Jump to content

Սթիվեն Սիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Սիգալ
Steven Seagal
Դիմանկար
Սիգալը 2016 թվականի նոյեմբերին
Ծնվել էապրիլի 10, 1952(1952-04-10)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրԼանսինգ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Սերբիա և  Ռուսաստան
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնբուդդայականություն և քրիստոնեություն
ԿրթությունBuena Park High School?
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, երգիչ, ձյուդոիստ, սցենարիստ, կիթառահար, գործարար, aikidoka, կարատեիստ, կինոպրոդյուսեր, երաժիշտ, sheriff, կասկադյոր, հեռուստատեսային դերասան և բնապահպան
ԱմուսինԷդրիեն Լա Ռուսա, Քելլի Լեբրոք, Miyako Fujitani? և Erdenetuya Batsukh?
Ծնողներհայր՝ Samuel Steven Seagal?[4], մայր՝ Patricia A. Seagal?[4]
ԿուսակցությունԱրդար Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներAyako Fujitani?, Kentaro Seagal? և Arissa LeBrock?
Կայքstevenseagal.com
 Steven Seagal Վիքիպահեստում

Սթիվեն Սիգալ (անգլ.՝ Steven Frederic Seagal, ճապոնական անունը՝ Սիգեմիտի Տակե, ապրիլի 10, 1952(1952-04-10)[1][2], Լանսինգ[3]), ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ (7-րդ դան), երաժիշտ և շերիֆ։ Ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սերբիայի քաղաքացիություն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Սիգալը ծնվել է ԱՄՆ-ում։ Նրա հայրը ազգությամբ հրեա էր, մայրը՝ իռլանդացի։ Սթիվենը ընտանիքի երկրորդ երեխան էր, ուներ 3 քույր։ 7 տարեկանից սկսել է մարզվել կարատեով։ Սիգալի համար ճակատագրական է դառնում հանդիպումը այկիդոյի վարպետ Կյոսի Իսիսակի հետ, որը որպես ավագ մարզիչ աշխատում էր Լոս Անջելեսից քիչ հեռու գտնվող մի քաղաքում։ 17 տարեկանում տեղափոխվում է Ճապոնիա՝ սովորելու այնտեղի վարպետների մոտ։ Նրա ծագման մասին տեղեկությունները հակասական են։ Փաստաթղթային տվյալներով նրա հայրը՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սեմուել Սթիվեն Սիգալը, հրեա է եղել, մայրը՝ Պատրիսիա Սիգալը (ծնված Դաֆֆիում 1930—2003), իռլանդացի[6][7],, իսկ նրա հայրական կողմի հրեա պապն ու տատը՝ Նաթան Սիգելմանը (Nathan Siegelman, 1893 թվականի օգոստոսի 3, Մինսկ[8][9][10] 1973) և Դորա Գոլշտեյնը (Dora Goldstein, 1894, Բրեստ — 1989), Ամերիկա են տեղափոխվել Սանկտ Պետերբուրգից։ Հետագայում նրանք կարճացրել են ազգանունը և դարձրել ամերիկական՝ Սիգալ (Seagal)[11][12][13]։

