌՕՈՒ-ն մեկ օրում կորցրել է 4 Սու-25[41]։համաձայն Ադրբեջանի տվյալների՝ հայկական կողմը կորցրել է 5 ինքնաթիռ։ Երկու Սու-25 խոցվել են 2020 թ․ հոկտեմբերի 29-ին։

Այլ հակամարտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պերուն օգտագործել է Սու-25 թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարում։ 2000 թ․ հուլիսի 18-ին Պերուի Սու-25-ը խոցեց թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ[42][43]։

Սու-25-ը համալրված է զինամթերքի հզոր համալիրով՝ ավիացիոն թնդանոթներով, տարբեր տրամաչափի և նշանակության ավիառումբերով, գերճշգրիտ և չկառավարվող «օդ-երկիր» և կառավարվող «օդ-օդ» տեսակի հրթիռներով։ Գրոհիչի վրա կարող է տեղադրվել 32 տեսակի զինամթերք[15]։ Ինքաթիռն ունի ներկառուցված 2 կոթով ГШ-30-2 ավիացիոն թնդանոթ, մնացած զինամթերքը տեղադրվում է ինքնաթիռում կախված իրականացվող մարտական խնդիրից։ Ինքնաթիռն ունի լրացուցիչ զինամթերքը և բեռը կախելու 10 կետեր (յուրաքանչյուր կիսաթևի տակ 5 հատ)[15]։

Հրետանային զինամթերք

[խմբագրել | խմբագրել կոդը]
ГШ-30-2 հրետանին Սու-25 ինքնթիռի վրա
ГШ-30-2 թնդանոթը
Կախովի թնդանոթային կոնտեյներներ

Գրոհիչը զինված է ГШ-30-2 30 մմ երկփողանոց ավիաթնդանոթով ВПУ-17А թնդանոթային կայանքով[15][* 1], (индекс ГРАУ 9А623[44]) որը պատրաստված է Գաստի սխեմայով։ Ավիաթնդանոթը նախատեսված է զրահատեխնիկայի, թշնամու բաց տեղում տեղակայված կենդանի ուժի, ինչպես նաև միջին և հեռավոր օդային թիրախների խոցման համար։ Թնդանոթի փողի երկարությունը կազմում է 1․5 մ, իսկ դրա զանգվածը առանց արկի՝ 105 կգ։ ГШ-30-2 թնդանոթը անշարժ ամրացված է, նշանառումը տեղի է ունենում ինքնաթիռի խուսանավման միջոցով։

Ավիաթնդանոթի կրակի արագությունը կազմում է 3000 կրակոց մեկ րոպեում։

Թնդանոթը կարող է կրակ վարել հետևյալ արկերի միջոցով․[44]:

  • ОФЗ-30 բեկորաֆուգասային հրդեհիչ արկ
  • ОФЗТ-30 բեկորաֆուգասային հրդեհիչ լուսածրող արկ
  • БР-30 զրահահար-պայթւոցիկ
  • МЭ-30 բազմատարր արկ

Գրոհիչին կարելի է ամրացնել նաև լրացուցիչ հրանոթային զինամթերք СППУ-22-1 կախովի թնդանոթային կոնտեյներների տեսքով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկփող 23 մմ ГШ-23 թնդանոթ՝ պատրաստված Գաստի սխեմայով։ Յուրաքանչյուր թնդանոթային կոնտեյների զինամթերքը կազմում է 260 արկ։ Ինքնաթիռի վրա կարող է տեղադրվել այդպիսի 4 կոնտեյներ[45]։

Չկառավարվող ավիառումբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվող զինամթերքի տարբերակները Սու-25-ի արտաքին կախիչներում

Բազային տարբերակում Սու-25-ը կարող է կիրառել հետևյալ չկառավարվող ավիառումբերը․

  • ФАБ-100 մեկ կամ չորս ռումբ (օդանավի նեցուկում МБД2-67У-ի կիրառմամբ)
  • ФАБ-250 մեկ ռումբ նեցուկում
  • ФАБ-500 մեկ ռումբ նեցուկում
  • САБ-100
  • БетАБ-500
  • БетАБ-500ШП
  • РБК-250
  • РБК-500
  • КМГУ-2
  • ЗБ-500
  • ОДАБ-500П

