Jump to content

Սալլի Ֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալլի Ֆիլդ
անգլ.՝ Sally Field
Ծնվել էնոյեմբերի 6, 1946(1946-11-06)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Birmingham High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Richard Dryden Field?[4], մայր՝ Margaret Field?
Երեխա(ներ)Փիթեր Քրեյգ և Eli Craig?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Սալլի Ֆիլդ (անգլ.՝ Sally Field, նոյեմբերի 6, 1946(1946-11-06)[1][2][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, նաև երգչուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։

Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, ստացել է 2 Օսկար լավագույն դերասանուհի անվանակարգում, 2 Ոսկե Գլոբուս և 3 Էմմի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի Մարգարետ Ֆիլդը ծնվել է 1946 թվականին բանակի սպա Ռիչարդ Դրայդենի և դերասանուհի Մարգարետ Ֆիլդի ընտանիքում[7]։ Նրանք ամուսնալուծվել են 1950 թվականին, որից հետո մայրը՝ Մարգարետը, ամուսնացել է դերասան և կասկադյոր Ջոն Մահոնիի հետ[8]։

Սալլի Ֆիլդը ավարտել է Լոս Անջելեսի տարածաշրջանի Պորտոլի դպրոցը, ապա սովորել Բիմինգհեմի միջնակարգ դպրոցում[9]։ Ավելի ուշ ավարտել է Լի Ստրասբերգի դերասանական ստուդիան[8]։

Ֆիլդը սկսել է իր կարիերան 16 տարեկանում, հանդես գալով հեռուստատեսային նախագծերում, որոնցից են «Ջիջեթ» (1965 - 1966) և «Թռչող միանձնուհին» (1967 - 1970)։ Առաջին լուրջ հաջողությունը ունենում է 1976 թվականին հեռուստատեսային «Սիբիլ» հոգեբանական դրամայում խաղալով գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանանում է Էմմի մրցանակի, իսկ մեկ տարի անց առաջադրվում է Ոսկե Գլոբուսի «Սմոկին և ավազակը» ֆիլմի համար։

Նրա ամենանշանավոր դերերից մեկը դառնում է 1979 թվականին նկարահանված «Նորմա Ռեյ» ֆիլմը, որի համար նա ստանում է մի շարք մրցանակներ, այդ թվում Օսկար, Ոսկե Գլոբուս, Կաննի կինոփառատոնի մրցանակ և այլն։ Կինոյում նա խաղում է տարբեր ժանրի ֆիլմերում, դրամա, կատակերգություն և այլն։ 1984 թվականին նկարահանված «Տեղ սրտի մեջ» դրամայում մարմնավորած դերի համար ստանում է իր 2-րդ Օսկարը։ 1980-90 ական թթ. մյուս նշանավոր ֆիլմերից են «Մերֆիի սերը», «Պողպատե մագնոլիաներ», «Ոչ առանց իմ դստեր», «Միսիս Դաութֆայթեր», «Ֆորեսթ Գամփ» և այլն։

Սկսած 1990-ական թթ. կեսից Ֆիլդը սկսում է քիչ նկարահանվել և զբաղվում է ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ։ 3 ֆիլմի ռեժիսոր է, 5-ից ավելի ֆիլմերի պրոդյուսեր։

2000-ական թթ. սկսած նկարահանվում է սերիալներում, որոնցից են «Շտապ օգնություն», «Եղբայրներ և քույրեր», որոնց համար ստացել է Էմմի մրցանակ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլի ֆիլդը 2 անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը Սթիվեն Քրեյգն էր, ումից ունեցել է 2 երեխա, Պիտեր Քրեյգ (ծն. 10.11.1969 թ., գրող է մասնագիտությամբ) և Էլի Քրյեգ (ծն. 25.05.1972, ռեժիսոր և դերասանուհի)[8][10]։ Նրանք ամուսնալուծվել են 1975 թվականին, որից հետո նա սիրավեպ է ունենում դերասան Բերտ Ռեյնոլդսի հետ, ում հետ նա հանդես է գալիս մի քանի ֆիլմերում։