Բայց ըստ Սիգալի՝ նրա հայրական կողմի պապը ծագումով Ռուսաստանի բուդդայական շրջաններից մեկից է, իսկ հետո՝ 20-րդ դարի առաջին կեսին, տեղափոխվել է ԱՄՆ։ Սիգալը հիշում է, որ մանկության տարիներին նրան պատմել են պապի մասին, որ նա եղել է մոնղոլ, սակայն թե ամեն դեպքում ով է եղել նա՝ մոնղոլ, բուրյաթ կամ կալմիկ, անհայտ է, քանի որ նա, «ով կարող է իմանալ այդ հարցի պատասխանը, արդեն չկա»։ Սիգալի խոսքերով՝ պապի և ընտանիքի նկարների մեջ կային մարդիկ՝ շեղ աչքերով՝ մոնղոլական գլխարկներ գլխներին[14]։ Այն, որ Սիգալի մայրը իռլանդական ծագում ունի, ուղղակի ենթադրություն է։ Սիգալի խոսքերով՝ նրա մայրը ընկեցիկ երեխա է եղել, նրան գտել են անծանոթ տան մոտ թողած կոշիկի տուփի մեջից, այդ պատճառով «դա մեծ հարց է, թե նա ով է եղել»[14]։ Բացի այդ, ըստ Սիգալի, նրա տատը ծնունդով Վլադիվոստոկից է, ինչպես նաև նա ունի արմատներ Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում[15] և Ուկրաինայում[16]։ Սթիվենը ընտանիքի երկրորդ երեխան է։ Նա ունի ավագ և երկու փոքր քույրեր։ 1957 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆուլլերտոն (Կալիֆորնիա նահանգ)։ Պատրիսիա Սիգալը աշխատել է պոլիկլինիկայում որպես ադմինիստրատոր, իսկ նրա ամուսինը՝ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ։ Յոթ տարեկանից Սթիվենը զբաղվել է կարատեով։ 15 տարեկանում նա դառնում է սովորական փողոցի պատանի, որն ապրում էր կռիվներով։ Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ Սթիվենի կյանքում տեղի է ունենում հեղաշրջում՝ հավերժ փոխելով նրան։ Սիգալը հանդիպում է այկիդոյի վարպետ շիհան Կեսսի Իսիսակիին, որն այդ ժամանակ Օրինջ շրջանի (Լոս Անջելոսից ոչ հեռու) Այկիկայի գլխավոր մարզիչն էր։ Սթիվեն Սիգալը շատ արագ դարձավ Իսիսակիի լավագույն աշակերտը և Կալիֆոռնիայի Դիիր Պարկում գտնվող «Ճապոնական գյուղ» կոչվող վայրում նրա հետ մասնակցեց բազմաթիվ ցուցադրական ելույթների և փառատոնների։ Այդ ժամանակ Այկիդոն Ամերիկայում ընդհանրապես անհայտ էր։ Նա որոշում կայացրեց 17 տարեկանում տեղափոխվել Ճապոնիա, որպեսզի սովորի վարպետների մոտ։ Ամենասկզբում՝ 1970-ականների սկզբին, նա հանդիպել է Միյակո Ֆուդզիտանի անունով ճապոնուհու հետ, որը դարձել է նրա առաջին երկու երեխաների մայրը, տղայի՝ Կենտարոյի և աղջկա՝ Այակոյի։ 1974 թվականի ամռանը Սիգալը Կոիտո Տոխեայից ստացավ 1-ին դան։ 1975 թվականին Սիգալը պատմության մեջ առաջին ամերիկացին էր, որը Ճապոնիայում հիմնեց ձյուդոյի դպրոց (Օսակա, Ձյուսո շրջան)։ Նա անվանեց այն «Թենսին» (ճապ. 天心), որը թարգմանաբար նշանակում է «Երկնային հոգի»։ Այկիդոյի դասավանդման փիլիսոփայությունը հետևյալն է. «Այն պետք է փողոցում արդյունավետ լինի»[17][18]։ Այկիդոյի շատ վարպետներ ստեղծել են տարբեր ոճեր, և նրանց տեխնիկան հաճախ շատ պասիվ է։ Այկիդոյում պասիվ ուղղվածությունը կարող է բերել ձախողման։ Սիգալը ուսանողներին չի մղում անհարկի մշտական կռիվների։ Ուղղակի նա նշում է. «Եթե ինչ- որ մեկը հարձակվել է, կարողացիր քեզ պաշտպանել»։ Ինչ-որ պահի Սիգալը զգաց, որ իր զարգացման հարցում մտնում է փակուղի։ Նա սկսեց փնտրել Մորիխեա Ույեսիբիի աշակերտներին։ Սիգալը մարզվել է մեծ վարպետներ Սեոյի, Կոիտիի, Իսոյամայի և Աբեյի մոտ։ Նա արագ զարգացավ և ստացավ 5-րդ դան, իսկ այն բանից հետո, երբ նա դարձավ Թենսին ձյուդոյի գլխավոր մարզիչ, նրան շնորհվեց Այկիկայի 6-րդ դան, իսկ հետո՝ 7-րդը և Շիհան կոչում։ Փնտրտուքների վերջում Սթիվեն Սիգալը հանդիպեց մարդու, որը կարողացավ դուրս հանել նրան փակուղուց՝ Գեղագրության և Այկիդոյի վարպետ Սեյսեկի Աբեին։ Աբեն ուներ այկիդոյի 8-րդ դան և Ճապոնիայի մակարդակով համապետական գեղագրության վարպետ էր։ Նա եղել է Մորիխեյա Ույեսիբիի աշակերտը և դարձել Սթիվեն Սիգալի ուսուցիչը։ Աբեն Սթիվեն Սիգալի մասին հիշում է. «Ճապոնիայում Սիգալը այկիդոյի մեծ վարպետի համբավ է վաստակել։ Եվ երբ ես հանդիպեցի նրան, նա ուզում էր ավելին իմանալ O-Sensei-ի ուսուցման մասին։ Ես ցնցված էի այկիդոյի տեխնիկայով և համաձայնվեցի նրան վերցնել որպես անձնական աշակերտ։ Ավելի ուշ մենք մասնակցեցինք բազմաթիվ սեմինարների»։ 2013 թվականի հունիսին Մեծ Ութնյակի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ անձնական հանդիպման ժամանակ առաջարկեց Սթիվեն Սիգալին նշանակել Ռուսաստանի լիազոր դեսպան Կալիֆոռնիայում և Արիզոնայում, սակայն ամերիկյան կողմը այդ առաջարկը չհաստատեց։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը մի քանի անգամ անարդյունք բարձացրեց Սիգալին ԱՄՆ-ի Արտգործնախարարությունում նշանակելու հարցը[19]։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սիգալը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[20]։ 2016 թվականի նոյեմբերի 25-ին Վլադիմիր Պուտինը անձամբ հանձնեց Սթիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիության անձնագիրը։ 2018 թվականի մայիսին Սիգալը Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալության արարողության հյուրն էր[21]։ 2017 թվականի դեկտեմբերին Լոս Անջելոսի դատախազությունը սկսեց քննել դերասանի կողմից սեռական ոտնձգությունների իրականացման գործը (նրա կողմից կատարված ոտնձգությունների փաստով բողոքել էին ավելի քան 10 կանայք)[22]։ Սթիվենը հայտնի է նաև որպես երաժիշտ։ Նա կիթառ է նվագում հիմնականում այնպիսի երաժշտության ոճերում, ինչպիսիք են բլյուզը և ռոքնռոլը։