Չկառավարվող հրթիռային զենք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինամթերքը կախելու տարբերակ Սու-25-ի վրա

Սու-25-ը կարող է օգտագործել չկառավարվող ավիացիոն հրթիռների բլոկեր տարբեր մարտագլխիկներ ունեցող հետևյալ հրթիռներով․

  • С-5
  • С-8
  • С-13
  • Չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ մեկական յուրաքանչյուր կախիչի վրա
  • С-24Б
  • С-25

Գերճշգրիտ ռումբեր և հրթիռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդ-մակերևույթ» դասի կառավարվող հրթիռի կիրառման համար Սու-25-ը (նաև Սու-17Մ4) զինված է «Клён-ПС» լազերային հեռաչափով։ Թիրախը որսալուց և հրթիռն արձակելուց հետո օդաչուն պետք է հետևի թիրախին մինչև խոցումը։ Ինքնաթիռի քթին լազերային հեռաչափի դիրքի պատճառով դիտանկյունը ուղղված է դեպի դիմային, այլ ոչ թե ստորին կիսագունդը, այդ պատճառով Սու-25-ի բազային մոդիֆիկացիաներում կառավարվող ավիառումբեր չեն օգտագործվում։ Կառավարվող հրթիռներն են․

  • С-25Л
  • Х-25МЛ
  • Х-29Л

«Օդ-օդ» տեսակի զենք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրային թևային նեցուկում ամրացված են «օդ-օդ» դասի 2 հրթիռ, իսկ մնացած 4 նեցուկներում՝ չկառավարվոց ավիացիոն հրթիռների բլոկեր

Ինքնապաշտպանության և ուղղաթիռների դեպ պայքարի համար գրոհիչը զինված է երկու Р-60 կառավարվող փոքր գործողության շառավիղով հրթիռներով՝ ինքնանշանառման ինֆրակարմիր գլխիկներով։ Հրթիռներն ամրացվում են АПУ-60 ավիացիոն մեկնարկային կայանքներին, որոնք գտնվում են ինքնաթիռի թևի տակ։

Քանի որ Р-60 տեսակի հրթիռները հանված են արտադրությունից, իսկ դրանց պահպանման ժամկետն ավարտվում է, Ռուսաստանի ՌՕՈՒ-ի Սու-25 ինքնաթիռները Սու-25ՑՄ և Սու-25ՍՄ(3) տարբերակներով արդիականացնելու ընթացքում հեռացվում են նեցուկները, որոնք նախատեսված են АПУ-60 մեկնարկային սարքերի համար։ Սու-25ՍՄ արդիականացված գրոհիչների վրա կիրառվում է Р-73 տեսակի հրթիռ, որի մեկնարկային սարքը կախվում է БДЗ-25 եզրային բռնակներից։

Նավիգացիոն և օժանդակ սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • БКО «Витебск» - պաշտպանության բորտային համալիր կառավարվող հրթիռային զենքերից ռազմական ինքնաթիռների անհատական պաշտպանության համար։

