Jump to content

Սեքնդ-հենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեքնդ-հենդ խանութ

Սեքնդ-հենդ (անգլ.՝ second-hand ՝երկրորդ ձեռքից՝) օգտագործված հագուստ և այլ առարկաներ։

Սեքնդ-հենդ ապրանքի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքնդ-հենդ տեսակի ապրանքի առաջացման հիմնական գործոններից կարելի է համարել՝

  • Եվրոպացիների տնտեսական բարեկեցությունը, որը թույլ է տալիս ոչ միայն հագուստ գնել, այլև տարվա յուրաքանչյուր եղանակի փոխել զգեստապահարանը, որի ընթացքում հագուստը չի հասցնում մաշվել
  • Մշակույթը, որը թույլ չի տալիս դեն նետել դեռևս լավ վիճակում գտնվող իրը (հագուստը)
  • Բարձրորակ իրերի պահանջարկ այն մարդկանց շրջանում, որոնք պատրաստ չեն մեծ գումարներ վճարել ֆիրմային խանութներից գնումներ կատարելու համար
  • Նույն գնով ցածրորակ ապրանքը, որն արտադրվում են Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում։

Սեքնդ-հենդի հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում գոյություն ունեն սեքնդ-հենդ հագուստի հավաքման մի քանի հիմնական տեսակներ։

Խանութային հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդային հագուստի ֆիրմային խանութների սեզոնային վաճառքից և հավաքածուի փոփոխումից հետո հավաքում են չվաճառված ապրանքը և շատ ցածր գնով վաճառում են այն սեքնդ-հենդ տեսակավորման գործարաններին։ Նման հագուստը դառնում է Ստոք կատեգորիա՝ նոր հագուստի գնացուցակով։ Հաճախ բրենդային հագուստների խանութները չեն ցանկանում, որպեսզի իրենց ապրանքը վաճառվի ցածր գնով և վնաս հասցնի խանութի համբավին։ Նման պարագայում հագուստից կտրում են հաշվեպիտակները և ապրանքանիշները, որպեսզի գնորդները չկարողանան որոշել այս կամ այն իրի ծագումը։ Հիմնականում նման հաշվեպիտակների բացակայությունը վկայում է հագուստի բարձր որակի մասին։ Louis Vuitton, Christian Dior և այլ բրենդները երբեք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հին հագուստը հայտնվի Ստոքում, այդ իսկ պատճառով նրանք կտրում են պիտակները և միայն դրանից հետո վաճառում գնազեղչված ապրանքը տեսակավորման գործարաններին։ Նման կերպ պիտակները կարող են կտրել բրենդային խանութների համար նախատեսված հագուստի և աքսեսուարների արտադրողները, որոնք իրավունք չունեն բրենդի ինքնուրույն առաքման, առաքիչից ապրանքի վերարտադրման և վերադարձման համար։ Նման հագուստը դառնում է Սեքնդ-հենդ Cream կատեգորիա՝ նոր հագուստ առանց գնացուցակի։

Տնային (ընտանեկան) հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստներ հավաքող սեփական ընկերությունների կամ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները շրջում են տներով առաջարկելով հանձնել հին ու ոչ պետքական հագուստը։ Կա նաև մեկ այլ տարբերակ. մարդիկ փոստով ստանում են ծրար՝ հավաքող-ֆիրմայի կողմից թռուցիկով և պոլիէթիլենային փաթեթով։ Թռուցիկի մեջ առաջարկվում է հավաքել հագուստ և կոշիկներ։ Նման ֆիրմաներ պետությանը որոշակի գումար են վճարում հագուստ հավաքելու լիցենզիա ստանալու համար և որպես կանոն, որքան հարուստ է շրջանը, այնքան թանկ արժե լիցենզիան։ Ըստ պայմանագրի ողջ հագուստը պետք է լինի մաքուր և լավ վիճակում։ Կոշիկները պետք են միշտ զույգ լինեն։ Շատ ողջունվում է սպիտակեղենը և վերմակները։ Նշված ժամանակում մեքենան անցնում և հավաքում է այդ փաթեթները։