Սթիվեն Սիգալի պնդմամբ նա 2010 թվականից մարզել է բրազիլացի մարզիկների, մասնավորապես Անդերսոն Սիլվային՝ իր առաջին մարտի ժամանակ Չել Սոնենի հետ (29-14-1)։ Սակայն մարզիկներն իրենք չեն հաստատում այդ տեղեկությունը[23]։ 2016 թվականին այցելելով FIGHT NIGHTS մրցաշար՝ հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երեկոյի գլխավոր մարտի հաղթող ռուսական ընդհանուր մենամարտերի աստղ Ռասուլ Միրզաևին։ 2018 թվականի մայիսին Սիգալը մասնակցել է միջազգային առաջին «Fight Show» շոու ծրագրին[24]։ 2018 թվականի հուլիսի 21-ին այցելել է «Ալեքսանդր Ուսիկն ընդդեմ Մուրատ Հասիևի» մենամարտին, որը տեղի է ունեցել Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրում։

Դերասանի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում նկարահանվել սկսել է 1988 թվականից և առավել հայտնի է իր Նիկոյի կերպարով։ Խաղացել է մոտ 40 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է։ 1982 թվականին Ճապոնիայում Սթիվեն Սիգալը առաջին անգամ մտավ կինոբիզնես։ Դա տեղի ունեցավ Կիոտոյում։ Կենդոյի հայտնի վարպետ Օնօհա Իտտորիոն հրավիրեց Սթիվեն Սիգալին նկարահանվելու «Կոչը» ֆիլմում՝ որպես ճապոնական սուսերամարտի փորձագետ։ Սթիվեն Սիգալին խնդրեցին բեմադրել մի քանի մենամարտերի տեսարաններ գլանաձև սրերով և բերել իր աշակերտներին Թենսինի ձյուդոյի դպրոցից՝ մասսայական տեսարանի համար։ Թենսին ձյուդո Լոս Անջելոս վերադառնալուց հետո (Թենսին Բուգեյ Կակուեն, «Երկնային հոգի» Ավանդական մենամարտերի դպրոց) 1983 թվականի հոկտեմբերին Շերման Ուեյում՝ Վենտուրա ծառուղում, Սթիվեն Սիգալը զանգահարեց Օսակա և կանչեց ԱՄՆ-ից Խարոու Մացուոկային։ Մացուոկան նոր էր ավարտել քոլեջը և շատ ուրախ էր միանալ իր ձյուդոյի վարպետին։ Մացուոկայի ներկայությունը դարձավ որոշիչ գործոնը և թույլ տվեց Սիգալին իրականացնել ձյուդոյի բացման նվիրված իր հեռավոր մտադրությունները, որի ժամանակ ուղարկվեցին հրավերներ Լոս Անջելոսի շրջակայքի շատ վարպետների։ Ներկայումս Թենսինի ձյուդոյի դպրոցի ադմինիստրացիոն և կրթական պարտականությունները կատարում են Մացուոկան և իր օգնական Ալեքսանդր Սմիրնովը[25]։ 1984 թվականի հունվարին ձյուդոյի դպրոցը տեղափոխվեց Կաուենգա և Հյուսիսային Հոլիվուդի բուլվարների անկյունը։ Սթիվեն Սիգալը Ճապոնիայում ծանոթացավ դերասան Ջեյմս Քոբուրնիի հետ։ Ավելի վաղ Քոբուրնը մարզվել է Բրյուս Լիի մոտ և վերջինիս թաղման ժամանակ տեղափոխել է դագաղը։ 1984 թվականին Ջեյմս Կոբուրնը վերականգնել է կապը Սթիվեն Սիգալի հետ և մեծապես տպավորված էր նրա հետ մարզումներով։ Սթիվեն Սիգալի անունը սկսեց շրջանառվել հոլիվուդյան շրջաններում։ ԵՎ նույն՝ 1984 թվականին Քոբուրնը Սթիվենի հետ հայտնվեց մի քանի հեռուստահաղորդումներում։ Սիգալը ցուցադրել է դանակով հնարքներ՝ կանգնեցնելով Մացուոկայի հնարամիտ հարձակումները։ Այդ հաղորդումները ցուցադրությունների և սեմինարների նոր ալիք առաջացրեցին։ Սկսեցին հայտնվել առաջին առաջարկները։