1984 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է պրոդյուսեր Ալան Գրիսմանի հետ, նրանք ունեցել են մեկ որդի՝ Սեմյուել (ծն. 02.12.1987 թ.)։ 1988 թվականի հոկտեմբերի 29-ին նա իր ընտանքի հետ վթարի է ենթարկվում ինքնաթիռում։ Վթարի հետևանքով ոչ ոք չի մահանում, ուղևորներից մի քանիսը ստանում են վնասվածքներ[11]։ Ֆիլդն ու Գրիսմանը բաժանվեցին 1993 թվականին[10]։

Մոտ քսան տարի դերասանուհին մենակ է ապրում, սակայն իր խոսքերով իրեն այդ կյանքը դուր է գալիս[12]։

Սալլի Ֆիլդը ընկերական հարաբերությունների մեջ է Հոլիվուդյան դերասանուհիներ Գոլդի Հոունի և Ջեյն Ֆոնդայի հետ[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում, դրանցից նշանավորներն են.

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դեր
1967 Ճանապարհ դեպի Արևմուտք The Way West Մերսի Մակբի
1976 Մնա սոված Stay Hungry Մարիի Թեյթ Ֆարնսվորտ
1977 Սմոկին և ավազակը Smokey and the Bandit Քերրի
Հերոսները Heroes Քերոլ Բելլ
1978 Վերջ The End Մերի Էլլեն
Հուպեր Hooper Գվեն Դոյլ
1979 Նորմա Ռեյ Norma Rae Նորմա Ռեյ
Պոսեյդոնի գերիները Beyond the Poseidon Adventure Սելեստա Ուիթմեն
1980 Սմոկին և ավազակը 2 Smokey and the Bandit II Քերրի
1981 Գյուղական ճանապարհներ Back Roads Էմի Պոստ
Առանց չար մտքի Absence of Malice Մեգան Քարթեր
1982 Համբուրիր ինձ հաջողությունից առաջ Kiss Me Goodbye Քեյ Բիլանս
1984 Տեղ սրտի մեջ Places in the Heart Էդնա Սպոլդինգ
1985 Մերֆիի սերը Murphy’s Romance Էմմա Մորիարտի
1987 Հանձնվեք Surrender Դեյզի Մորգան
1988 Հրապույր Punchline Լայլա Կրիցիկ
1989 Պողպատե մագնոլիաներ Steel Magnolias Մեյլին Իտանտեն
1991 Առանց իմ աղջկա ոչ մի տեղ Not Without My Daughter Բեթթի Մահմուդի
Մեծ փրփուր Soapdish Սելեստա Թալբերգ / Մեգգի
1993 Միսսիս Դաութֆայթեր Mrs. Doubtfire Միրանդա Հիլարդ
1994 Ֆորեսթ Գամփ Forrest Gump միսսիս Գամփ
1996 Ակն ընդ ական Eye for an Eye Կարեն Մակկեն
2001 Ասա, որ դա այդպես չէ Say It Isn’t So Վալդիմ Ունիգֆիլդ
2003 Օրենքով շիկահեր 2 Legally Blonde 2: Red, White and Blonde Վիկտորիա Ռուդդ
2006 Երկու շաբաթ Two Weeks Անիտա Բերգման
2012 Նոր Սարդ-մարդը The Amazing Spider-Man Մեյ
Լինքոլն Lincoln Մերի Թոդ Լինքոլն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. https://www.oscars.org/oscars/ceremonies/1980
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/1985
  7. Melissa Errico to Colleen Fitzpatrick. «Sally Field Biography (1946-)». Film Reference. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 Yahoo!. «Sally Field biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին. «Sally Field Biography»
  9. 9,0 9,1 Internet Movie Database. «Biography for Sally Field». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  10. 10,0 10,1 A&E Television Network. «Sally Field biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  11. «Sally Field in Jet Accident». Ասսոշիեյթեդ պրեսս. 1988 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին. «Sally Field, the actress, and her family were soaked with jet fuel but escaped unhurt when their private plane smashed into two parked aircraft after it lost power on takeoff.»
  12. Gregory Cerio (1996 թ․ հունվարի 29). «Serenely Single». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին. «After Years of Anxiety, Sally Field Knows What She Really, Really Likes: the Satisfaction of Being Alone»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի Ֆիլդ» հոդվածին։