Jump to content

Սերմնաքաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերմնաքաղ
Սերմնաքաղ
Սերմնաքաղ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Սերմնաքաղ (C. frugilegus)
Միջազգային անվանում
Corvus frugilegus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը
Corvus frugilegus

Սերմնաքաղ (անգլ.՝ Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 45 սմ է։ Փետուրները սև գույնի են, մետաղական փայլով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։ Հայաստանում տարածված է սովորական սերմնաքաղը (Corvus frugilegus frugilegus Լ․Սևանա լճի ավազանում, Լոռու մարզում, հանդիպում է նաև Շիրակի մարզում, Արարատյան հարթավայրում (որտեղ և ձմեռում են նստակյաց սերմնաքաղները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ-ապրիլ ամիսներին, հսկայական երամներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչև 8 հազարի։

Բնադրում են խոշոր գաղութներով, բարձր ծառերի վրա, մասնավորապես բնակավայրերին մոտ։ ՀԽՍՀ-ում սերմնաքաղների ամենախոշոր բնադրվող գաղութը Մարտունի քաղաքատիպ ավանում է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16-20 օր։ Գարնանը սերմնաքաղերը ժամանում են վաղ շրջանից, երբ դաշտերում դեռ ձյուն կա։ Տարբեր բնակավայրերում ժամանման շրջանն ընկնում է փետրվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Բույնը կառուցում են չոր ոստերից՝ երեսպատված չոր խոտով, երբեմն՝ բրդի մնացորդներով, բարակ ճյուղերով, ինչպես նաև օգտագործում են տարբեր բեկորներ։ Ձվադրումը լինում է տարին մեկ անգամ ՝3-7 ձու։ Սերմնաքաղի ձվերի ինկուբացիան, ըստ տարբեր հետազոտողների, տևում է 16-20 օր։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուրներով, մկնանման կրծողներով, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներով։ Սերմնաքաղները օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնասատուների դեմ կենսաբանական պայքարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 342
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնաքաղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնաքաղ» հոդվածին։