Սոմա (Մանիսայի մարզ)
Բնակավայր | ||
---|---|---|
Սոմա | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Մանիսայի մարզ | |
Մակերես | 838,87 կմ² | |
ԲԾՄ | 161±1 մետր | |
Բնակչություն | 108 981 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 45500 | |
Պաշտոնական կայք | soma.gov.tr | |
| ||
Սոմա (թուրքերեն՝ Soma), քաղաք Թուրքիայում, որը գտնվում է երկրի արևմուտքում։ Այն գտնվում է Մանիսայի մարզում՝ Եգեյան տարածաշրջանում։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոմայի բնակչությունը կազմել է 74 158 մարդ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմայի շրջանի տարածքը կազմում է 839 կմ²[2]։ Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 161 մետր։ Քաղաքը գտնվում է Բաքըրչայ գետի ձախ ափին[3]։ Եգեյան ծովից հեռու է 62 կիլոմետր։
Քաղաքային միկրոթաղամասերն են՝ Թուրութալ կամ Զաֆեր (արևմուտք), Օնյուչ Էյլյուլ (հյուսիս), Հյուրիեթ (արևելք), Սամսաջի (հարավ)։
2014 թվականի մայիսի 13-ին Սոմայի հանքահորում պայթյուն[4] է տեղի ունենում, որի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը գորշ ածխի արդյունահանումն է։ Այս վառելիքի հիման վրա կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են առաջին անգամ բացվել հանքահորերը՝ ածուխ արդյունահանելու նպատակով։ Այդ ժամանակ ածխի որակը գնահատվեց որպես «շատ վատ», սակայն մի մասն ուղարկվում էր Իզմիր[7]։ Սոմայում կա նաև հողմաէլեկտրակայան, որն ամենամեծերից է Թուրքիայում. այն ունի 119 տուրբին, հզորությունը 140,4 մեգավատտ է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Turkey Districts
- ↑ Турция, Маниса, Сома — Яндекс.Карты
- ↑ Lenta.ru: Мир: Катастрофы: В результате аварии на шахте в Турции погибли более 150 человек
- ↑ Владельцы турецкой шахты отрицают халатность - BBC Russian - В мире
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Anatolia - World Digital Library
- ↑ «'Rüzgar'da en büyük olacak | GAZETE VATAN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմա (Մանիսայի մարզ)» հոդվածին։ |
|