Ռոմանական արվեստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոմանական արվեստի ժամանակաշրջանը սկսվեց այն ժամանակ, երբ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների իշխանությունը մեծագույն ուժ ստացավ։ Ֆեոդալիզմի ամենաբարձր ժամանակաշրջանում ռոմանական արվեստը ոչ միայն ստղծվեց և զարգացում ապրեց, այլ նաև աչքի ընկավ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության և գեղանկարչության զարգացման առանձնահատկություններով։
Ռոմանական արվեստը առաջին խոշոր պատմական ոճերից է, որը նախանշում է Եվրոպայի գեղարվեստական մշակույթի հիմնական զարգացման փուլերը։ Այն համարվում է ռոմանական ոճը, որը գերակշռում է Արեւմտյան Եվրոպայի եւ Արեւելյան Եվրոպայի որոշ մասերում։ Այսպիսով տվյալ ժամանակաշրջանում առկա իրադարձությունները մեծ հետք թողեցին ռոմանական արվեստի հետագա զարգացման համար և ռոմանական արվեստում առաջացավ անտիկ աշխարհների արվեստին հակադիր բարոյագիտական և գեղագիտական իդեալը։ Հոգեկանի գերազանցությունը մարմնականի համեմատությամբ արտահայտվում էր մոլեգին հոգեկան արտահայտչության և կերպարի արտաքին այլանդակության մեջ, կերպար, որն ասես մարմնավորում էր քարացած մատերիա։
Քանդակագործությունը առաջ եկավ 12-րդ դարի սկզբին։ Ռոմանական քանդակների հիմնական թեման Աստծո հզորության մեծարումն էր, նրա անսահման եւ ահեղ իշխանությունը մահկանացուների վրա։ Այնտեղ գերակշռում էին մարդկային պատկերները։ Այնուհետև արդեն սկսեցին ստեղծվել կոմպոզիցիաներ։ Հետագայում առաջ եկան ֆանտաստիկ բնույթ կրող քանդակներ՝ կիսամարդ-կիսագազան դիմակներով մարդիկ եւ այլն։
Ռոմանական արվեստում մարդկային կերպարանքը գեղեցկությամբ եւ ազնվությամբ չէր արտահայտվում։ Ռոմանական քանդակը բացեց իրականության նոր կողմերը՝ մարդկանց այլանդակ եւ հրեշային նկարագիրը։ Այդ ժամանակաշրջանում ռոմանական ոճով կառուցվում էին ոչ միայն տաճարներ, այլև բազմաթիվ այլ շինություններ։
Ռոմանական արվեստի առաջատար ճյուղն էր ճարտարապետությունը։ Նրա զարգացումն առնչված էր հոյակերտ շինարարության հետ, որն Արևմտյան Եվրոպայում սկսվել էր ֆեոդալական պետությունների կազմավորման և բարգավաճման, տնտեսական գործունեության, մշակույթի ու արվեստի նոր ոճի աշխուժացման ժամանակներում։
Տաճարները ստեղծված էին համախմբելու «Մարդկային նախիրը» աղոթքների ժամանակ, որպես «տիեզերքի խորհրդանիշ»՝ մարմնավորելով քրիստոնեական կրոնի հանդիսավորությունն ու բազմակողմանիությունը։ Համաձայն քրիստոնեական գաղափարախոսությանը ռոմանական տաճարը բաժանվում է երեք մասի՝ նախասրահ, նավեր(ճարտարապետության մեջ նեֆեր) եւ զոհասեղան։ Այդ դեպքում հավատացյալի ճանապարհը անցնում էր մահից եւ չարիքից դեպի լույս ու հավերժություն։
Գեղանկարչությունը ևս ռոմանական արվեստի կարևոր ճյուղերից մեկն է։ Այն գեղարվեստականորեն լրացնում է մյուս ճյուղերին։ Ռոմանական տաճարների ինտերիերի, ինչպես և Կարոլինգների դարաշրջանի տաճարերի կահավորության մեջ մեծ տեղ էր գրավում որմնանկարը։ Զարգացում էր ապրում նաև ապակենկարը, որը հատկապես իր ուրույն տեղը ունեցավ գոթիկայի դարաշրջանում։ Ապակենկարները էլ ավելի էին գեղացկացնում ու արտահայտիչ դարձնում գեղանկարչական արվեստի գործերը, որոնց մեջ հատկապես գերակշռում էին սրբապատկերները, հատվածները ՝սրբերի կենսագրությունից։
Հատկանշական է, որ գեղանկարչության մեջ, ինչպես նաեւ ռոմանական ոճի քանդակարգործության մեջ, առկա են կամ անհամաչափ ձգված, կամ հակառակը՝ իրենց գլուխը մեծ։ Մեծ զարգացում էր ապրում նաև մանրանկարչությունը, որը հատկապես զարգացավ Ֆրանսիայում։ Մանրանկարչության մեջ պատկերազարդվում էին ավետարաններ, աստվածաշնչեր, ժամանակագրություններ։