Բեռնարկղային հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի թաղամասերում հանրախանութների և մեքենայի կանգառների մոտակայքում հատուկ բեռնարկղեր են տեղադրում հավաքող-ֆիրմայի ապրանքանիշով, որոնց մեջ յուրանքաչյուրը կարող է թողնել ոչ պետքական հագուստով և կոշիկներով փաթեթ։ Բեռնարկղային հավաքումն առավել աղքատ և քաոսային է, քանի որ այնտեղ հաճախ կենցաղային ջարդված սպասք է հայտնվում։

Դպրոցական հավաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստի հավաքում նույնպես իրականացվում են դպրոցներում, հատկապես անգլիական և իռլանդական, որտեղ հագուստի հավաքումն իրականացվում է երեխաների կողմից, որոնց հավաքող-ֆրմաները դրա փոխարեն գումար են վճարում։ Բացի մանկական հագուստից նման հավաքման մեջ գոյություն ունեն կանացի և տղամարդու հագուստ, կոշիկներ, տրիկոտաժ։ Վերը նշված հագուստներից կազմվում է սեքնդ-հենդ Original ապրանքատեսակը։ Տեսակավորման գործարաններում այն փաթեթավորում են 100 կգ պարկերի մեջ և վաճառում ամենացածր գնով։ Original-ում կարող են հայտնվել տարբեր իրեր, սկսած հագուստից և կոշիկներից մինչև գրքեր և ափսեներ։ Original-ի որակը անկայուն է և հագուստների մի մասն ընդհանրապես պիտանի չէ վաճառքի համար։ Նման ապրանքը տարածված էր 1990-ական թվականներին, երբ սեքնդ-հենդ բիզնեսը դեռ նոր էր սկսում զարգանալ։ Այսօր գործարանների մեծ մասը հրաժարվեցին նման տեսակի ապրանքից և իրականացնում են տեսակավորումից կախված Original հագուստի որակից, վիճակից և երկրից։

Սեքնդ հենդ ապրանքի փաթեթավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքնդ հենդ ապրանքը փաթեթավորվում է պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային պարկերի մեջ 5-100 կգ չափածրարով համապատասխան ապրանքանիշի տեղադրմամբ, որտեղ նշված է ապրանքի տեսակը՝ հաճախ անգլերեն լեզվով։ Օրինակ Women Cream Mix Winter: Բնօրինակի ծագման երկիրը և տեսակավորման գործարանը հաճախ չի նշվում։ Սակայն տեսակավորման գործարանները հիմնականում օգտագործում են տարբեր երանգավորմամբ պարկեր այն բանի համար, որպեսզի հաճախորդներն արագ կարողանան կողմնորոշվել և որոշել այս կամ այն տեսակի ապրանքը։

Սեքնդ հենդ ապրանքի սանիտարական մշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան հագուստը պարկերի մեջ կդասավորվի այն պետք է սանիտարական մշակում և տեսակավորում անցնի։ Սեքնդ հենդ խանութ այցելած մարդկանց առաջին անգամ երբեմն վախեցնում է հագուստների յուրահատուկ հոտը։ Հոտն առաջանում է գոլորշով և ֆորմալինով սանիտարական մշակումից հետո։ Դա անհրաժեշտ պայման է։ Սեքնդ հենդ ապրանքի յուրանքանչյուր խմբաքանակ ունի ախտահանման հավաստագիր, որտեղ նշվում է, թե ինչպիսի քիմիական ռեակտիվներ են կիրառվել մշակման ժամանակ։ Այդ իսկ պատճառով սեքնդ հենց հագուստը հիմնականում ավելի մաքուր և անվտանգ է առողջության համար, քան անօրինական ձևով բերված ապրանքն առանց համապատասխան փաստաթղթերի։ Հոտից ազատվելը հեշտ է, բավական է պարզապես լվանալ հագուստը։ Եթե դա անհնար է, օրինակ, վերարկուի գնման դեպքում, ապա կարելի է սահմանափակվել պատշգամբին օդափոխման կամ շոգեմշակման միջոցով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքնդ հենդի գները տատանվում են 3-17 եվրո 1 կգ համար՝ կախված կատեգորիայից (Cream, Lux, Extra, 1 կամ 2 կատեգորիա)։ Բարեգործության տրված հագուստը վերջում վաճառվում է այն հավաքող կազմակերպությունների կողմից (նրանց գումար է պետք ոչ թե հագուստ) Աֆրիկայի փոքր ընկերություններրին, որոնք արտահանում են դրանք մայրցամաքի բազում երկրներ։