Ռակլետը Շվեյցարիայի բնիկների ավանդական կերակրատեսակն է[3]։ Ռակլետ պանրի գլուխը տաքացվում է կրակի առջև կամ հատուկ սարքի օգնությամբ, այնուհետ քերվում է ճաշի ափսեների մեջ, ռակլետ տերմինը սկիզբ է առնում ֆրանսերեն racler քերել բառից, որ հղվում է այն փաստից, որ հալած պանիրը քերելով անջատում են չհալչած պանրից և լցնում ափսեների մեջ։
Ավանդական եղանակով պանրի մեծ գլուխը դրվում է բաց կրակի առջև, հյուրերից մեկը պարբերաբար քերում հանում է պանրի հալչող կողմը։ Պանիրը զուգակցվում է փոքր եփած կարտոֆիլների, թթու վարունգի, թթու սոխի և չորացրած մսի հետ։