Սեյմուր Սքիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար | |
---|---|
Seymour Skinner | |
Սեյմուր Սքիներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Armin Tamzarian[1] |
Սեռ | արական |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1943 (81 տարեկան) |
Տարիք | 44-50 |
Մազեր | մոխրագույն |
Մասնագիտություն | Դասղեկ |
Ծնողներ | մայր՝ Agnes Skinner? |
Բարեկամներ | Հայր Շելդոն Սքինըր (հանգուցյալ) Մայր Ագնես Սքինըր |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մարտեր/ պատերազմներ | Վիետնամի պատերազմ |
Հնչունավորող | Հարի Շիրեր |
Առաջին անգամ հայտ եկած | |
Սերիա | "Simpsons Roasting on an Open Fire" |
Սեյմուր «Սպենկի» Սքինըր (անգլերեն` Seymour Skinner) (ծնվել է Քեփիթըլ սիթիում 1953 թվական, ի ծնե անունը՝ Արմին Թամզարյան (անգլ.՝ Armin Tamzarian, իսկ Սփրինգֆիլդում ավելի հայտնի է որպես «Տնօրեն Սքինըր»), «Սիմփսոններ» մուլտսերիալի հայազգի կերպար, որին հնչունավորում է Հարի Շիրերը։
Մասնագիտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքիները Սփրինգֆիլդի նախնական դպրոցի տնօրենն է։ Անընդհատ պայքար է մղում աստիճանաբար քայքայվող դպրոցը վերահսկելու համար, դաժանացած եւ վայրենացած ուսուցիչների, աղմկարար եւ անկարգապահ աշակերտների դեմ։ Այդպիսի աշակերտներից է Բարթ Սիմփսոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալում Սքիների ծննդյան թիվը նշվում է 1953 թ. հուլիսի 8-ին, սակայն մի այլ դրվագում ասվում է, որ նրա կենդանակերպի նշանն է կշեռքը, հետեւաբար, ծննդյան օրն ընկնում է սեպտեմբերի 24-ի եւ հոկտեմբերի 23-ի միջեւ։
Կարգապահության կողմնակից է, երկար ժամանակ ծառայել է բանակում, մասնակցել է Վիետնամի պատերազմին։ Սեյմուրի հայրը, Շելդոն Սքիները, ծառայել է Էյբի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Principal and the Pauper — 1997.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|