Jump to content

Սոչիմիլկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոչիմիլկո
Բնօրինակ անվանում Xochimilco
Մոտակա քաղաքՄեխիկո
Կառուցման նպատակմշակութային
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
Տեսակմշակութային 412
Չափանիշii, iii, iv, v
Նախագծվել է1987
Քարտեզ
Քարտեզ

Սոչիմիլկո, Շոչիմիլկո, (իսպ.՝ Xochimilco, «ծաղկող վայր»), Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի 16 շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա։ Հյուսիսից սահմանամերձ է Կայոական, Տլալպան, Իստապալապա շրջաններին, արևմուտքից՝ Տլաուլակ շրջանին, հարավ-արևմուտքից՝ Միլպա-Ալտային։ 122 կմ2 տարածքով համարվում է մեծությամբ Մեխիկոյի երրորդ շրջանը։

Ողջ աշխարհում Սոչիմիլկոն հայտնի է ացտեկների հին ջրանցքներով, որոնք հիշեցնում են Տեսկոկո լիճը, որի վրա էլ գտնվում է Մեխիկո քաղաքը։ Այստեղ հին ջրանցքի երկայնքով կարելի է նավարկել գոնդոլաներով, ծանոթանալ այս շրջանի բուսականությանը, լսել ավանդական մեքսիկական երաժշտություն, մարիաչիների երգեր։ Համարվում է ամենաշատ այցելվող տուրիստական վայրերից։ 1987 թվականին Սոչիմիլկոյի ջրանցքները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.cuauhtemoc.df.gob.mx/delegacion/historia/historia.html Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Historia de la Delegación, Borough of Cuauhtémoc, Mexico City, November 5, 2010
  2. Moffett, Matt (1993 թ․ սեպտեմբերի 7). «A Partying Town: Mexico's Xochimilco Is Always Celebrating --- Yearlong Fete for Baby Jesus Is the Biggest of 422 Fiestas; The `Mayordomo' Presides». Wall Street Journal. New York. էջ A1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոչիմիլկո» հոդվածին։