Jump to content

Սիբիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիբիու
Sibiu
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԺուդեցՍիբիու
ՀամայնքՍիբիու
ՊրիմարԱստրիդ Ֆոդոր
Հիմնադրված է1191 թ.
Առաջին հիշատակում1191
Այլ անվանումներգերմ.՝ Hermannstadt
Մակերես121±0,01 կմ²
ԲԾՄ434 մետր
Բնակչություն134 308 մարդ (դեկտեմբերի 1, 2021)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ550003–550550[1]
Պաշտոնական կայքsibiu.ro
Սիբիու (Ռումինիա)##
Սիբիու (Ռումինիա)

Սիբիու (ռումիներեն՝ Sibiu [siˈbiw], Հերմանշտադտ գերմ.՝ Hermannstadt, Նադսեբեն հունգ.՝ Nagyszeben, սերբ․՝ Сибињ), քաղաք Ռումինիայում, Տրանսիլվանիա տարածաշրջանում։ Սիբիու ժուդեցի վարչական կենտրոնն է։

Սիբիուն Ռումինիայի մշակութային և կրոնական կարևորագույն կենտրոններից մեկն է, ինչպես նաև երկրի կենտրոնական ճանապարհային հանգույցը։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը տրանսիլվանական սաքսոնների կենտրոնն էր։ 2007 թվականին (Լյուքսեմբուրգի հետ միասին) ընտրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[2]։

Սիբիուն առաջին անգամ հիշատակվում է 1191 թվականին՝ Ցելեստինոս III պապի օրոք Հռոմեական կուրիայի թողարկած փաստաթղթերում։

14-րդ դարում քաղաքը դարձել է առևտրական կարևոր կենտրոն։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո, Սիբիուն մտավ Ռումինիայի կազմ, սակայն քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը մինչև 1941 թվականը, նախկինի պես, կազմում էին գերմանացիները։ 1950-ականների սկզբից և մինչ 1990-ականները էթնիկ գերմանացիների մեծ մասը գաղթել է Գերմանիա։

2000-2014 թվականներին քաղաքապետը Կլաուս Յոհաննեսն էր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 134 308 մարդ (դեկտեմբերի 1, 2021)։ Բնակչության թվաքանակով քաղաքը 15-րդ հորիզոնականում է։

Էթնիկ կազմ․
Ընդհանուր քանակ[3] Ազգային կազմ
Տարի Սիբիուի
բնակչություն
ռումինացիներ հունգարացիներ գերմանացիներ
1850 12,765 2,089 977 8,790
1880 19,446 2,810 2,065 14,327
1890 21,465 4,581 3,199 13,148
1900 29,577 7,106 5,747 16,141
1910 33,489 8,824 7,252 16,832
1920 32,748 8,553 4,291 18,218
1930 49,345 19,006 6,782 22,045
1941 63,765 33,829 4,262 23,574
1948 60,602 37,371 5,060 16,359
1956 90,475 60,526 4,772 24,636
1966 109,515 78,548 5,124 25,387
1977 151,005 119,507 5,111 25,403
1992 169,610 158,863 4,163 5,605

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիուն քույր-քաղաք է հետևյալ քաղաքների հետ․


Գերմանշտադտ (Սիբիու)՝ տրանսիլվանական սաքսոնների մշակութային կենտրոն
Գերմանշտադտ (Սիբիու)՝ տրանսիլվանական սաքսոնների մշակութային կենտրոն


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիու» հոդվածին։