Սիգալը 2007 թվականին

1985 թվականի վերջին Սիգալի՝ Ճապոնիա հերթական ուղևորության ժամանակ նա ծանոթացավ դերասան և մոդել Քելլի Լեբրոկի հետ (ծնված 1960 թվականին), և նրանք սկսեցին հանդիպել։ 1986 թվականի նոյեմբերին Էնդրյու Դեվիսը նկարահանեց 5 րոպեանոց փորձարկում, որտեղ խաղացին Քելլի Լեբրոկը և Սթիվեն Սիգալը։ Warner Brothers-ի ղեկավարությունը հավանեց այն, և նրանք ցանկություն հայտնեցին, որ Սիգալը ցուցադրի, թե ինչ կարող է տալ իրենց։ Դրա համար 1987 թվականին Օվիցը կազմակերպեց այկիդոյի ցուցադրություն Warner Brothers կառավարման թիմի աշխատակիցների համար։ Այդ նպատակով դատարկ կինոթատրոններից մեկում փռվեցին ներքնակներ։ Ցուցադրությունը տևեց 10 րոպե, և նրանում մասնակցություն ունեցան Սթիվեն Սիգալը, Մացուոկան և Գրեգ Դաննը։ Վերջիններս իրենց չափսերով և կազմվածքով լիովին համապատասխանում էին Սթիվեն Սիգալին։ Ցուցադրությունը պայծառ էր ու դինամիկ։ Օվիցին վայրկենական զանգահարեցին և ասացին, որ Սիգալը կնկարահանվի Warner Brothers-ի նկարահանած «Օրենքից վեր» ֆիլմում[26]։ 1987 թվականի սեպտեմբերին Սթիվեն Սիգալը և Քելլի Լեբրոկը հարյուր հոգի հյուրերով նշեցին իրենց ամուսնության արարողությունը Սան Ֆերնանդոյի մոտակայքում գտնվող իտալական ռեստորանում։ Որոշ ժամանակ անց սկսվեցին «Օրենքից վեր» ֆիլմի նկարահանումները։ Մարզումների կենտրոնը տեղափոխվեց, և ֆիլմի առաջին տեսարանները նկարահանվեցին Սիգալի երրորդ մարզասրահում՝ Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդի Սանտա Մոնիկա բուլվարում։

Սիգալը ամուսնացել է չորս անգամ։ Առաջին ամուսնությունը ճապոնուհի Միյակո Ֆուջիտանիի հետ էր (1974—1987): Նրանից ունեցել է երկու երեխա, Կենտարիո Սիգալ և Աակո Ֆուջիտանի։ Երկրորդ ամուսնությունը Ադրիեն Լարուսսի Адриенн Ларусса հետ եղել է 1984 թվականին։ Չեղյալ է համարվել դերասան և մոդել Քելլի Լեբրոկի՝ նրա ունեցած սիրավեպի պատճառով։ 1987 թվականին ամուսնացել է Քելլի Լեբրոկի հետ, նրանից ունեցել է երեք երեխա՝ Աննալիզա Սիգալ (ծնվել է 1987 թվականին), Դոմինիկա Սան Ռոկկո Սիգալ (ծնվել է 1990 թվականին) և Արրիսա Սիգալ (ծնվել է 1993 թվականին)։ Ամուսնալուծվել են 1994 թվականին՝ իրենց ընտանիքի դայակ Արիսսա Վուլֆի հետ դերասանի ունեցած սիրավեպի պատճառով[27]։ Սիգալն Արիսսայից ունի մեկ աղջիկ՝ Սավաննան[28]։ Ներկայումս դերասանը պաշտոնական ամուսնության մեջ է գտնվում պրոֆեսիոնալ պարուհի, արմատներով մոնղոլ Բատուսխ Էրդենետույայի հետ (Erdenetuya Batsukh), ումից ունի մեկ տղա՝ Կունզանին[29]։

