Jump to content

Սարայ Բերկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարայ Բերկե
Քարտեզ
Քարտեզ

Սարայ Բերկե (Սարայ ալ-Ջեդիդ), միջնադարյան քաղաք, 14-րդ դարի սկզբից՝ Ոսկե հորդայի մայրաքաղաք։

Ըստ Ալեքսանդր Յակուբովսկու[1], Սարայ Բերկեն հիմնադրել է Ոսկե հորդայի տիրակալ Բերկեն (շուրջ 1260 թվական)[2]), և Ուզբեկ-խանի օրոք պետության մայրաքաղաքն այնտեղ է տեղափոխվել Սարայ Բաթու քաղաքից, և քաղաքը հայտնի դարձավ Սարայ Ալ-Ջեդիդ (Նոր Սարայ) անունով։

Սարայ Բերկեի (Սարայ ալ-Ջեդիդ) զարգացման գագաթնակետը թվագրվում է 14-րդ դարի առաջին կեսով։ 1361 թվականից հետո՝ «Մեծ զեմյատնյայի» ժամանակաշրջանում, քաղաքը ձեռքից ձեռք է անցել տարբեր հարձակվողների կողմից, որոնք հավակնում էին խանի գահին, իսկ 1395-ին այն քանդվել է Լենկթեմուրի կողմից Թոքթամըշի հետ պատերազմի ժամանակ։

1402-ին Սարայ ալ-Ջեդիդը վերականգնվեց, բայց այլևս չկարողացավ հասնել իր նախկին շքեղությանն ու փայլին։

Մոտ 1469 թվականին քաղաք է այցելել Աֆանասի Նիկիտինը, որն այն նշել է իր «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» ճանապարհորդական գրառումներում[3]։

1471 թվականին Սարայ Բերկեն գրավեցին և թալանեցին Վյատկայի ուշկույնիկները (նովգորոդյան ծովահենները)։

Քաղաքը վերջնականապես ավերվեց 1480-ին իշխան Վասիլի Նոզդրովատի-Զվենգորոդսկիի ավերելուց և նրան հաջորդած Ղրիմի խան Մենգլլի Գերայի կողմից 1502 թվականին նվաճելուց հետո։

Վադիմ Եգորովը, Յակուբովսկու տեսակետը համարելով անապացույց, նշում է, որ հնագիտական տվյալները և գրավոր աղբյուրները վկայում են Սարայ Ալ-Ջեդիդի հիմնադրման ավելի ուշ շրջանի մասին՝ 1330-ական թվականներին[4]։ Ըստ Իբն Արաբշահի, քաղաքը գոյություն է ունեցել 63 տարի, ուստի այն հիմնադրվել է 1332 թվականին։

Իբն Բատուտան, որը Ոսկե հորդա է այցելել 1334 թվականին, Սարայ Բերկե անվանումը կապում է Բաթուի հիմնադրած քաղաքի հետ։ Եգորովը ենթադրում է, որ Սարայ Բերկեն Սարայ Բաթուի այլ անունն է։

Գտնվելու վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն վարկածներց մեկի՝ Սարայ Բերկեն տեղակայված էր Ախտուբայի ձախ ափին,Վոլգայի թև, ժամանակակից Վոլգոգրադի մարզի Լենինսկի շրջանի Ցարև գյուղի մոտ, բայց կա վարկած, որ Ցարևյան քաղաքատեղը Գյուլիստան քաղաքի ավերակներն է և կապված չէ Սարայ Ալ-Ջեդիդի հետ[5][6]։

Ըստ Ա. Վ. Պաչկալովի հետազոտության, որը կատարվել է XXI դարի սկզբին, Սարայ Բերկեն Սելիտրեննոյե քաղաքատեղն է Աստրախանի մարզի Խարաբալինսկի շրջանի Սելիտրեննոյե գյուղի մոտակայքում, քանի որ քաղաքատեղում բացակայում են 13-14-րդ դարերի մետաղադրամների գտածոները[7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Греков Б. Д., Якубовский А. Ю. Золотая Орда и её падение. — М., Л.: Издательство АН СССР, 1950.
  2. Сарай-Берке // Ремень — Сафи. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 22).
  3. Хожение за три моря Афанасия Никитина. — Л., 1986. — 57 с.
  4. Егоров В. Л. Историческая география Золотой Орды в XIII−XIV вв / Отв. редактор В. И. Буганов. — М.: Наука, 1985. — С. 111−112. — 11 000 экз.
  5. Евстратов И. В. О золотоордынских городах, находившихся на местах Селитренного и Царёвского городищ (опыт использования монетного материала для локализации средневековых городов Поволжья) // Эпоха бронзы и ранний железный век в истории древних племён южнорусских степей. Ч. 2. —Саратов, 1997.
  6. Пачкалов А. В. Следы монетного производства на средневековых памятниках Нижнего Поволжья // Проблемы археологии Нижнего Поволжья. —Волгоград, 2007.
  7. О местоположении Сарая (первой столицы Золотой Орды) // Археологія та етнологія Східноi Эвропи. Матеріали i дослідження. Т. III. Одесса, 2002
  8. Пачкалов А. В. Очерк по истории Старого и Нового Сараев — столиц Золотой Орды // Azerbaijan and Azerbaijanis. Азербайджан и азербайджанцы. —Баку, 2009. — Т. 103—104. — № 1—2.
  9. Пачкалов А. В. К вопросу о местоположении Старого Сарая // Золотоордынская цивилизация. —Казань, 2011. — В. 4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]