Տակտիկ-տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սու-25-ի զինամթերքի կախման սխեման
  • Անձնակազմը՝ 1 օդաչու
  • Երկարությունը՝ 15,36 մ
  • Պտուտակի թափքը/տրամագիծը՝ 14,36 մ
  • Բարձրությունը՝ 4,8 մ
  • Մակերեսը՝ 30,1 մ²
  • Շասսի՝ 3,57 մ
  • Դատարկ զանգվածը՝ 9315 կգ
  • Լիցքավորված զանգվածը՝ 11 600 կգ
  • Նորմալ թռիչքային զանգվածը՝ 14 600 կգ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 17 600 կգ
  • Վառելիքի զանգվածը՝ 3000 կգ
  • Զրահապաշտպան զանգվածը՝ 595 կգ
  • Շարժիչների քանակը՝ 2
  • Շարժիչի տեսակը՝ տուրբոռեակտիվ
  • Շարժիչը՝ Р-95Ш
  • Առավելագույն արագությունը՝ 950 կմ/ժ (նորմալ ռազմական բեռնվածությամբ)
  • Վայրէջքի արագությունը՝ 210 կմ/ժ
  • Առավելագույն բարձրությունը՝ 7000 մ[45]:278-279, 292[46][47][48][49][50][51] կամ 10 000 մ[52][* 2]
  • Մարտական կիրառությունը առավելագույն մարտական բեռնվածությամբ՝ 5000 մ
  • Թնդանոթներ՝ 30 մմ երկփող ГШ-30-2՝ 250 արկ պարունակող պաշարով
  • Մարտական բեռնվածություն՝
    • նորմալ՝ 1400 կգ (4× ФАБ-250 + 2× Р-60 + թնդանոթի պաշար)
    • առավելագույն՝ 4400 կգ
  • Ռումբեր՝ ազատ անկման և շտկվող, տարբեր կիրառության, ռումբային կասետներ
    • 8 × 500 կգ (ФАБ-500, РБК-500 և այլն) կամ
    • 8 × 250 կգ (ФАБ-250, РБК-250 և այլն) կամ
    • 8 կամ 32 × 100 կգ կամ
    • 8 × կոնտեյներ КМГУ-2
  • կառավարվող հրթիռներ՝
    • «օդ-օդ դասի հրթիռ» 2 × Р-60 (АА-8)
    • «օդ-մակերևույթ» դասի հրթիռ 4 × Х-25МЛ կամ Х-25МЛП կամ С-25Л կամ 2 × Х-29Л
  • Չկառավարվող հրթիռներ՝
    • 256 (8 × 32) × 57 մմ С-5 УБ-32 բլոկերով կամ
    • 160 (8 × 20) × 80 մմ С-8 Б-8 բլոկերով կամ
    • 40 (8 × 5) × 122 մմ С-13 Б-13 բլոկերով կամ
    • 8 × 240 մմ С-24 կամ 266 մմ С-25
  • Լրացուցիչ զինամթերք՝
    • Հրաձգաթնդանոթային կոնտեյներներ՝ 4 × СППУ-22-1 երկփողանի 23 մմ ГШ-23 թնդանոթով՝ լիցքավորված 260 արկով, СППУ-30 կամ СППУ-687 30 մմ ГШ-30 թնդանոթով և այլն
  • Արբանյակային նավիգացիոն համակարգ՝ ԳԼՈՆԱՍ ընդունիչ (Սու-25ՍՄ-ի համար)[6]
  • Ճառագայթման զգուշացման կայան՝ СПО-15 «Берёза»
  • Օպտիկական էլեկտրոնային խոտանների կայան՝ «Липа»
  • Ավիացիոն օպտիկական-հեռուստատեսային նշանառման համալիր՝ И-251 «Шквал» (Սու-25Տ-ի, Սու-25ՏՄ-ի և Սու-25ՏԿ-ի համար)

Մոդիֆիկացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սու-25

Չեխիայի ՌՕՈՒ-ի Սու-25-ը Royal International Air Tattoo 1992 ավիացուցադրությանը Սու-25ՍՄ գրոհիչը МАКС-2011 Միջազգային ավիատիեզերական ցուցասրահում Բուլղարիայի ՌՕՈՒ-ի Սու-25-ը Վրաստանի ՌՕՈՒ-ի Սու-25ՈՒԲ-ը

Մոդելի անվանումը Հակիրճ բնութագրություն, տարբերություններ
Սու-25 Մեկտեղանի մարտական գրոհիչ
Սու-25ՈւԲ Ուսումնամարտական երտեղանի գրոհիչ։ Տ-8ՈՒԲ-1 անվամբ առաջին փորձնական նմուշը թողարկվել է 1985 թ․ հուլիսին, իսկ առաջին թռիչքը տեղի է ունեցել ՈւլանճՈւդեի օդանավակայանում՝ նույն թվականի օգոստոսի 12-ին։ 1986 թ․ վերջին Ուլան-Ուդեում արտադրվել է 25 Սու-25ՈՒԲ՝ մինչև երկտեղանոց գրոհիչի պետական փորձարկում անցնելն ու ԽՍՀՄ- ՌՕՈՒ-ն համալրելը։