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 — Songs from the Crystal Cave
  • 2006 — Mojo Priest

Բոյկոտ Էստոնիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Էստոնիայում «Օգոստոսյան բլյուզ» փառատոնի կազմակերպիչները Սթիվեն Սիգալի հրավերը՝ կապված նրանց հիմնի՝ ДНР Սևաստոպոլի մոտոշոուում կատարման հետ, չեղյալ են հայտարարել։ Սիգալի՝ Էստոնիա այցելելու դեմ ընկերությանը հեղափոխեց էստոնացի երգիչ Թինիս Մյագին. նա և նրա մի քանի համախոհներ՝ փառատոնի կազմակերպիչներ Ինդրեկ Դիտմանը և Ռաուլ Ուկարեդան, պաշտոնական հայտարարություն տարածեցին այն մասին, որ Սիգալը չի ժամանի Էստոնիա[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134829573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Geni(բազմ․) — 2006.
  5. Putin decorates US actor Seagal with 'friendship' award — 2023.
  6. Перепись населения США (1930): Семья матери (Даффи), все — уроженцы Род-Айленда.
  7. «Steven Seagal and the mob». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. Rhode Island, State and Federal Naturalization Records, 1802—1945 — Declaration Number: 29818 [1]
  9. Rhode Island, Indexes to Naturalization Records, 1890—1992
  10. Rhode Island, State and Federal Naturalization Records, 1802—1945 — Petition #14829 [2]
  11. Перепись населения США 1930 года: Семья Зигельман состояла из родителей (Натан и Дора, оба — уроженцы России) и семерых детей, родившихся уже в Род-Айленде (Джозеф, Абрахам, Макс, Харри, Лилиан, Ширли и младший сын Сэмюэл — отец Стивена Сигала).
  12. «Stern… Seigelman… Seagal». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  13. Nathan and Dora Siegelman (Seagal) on Ancestry.com: Бабушка и дедушка по отцовской линии жили в Провиденсе на Род-Айленде.
  14. 14,0 14,1 ««Таких храмов, как этот, я не видел никогда в своей жизни». Голливудская звезда Стивен Сигал беседует с буддистами Калмыкии». Центр тибетской культуры и информации. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  15. «Пусть говорят. Гражданин России Стивен Сигал. Выпуск от 08.12.2016». 2016 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Стивен Сигал о России: «Люди здесь, действительно, хорошо живут и это — заслуга Путина»». ТК Дождь. 2013 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  17. «Стивен Сигал и айкидо». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  18. Его жизнь, фильмы и тэн син додзё
  19. «Buzz Feed: Путинский герой боевиков: как Стивен Сигал сделался самым неожиданным эмиссаром Кремля». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  20. Путин сделал Стивена Сигала российским гражданином
  21. Путин вступил в должность президента. Сравниваем четыре инаугурации Русская служба BBC, 07.05.2018
  22. «В США дело о домогательствах Стивена Сигала передали в прокуратуру» (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  23. Всё о MMA, смешанных единоборствах и боях без правил
  24. Тренировка с участием Стивена Сигала в Москве может войти в Книгу рекордов Гиннесса
  25. Стивен Сигал: Путь сихана, Российский союз боевых искусств
  26. Steven Seagal Gets a Shot at Stardom / LA Times (Ստուգված է 5 Օգոստոսի 2018)
  27. Luke Ford
  28. Steven Seagal Wife and Kelly LeBrock!
  29. Эксклюзивное интервью супруги Стивена Сигала — Батсухийн Эрдэнэтуяа // Информационное агентство «Мангазея»
  30. Steven Seagal: International man of mystery
  31. Надежда Ермолаева Стивена Сигала не пустили в Эстонию из-за его любви к России // Российская газета, 18.07.2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սիգալ» հոդվածին։