Սովը
Սովը բուկմոլ՝ Sult | |
---|---|
Հեղինակ | Կնուտ Համսուն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական ստեղծագործություն և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | նորվեգերեն |
Երկիր | Նորվեգիա |
Հրատարակիչ | Canongate Books |
Հրատարակման տարեթիվ | 1890[1] |
Վիքիքաղվածք | Սովը |
Սովը (նորվ.՝ Sult), նորվեգացի գրող Կնուտ Համսունի վեպն է, որը տպագրվել է 1890 թվականին։ 1888 թվականին գրքի որոշ հատվածներ տպագրվել են դանիական «Նոր աշխարհ» ամսագրում։ Վեպը համարվում է 20-րդ դարի գալուստ ավետող վեպերից[2], և բացի այդ համարվում է առաջին հոգեբանական վեպը գրականության նորագույն շրջանում[3]։ Գրքի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր։ Առաջինը 1966 թվականին, իսկ երկրորդը 2001 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմողը ապրում է խղճուկ ձեղնահարկում։ Նրան տանջում է մշտական սովը։ Սկսնակ գրողը փորձում է գումար վաստակել հոդվածներ և ակնարկներ գրելով, սակայն խմբագրությունների վճարած գումարները չեն բավարարում։ Նա միշտ սրտխառնուք և գլխապտույտ է զգում։ Ցերեկները անցկացնում է զբոսայգում, որտեղ մտածում է գրելիք նյութի մասին։ Ամեն բան գրավադրել է՝ տան իրերը և գրքերը։ Սովը տանջում է անդադար և նա ծամում է փայտիկի կտորը, կամ բաճկոնից կտրված կոճակը։ Գետնից վերցնում է նարնջի կճեպը և փորձում է դանով հագեցնել իր սովը։ Փորձում է առևտրականի մոտ հաշվապահի աշխատանքի անցնել, սակայն չի հաջողվում։ Հերոսին թվում է, թե Աստված որոշել է կործանել իրեն։ Վարձը վճարելու գումար չկա, վտանգ կա հայտնվելու փողոցում։ Գիշերը 15 էջանոց հոդված է գրում, սակայն հոնորարը երկար չի դիմանում նրա ձեռքին։ Տանտիրուհին առաջարկում է նրան ուրիշ բնակարան գտնել և հերոսը գիշերն անցկացնում է անտառում։ Սովից գրեթե ուշաթափության վիճակի հասած հերոսը որոշում է մտնել հացի խանութ և ուտելիք խնդրել։ Հետո մսագործից ոսկոր է խնդրում, իբրև թե շան համար է և արտասվելով կրծում է այն։ Մի գիշեր էլ ինքնակամ անց է կացնում ոստիկանատանը։ Մտածում է, որ կարող էր առանց մտածելու յուրացնել որևէ դպրոցական աղջկա թղթապանակը։ Փողոցում բախվում է թերթի խմբագիրներից մեկին, որը գթասրտորեն տալիս է նրան գալիք հոնորարի մի մասը։ Կարողանում է խղճուկ բնակարան վարձել։ Մոմ է գնում որպեսզի աշխատի գիշերով։ Վաճառողը ավել գումար է վերադարձնում նրան։ Ուրախացած վերցնում է, սակայն հետո տանջվելով խղճի խայթից, տալիս է այն մի անցորդ կնոջ։ Մի օր զբոսայգում քարշ է գալիս երկու երիտասարդ կանանց ետևից. պահում է իրեն լկտի և հիմար ձևով։ Սակայն այդ պատմությունը շարունակություն է ստանում։ Ապագա վեպի մասին երևակայական մտքերը տանում են հեռու, և նա անծանոթուհուն կնքում է Իլայալի անունով։ Նորից սկսվում է սովահար կյանքը։ Նորից ինքամփոփություն և անբավարարություն։ Որոշելով, որ կյանքը պետք է արմատապես փոխել՝ հերոսը գրանցվում է նավի վրա որպես նավաստի։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտանելի է մտածել, որ մեկը թիկունքից հետևում է քեզ։
- Սեփական բանականությունից մարդուն օգտվելու համար անհրաժեշտ է ինքնավստահություն ու հանգիստ։
- Գիտակցությունը, որ մնացել եմ ազնիվ, իրավունք էր տալիս գլուխս բարձր պահել։ Ես լի էի այն սքանչելի զգացումով, որ ամուր կամք ունեմ։
- Սովից մարդ կարող է սատանա, կենդանի հրեշ դառնալ։
- Ես նաև պիտի գնահատել իմանամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ "The whole modern school of fiction in the twentieth century stems from Hamsun. They were completely Hamsun's disciples: Thomas Mann and Arthur Schnitzler (...) and even such American writers as Fitzgerald and Hemingway." Isaac Bashevis Singer in 'Knut Hamsun, Artist of Skepticism', preface to the Robert Bly translation.
- ↑ Brynildsen, Aasmund (1973). Svermeren og hans demon. Oslo, Norway: Dreyers Forlag. ISBN 82-09-01137-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովը յուփաբում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Սովը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովը» հոդվածին։ |
|