Այն նախատեսված էր ԽՍՀՄ-ի ՌՕՈՒ-ի օդաչուական դպրոցներում կուրսանտների ուսուցողական թռիչքների համար։ Իր բնութագրով այն գործնականում չի տարբերվում մեկտեղանի գրոհիչից։ Երկտեղանի ինքնաթիռի նավիգացիոն, հարվածային, նշանառման սարքերն ու կառավարման համակարգերը թույլ են տվել օգտագործել այս գրոհիչը ինչպես սովորական ուսուցողական, այնպես էլ ուսուցողական-մարտական խնդիրների համար։

Սու-25Կ Սու-25-ի արտահանվող կոմերցիոն տարբերակը։ Ինքնաթիռը տարբերվում է ԽՍՀՄ-ի ՌՕՈՒ-ի տարբերակից որոշակի ոչ էական մանրուքներով, որոնք վերաբերում են ներքին համալրմանը։ 1984-1989 թթ․ կառուցվել է 180 այսպիսի ինքնաթիռ։ Սու-25Կ-ը կոչվում է նաև նավային տարբերակի նախագիծ։
Սու-25Տ Су-25Տ հակատանկային գրոհիչ, որ ստեղծվել է 1984 թ.։ Սու-25Տն հատուկ հակատանկային մոդիֆիկացիա է, որը նշանակալի հաջողությամբ փորձարկվել է Չեչնիայում։ Կառուցվածքով նման է Սու-25ՈՒԲ ինքնաթիռի կառուցվածքին։ Այս տարբերակը լրացուցիչ բորտային սարքավորումների հաշվին դառել է մեկտեղանի։ Այն ունակ է գրոհել բոլոր եղանակային և գիշերային պայմաններում։ Ստանդարտ Սու-25-ի զինամթերքի ամբողջական արսենալից բացի Սու-25Տ-ի վրա կարող է օգտագործվել КАБ-500Кр հեռուստատեսային ռումբ և Х-25МЛ կառավարվող կիսաակտիվ լազերային ռումբ։ Ուժեղացված է կենտրոնական հատվածը, օդաչուի երդրորդ խցիկի տեղում տեղադրված է ռադիոէլեկտրոնային սարքավորում, փոփոխվել է քթի հատվածը, ավելացվել է И-251 Шквал նշանառման համալիրը, որն ունի լազերային հեռաչափ և թիրախները ցույց տվող սարք, ունի ճակատային պատուհանի ինդիկատոր, ունի հնարավորություն օգտագործելու ժամանակակից գերճշգրիտ զինամթերքները, խցիկը հերմետիկ է։ Կարող է տանել լազերային նշանառմամբ «Вихрь» տեսակի հրթիռը, որը և հանդիսանում է դրա հակատանկային հիմնական զենքը։
Սու-28 Սուխոյ Սու-28 ուսուցողական-վարժանքային ինքնաթիռը (նաև կոչվում է Սու-25ՈՒՏ) կատարելագործված բազային ռեակտիվ վարժասարք է, որը կառուցվել է Սու-25ՈՒԲ-ի հիման վրա՝ Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյի մասնավոր նախաձեռնությամբ։ Սու-28-ը թեթև ինքնաթիռ է, որը նախատեսված է չեխոսլովական Aero L-39 Albatros-ին փոխարինելու համար։ Բազային Սու-25ՈՒԲ-ի հետ համեմատ բացակայում են զինամթերքի կառավարման համակարգերը, ներկառուցված թնդանոթները, և շարժիչի զրահը։ Սերիական արտադրություն չկա։
