Սուդոկու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուդոկու(ճապոներեն` 数独-թարգմանաբար` առանձին թիվ), տրամաբանական խաղ, գլուխկոտրուկ թվերով։
Խաղի կանոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիցուք ունենք 9×9 չափի քառակուսի, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերվ այնպես, որ չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսու հիման վրա հորինեցին թվերով գլուխկոտրուկներ, որոնք առաջին անգամ տպագրվեցին «Dell Puzzle Magazine» ամսագրում 1979 թվականին, որոնք կոչվում էին "Number Place"- թվերի տեղը։ Բայց սուդոկուները դարձան հանրահայտ միայն 1980-ական թվականներին, երբ "Նիկոլի"ճապոնական ամսագիր սկսեց պարբերաբար տպել իր համարներում։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն Սուդոկուի բազմաթիվ տարատեսակներ՝
- Սուդոկուներ տարբեր չափերի՝ 4×4 մինչև 25×25 չափերի։
- Սուդոկուներ, որոնք ունեն 3×3 չափի քառակուսիների փոխարեն կամայական տեսքի ձև, որոնցում չպետք է համընկնեն 1-9 թվերը։
- Սուդոկուներ լրացուցիչ պայմաններով, օրինակ՝
- Սուդոկու գումար ըստ տողերի կամ սյուների, գումար անկյունագծերով և այլն։
- Զույգ կամ կենտ սուդոկու, որտեղ որոշ վանդակներ նախօրոք նշված են որևէ գույնով, որտեղ կարող են լինել միայն զույգ, կամ միայն կենտ թվեր։
- Սուդոկու տարբեր ձևերի, օրինակ՝ եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով։
Սուդոկու բջջային հեռախոսների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն մի քանի տարբերակներ բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ Այս տարբերակները հարմար են նրանով, որ ցույց են տալիս սխալները, կամ կարող են հուշել որևէ թիվ։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուդոկու խաղն ունի 6,670,903,752,021,072,936,960 (մոտ 6.671 սեքստիլիոն) կոմբինացիա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդոկու» հոդվածին։ |
|