Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Սոցիալական ապահովություն, պետության կողմից իրագործվող կամ պաշտպանվող սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ, որը սահմանվում է քաղաքացիների ծերության և անաշխատունակության դեպքերում, մայրության և մանկության ապահովության, աշխատունակության նախապահպանման և վերականգնման համար։ Սոցիալական Ապահովության ձևերը կարող են տարբեր լինել։
Սոցիալական ապահովության համակարգը համարվում է պետական, որովհետև դրա իրավական կարգավորումն իրականացնում է պետությունը՝ առաջին հերթին տեղական մարմինների միջոցով։ Սոցիալական ապահովության տեսակները կարող են բազմազան լինել տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակային ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստ, առողջարանային բուժում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում և պրոֆիլակտորիաներում, մանկատներում, մանկապարտեզներում, այլ մանկական հիմնարկներում հանգստի անցկացում, երեխաների պահում և դաստիարակում, աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի նախապատրաստում և տեղավորում, մայրության և մանկության պահպանությունը ապահովելու նպատակով ամենամսյա և միանվագ նպաստներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 21)։