Սու-25ՈՒՏԳ Ուսումնամարզական ինքնաթիռ ավիակիր նավի վրա թռիչք և վայրէջք կատարելու համար։ Սու-25ՈՒՏԳ-ն ՍՈՒ-25ՈՒԲ-ի տարբերակն է, որը նախատեսված է օդաչուներին վերգետնյա ենթադրական տախտակամածի վրա թռիչքներ և վայրէջքներ կատարել սովորեցնելու համար։ Առաջին իքնաթիռը թռիչք է կատարել 1988 թ․, այդ ժամանակ արտադրվել է մոտ 10 այդպիսի ինքնաթիռ։ 1991 թ․ հետո դրանց կեսը մնացել են Ռուսաստանի սպառազինության մեջ։ Դրանք օգտագործվել են Ռուսաստանի միակ ավիակիր նավի՝ «Адмирал Кузнецов»-ի վրա։ Այդ ինքնաթիռների քանակը, սակայն, քիչ էր ռուսական ավիակիր խմբի ուսումնական կարիքները բավարարելու համար, ուստի մի շարք Սու-25ՈՒԲ-եր արդիականացվեցին և վերածվեցին Սու-25ՈՒՏԳ-ի։ Այս ինքնաթիռները նշվում էին նաև Սու-25ՈՒԲՊ անվամբ։ Ներկայումս այսպիսի 10 ինքնաթիռներ շահագործվում են Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի 279-րդ ռազմածովային ավիացիոն գնդում։
Սու-39 Հակատանկային գրոհիչ, Սու-25Տ-ի հետագա մշակումը (երկրորդ սերունդ, Սու-25ՏՄ, նաև Սու-39), մշակվել է կատարելագործված նավիգացիոն և հարձակման համակարգերի ներդրմամբ, բարելավվել է ինքնաթիռի կենսունակությունը։ Պահպանվել է Սու-25Տ-ի ներկառուցված Шквал նշանառման համակարգը և համալրվել է «Копьё-25» ռադիոլոկացիոն կայանով, որն օգտագործվում է օդային թիրախների (РВВ-АЕ/Р-77 հրթիռներով), ինչպես նաև նավերի (Х-31 և Х-35 հականավային հրթիռներով) խոցման համար. 2008 թ․ դրությամբ Ռուսաստանի ՌՕՈՒ-ն ստացել է այսպիսի 8 ինքնաթիռ։ Սու-25ՍՄ-ում ներառվել են որոշ կատարելագործված բորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք նախատեսված են Տ և ՏՄ տարբերակների համար։ Սու-25ՏՄ գրոհիչը՝ որպես արդիականացման հալալիր ծրագիր, փոխարինվել է Սու-25ՍՄ «ավելի հասանելի» գրոհիչով։
Սու-25ԿՄ Սու-25ԿՄ-ը Վրաստանի ՌՕՈՒ-ի արդիականացված ինքնաթիռ է։ Արդիականացվել է ավիոնիկան, արդիականացման արդյունքում կարող է օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմամթերքներ։ Ստացել է «Скорпион» անունը։ Հանդիսանում է Սու-25-ի արդիանակացման ծրագիրը, որը հայտարարվել է 2001 թ․ սկզբին սկզբնական արտադրողի՝ Թբիլիսիի ինքնաթիռաշինական գործարանի կողմից՝ Իսրայելի Elbit Systems-ի հետ համագործակցությամբ։ Ինքնաթիռի առաջին նախատիպը Վրաստանի ՌՕՈՒ-ի կազմում կատարել է առաջին թռիչքը 2001 թ․ ապրիլի 18-ին Թբիլիսիում։

Ինքնաթիռն օգտագործում է Սու-25-ի պլաները (ճախրասավառնակ), առջևի ուժեղացված բորտային սարքավորումները, ներառյալ ապակեպատ խցիկը, թվային գեներատորը, համակարգչայնացված սպառազինության համակարգը, հանձնարարությունների նախապես ծրագրման ամբողջական հնարավորություն և ռեզերվային պատճենահանման ռեզերվային ռեժիմները։ Արտադրողականության ավելացումը ներառում է գերճշգրիտ նավիգացիոն համակարգ, զենքի մատակարարման թիրախային համակարգեր, բոլոր եղանակային պայմանների և ցերեկային/գիշերային բնութագրեր, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, անվտանգության և կենսունակության ժամանակակից գործառույթներ, ինչպես նաև թռիչքը վերլուծելու համար առջևի բորտային առաջադեմ հնարավորություններ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին։ Այն հնարավորություն ունի օգտագործելու լազրային նշանառմամբ Mark 82 և Mark 83 ռումբերը, ինչպես նաև փոքր հեռահարության «օդ-օդ» դասի Vympel R-73 հրթիռներ։

Սու-25ՍՄ Սերիական Սու-25-ների արդիականացված տարբերակը։ Արդիականացվել է ավիոնիկան, ավելացվել է ճակատային պատուհանի ինդիկատորն ու բազմաֆունկցիոնալ ինդիկատորը։
Սու-25ՈՒԲՄ Արդիականացված երկտեղանի գրոհիչ, որը ստեղծվել է Սու-25ՍՄ-ի և Սու-39-ի ուսումնական-ռազմական տարբերակով։ Ինքնաթիռը հագեցած է նախորդ բոլոր մոդիֆիկացիաների մշակումներով։ Նոր ինքնաթիռի համար հիմք է հանդիսացել երկտեղանի Սու-25ՈՒԲ-ը։ Ռադիոէլեկտրոնային սարքավորմանը լրացնում է նաև «Барс-2» բորտային սարքավորման համալիրը[54]։ Նախատեսվում էր նաև լրացնել «Копьё» ռադիոլոկացիոն կայանը (նախատիպում այն բացակայում է)։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը կարող է օգտագործվել մեկտեղանի մոդիֆիկացիաներով ինչպես որպես վարժանքային ինքնաթիռ, այնպես էլ որպես ինքնուրույն մարտական միավոր։ Ընդ որում, վերջին պարագայում Սու-25ՈՒԲՄ-ն կարող է իրականացնել հետախուզում, նշանառում և գործողությունների համակարգում՝ վերածվելով օդային հրամանատարական կետի։ Նոր ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը 2008 թ․ դեկտեմբերի 6-ին Կուբինկայում[55]։ 2011 թ․ ավարտվեց գրոհիչի ազգային փորձարկման առաջին փուլը[56][57]։ Առաջին անգամ ինքնաթիռը համալրված կլինի ռադիոտեխնիկական հետախուզման և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերով, ինչպես նաև պաշտպանության բորտային համալիրով[58]։
Սու-25Մ1 Սու-25-ի արդիականացման ուկրաինական տարբերակը, որն իրականացվում է Զապորոժիեի «МиГремонт» օդանավերի վերանորոգման գործարանը։ Տեղադրված է ուկրաինական արտադրության արդիականացված սարքավորումներ՝ արբանյակային նավիգացիա, օդային ազդանշանների նոր համակարգ, մոդեռնիզացված ռադիոկայան, նշանառման ժամանակակից հաշվիչներ։ Անալոգային նշանառումը փոխարինվել է թվայինով։ Դա թույլ է տալիս մոտավորապես 30%-ով ավելացնել նշանառման ճշգրտությունը։ Ինքնաթիռը կարող է օգտագործել ստանդարտ զինամթերքը վերգետնյա թիրախների խոցման համար ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային և բոլոր եղանակային պայմաններում՝ դուրս չգալով ամպերի ետևից։ Մոտ 3 անգամ ավելացվել է զինամթերքի օգտագործման բարձրությունը։ Արդիականացվա մեկտեղանի Սու-25Մ1 գրոհիչներն ունեն նոր թվային քողարկում (կամուֆլյաժ)։
Սու-25ՈՒԲՄ1 Սու-25ՈՒԲ-ի ուկրաինական արդիականացումը[59]։
Су-25ՍՄ2 Սերիական գրոհիչների արդիականացման տարբերակ։
Су-25ՍՄ3 Արդիականացված մեկտեղանի գրոհիչ։ Ավելացված է արբանյակային ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը, որը հնարավորություն է տալիս ծրագրել վերջնակետը մինչև 10 մետր ճշգրտությամբ, թույլ է տալիս օդաչուին զրոյական տեսանելիության պայմաններում գործել ավտոնոմ ռեժիմով։ Համալրված է СВП-24-25 նշանառման նավիգացիոն համալիրով (Սու-25-ի համար՝ СВП-24 «Гефест»), որը հնարավորություն է տալիս բարձրացնել խոցման չկառավարվող ավիացիոն միջոցների ճշգրտությունը մինչև կառավարվող զենքի միջոցների մակարդակի[60]։

Սպառազինության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սու-25-ի շահագործողներ     Ներկա պահին շահագործողներ      Նախկին շահագործողներ
 Ռուսաստան
{{{2}}} Անգոլա
{{{2}}} Հայաստան
{{{2}}} Ադրբեջան
{{{2}}} Բելառուս
 Բուլղարիա
{{{2}}} Չադ
{{{2}}} Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
{{{2}}} Հասարակածային Գվինեա
{{{2}}} Արցախի Հանրապետություն
 Էրիտրեա
{{{2}}} Եթովպիա
 Վրաստան
{{{2}}} Իրան
{{{2}}} Ղազախստան
{{{2}}} Հյուսիսային Կորեա
 Պերու
{{{2}}} Սուդան
{{{2}}} Թուրքմենստան
{{{2}}} Ուկրաինա
{{{2}}} Ուզբեկստան
{{{2}}} Սուդան

Եղել են սպառազինության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Կոտ դ'Իվուար
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
 Չեխիա
{{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա
{{{2}}} Իրաք
 Սլովակիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 World Air Forces 2014 — 2014.
  2. Frawley G. The International Directory of Military Aircraft 2002/03: The thoroughly revised fourth edition of the only biennial directoy of the world's military aircraft. Features over 320 individual aircraft types currently in service or under development and a fleet inventory of the world's air arms, plus significant UAVs and aircraft carriers.Aerospace Publications, 2002. — ISBN 978-1-875671-55-7
  3. Frawley G. The International Directory of Military Aircraft 1996/97Aerospace Publications, 1996. — ISBN 1-875671-20-X
  4. 4,0 4,1 World Air Forces 2008 — 2008.
  5. «Սու-25». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  6. 6,0 6,1 Штурмовики Су-25 СМ будут находиться в боевом строю ВВС до 2020 года РИАНовости
  7. «Минобороны дополнительно закупило в этом году на сэкономленные средства 5 боевых самолётов и 5 вертолётов» (ռուսերեն). ИТАР-ТАСС. 2009 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Ильдар Бедретдинов. Штурмовик ОКБ П. О. Сухого Су-25
  9. 9,0 9,1 Александр Яворский — «Сухие» — в огне Արխիվացված 2017-03-08 Wayback Machine // АвиаПанорама N3, 1999 г.
  10. Виктор Марковский — Су-25 в Афганистане, Уголок неба, 2004
  11. «Су 34 фото описание | Лучшие армии мира Россия стратегия войны вооружение победы конфликты поражения» (ռուսերեն). toparmy.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. «Фронтовой бомбардировщик Су-34 | Авиация России» (ռուսերեն). aviation21.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. 13,0 13,1 «На подходе обновлённый Су-25СМ3: знаменитый российский «летающий танк» кардинально модернизирован». militariorg.ucoz.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. «ОАО «Конструкторское бюро приборостроения» - Гермес-А» (ռուսերեն). www.kbptula.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Су-25, «Грач» (Frogfoot), самолёт-штурмовик Արխիվացված 2009-06-25 Wayback Machine
  16. Сухие в огне Александр Яворский. Авиапанорама 2002 № 6
  17. Марковский В. Су-25 в Афганистане (отрывок из ранней книги «Жаркое небо Афганистана»)
  18. [wunderwaffe.narod.ru/Magazine/AirWar/95/05.htm Су-25 «Грач». Служба]
  19. 19,0 19,1 Марковский В. Штурмовик Су-25 в Афганистане. — Экспринт, 2006.
  20. НеСУщий смерть врагу // АвиаПорт. Дайджест
  21. 21,0 21,1 «Су-25 в мире».
  22. «Iraqi Air Force Equipment» (անգլերեն).
  23. Потери ВВС Ирака за 1988 — 91 гг.
  24. Послевоенная война Сухого (Ստուգված է 9 Նոյեմբերի 2012)
  25. «Авиация в Армяно-Азербайджанском конфликте». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 4-ին.
  26. Инциденты в Карабахе
  27. См. подробнее.
  28. Вячеслав Кондратьев. Грозное небо над Чечнёй
  29. Российская авиация в Чеченской войне
  30. Дюпин, Сергей (2001 թ․ հունիսի 16). «"Грачей" сгубили чеченские горы». Коммерсантъ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  31. «На новом Су-25 установлен комплекс радиоэлектронной борьбы самарского завода | Самара Сегодня». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  32. Кожемякин А. Ю. Штурмовик Су-25. Тридцать лет в строю. Часть II. В Вооружённых силах РФ и СНГ 1992—2011 гг. — М., 2014. — С. 321—327.
  33. Дарфур: новые поставки оружия из Китая и России способствуют разжиганию конфликта Արխիվացված 2019-07-28 Wayback Machine (Ստուգված է 25 Դեկտեմբերի 2012)
  34. Беларусь поставляет оружие в воюющий Дарфур (Ստուգված է 25 Դեկտեմբերի 2012)
  35. ««Летающие танки» украинской авиации — штурмовики Су-25 в войне на Донбассе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  36. Под Запорожьем разбился военный самолёт // Корреспондент.net, 11 ноября 2015
  37. Штурмовики Су-25 обратили в бегство боевиков ИГ под Тикритом
  38. ««Коммерсантъ» узнал подробности переброски российской авиации в Сирию». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: Unknown parameter |pulisher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  39. The Military Balance 2016, p.201
  40. ТАСС (2018 թ․ փետրվարի 3). «Минобороны сообщило о сбитом боевиками в Сирии российском штурмовике» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  41. В Карабахе сообщили о гибели за сутки 830 азербайджанских военных
  42. Drug-Busting Operations Air-to-Air Victories
  43. Sukhoi Su-25 Frogfoot. Alexander Mladenov, Bloomsbury Publishing, 2013. P.62
  44. 44,0 44,1 Авиационная пушка ГШ-30
  45. 45,0 45,1 Ильдар Бедретдинов Штурмовик Су-25 и его модификации / Ю. П. Клишин, В. П. Бабак. — 2. — М.: Издательская группа «Бедретдинов и Ко», 2002. — 400 с. — ISBN 5-901668-01-4
  46. С. Бурдин Штурмовик Су-25. — АСТ, 2001. — С. 7. — 48 с. — 5100 экз. — ISBN 5-17-011082-0
  47. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  48. Виктор Марковский, Игорь Приходченко Штурмовик Су-25 «Грач». — М.: Яуза, Эксмо, 2011. — С. 44—45. — 168 с. — 1800 экз. — ISBN 978-5-699-50301-8
  49. «Су-25 : Лётно-технические характеристики». ОАО «Компания „Сухой“». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  50. «Самолёт Cy-25». Государственное предприятие «Укроборонсервис». 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  51. А. Н. Сорочкин, В. В. Логинов, А. В. Еланский Анализ путей модернизации самолёта штурмовика типа СУ-25 с целью улучшения его эксплуатационных качеств // Авиационно-космическая техника и технология. — Харьков: Национальный аэрокосмический университет им. Н. Е. Жуковского «Харьковский авиационный институт», 2013. — № 7 (104). — С. 53—60. — ISSN 1727-7337.
  52. Су-25 "Грач" / Иванов С. В.. — АРС, 2001. — С. 52. — 67 с. — (Война в воздухе).
  53. Новости NEWSru.com :: Создатель Су-25 считает маловероятным, что малайзийский Boeing был сбит этим штурмовиком
  54. Учебно-боевой штурмовик Су-25 превратили в разведчика
  55. Модернизированный учебный Су-25 совершил первый полёт
  56. Годовой отчёт ОКБ Сухой 2011 год стр 10
  57. «Завершен первый этап испытаний штурмовика Су-25УБМ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  58. «ВВС России заказали убийцу Patriot - Известия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  59. «Су-25 Грач (Су-25 М1) Штурмовик». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  60. ««Грачи» с усовершенствованной системой прицеливания завершают госиспытания | Еженедельник «Военно-промышленный курьер»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "*", but no corresponding <references group="*"/> tag was found