Jump to content

Ռադու Լուպու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադու Լուպու
ռումիներեն՝ Radu Lupu
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1945(1945-11-30)[1][2]
ԾննդավայրԳալաց, Ռումինիա[3]
Մահացել էապրիլի 16, 2022(2022-04-16)[4][5] (76 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[6]
Քաղաքացիություն Ռումինիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահար և երաժիշտ
ԱմուսինElizabeth Wilson?[7] և Delia Bugarin?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և «Ռումինիայի աստղ» շքանշան
 Radu Lupu Վիքիպահեստում

Ռադու Լուպուն (անգլերեն՝ Radu Lupu նոյեմբերի 30, 1945(1945-11-30)[1][2], Գալաց, Ռումինիա[3] - ապրիլի 16, 2022(2022-04-16)[4][5], Լոզան, Շվեյցարիա[6]), հրեական ծագումով ռումինացի դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին ռումինական Գալաց քաղաքում։ Լուպուն սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկան հասակում։ Նա առաջին անգամ մենահամերգ է նվագել 12 տարեկանում։ Իր առաջին համերգներին նա նաև ներկայացնում էր իր սեփական ստեղծագործությունները։ Սկզբում նա սովորում է Բուխարեստի կոնսերվատորիայում, այնուհետև որպես լավ ուսանող նրան առաջարկում են սովորել Մոսկվայի Կոնսերվատորիայում։ Այնուհետև մասնակցելով բազմաթիվ դաշնակահարների մրցույթների նա գրավում է առաջին մրցանակներ։ Սկսելով սոլո կարիերա, նա նվագում է աշխարհի գրեթե բոլոր նվագախմբերի հետ տարբեր քաղաքներում։ Չնայած նրան, որ Ռադու Լուպուն շատ շրջագայում է և բազմաթիվ ելույթներ է ունենում, նա շատ ամաչկոտ և չխոսկան է, և գրեթե երբեք հարցազրույց չի տալիս։ Լուպուն հիմնականում սիրում է կատարել գերմանացի ռոմանտիկների ստեղծագործությունները՝ Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և այլք։ Իր նվագը բնութագրվում է հետևյալ բառակապակցությամբ՝ "ստեղնաշարային նկարիչ"։ Լուպուն հանդես է գալիս նաև կամերային երաժշտությունում։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ և դրանց համար ստացել է տարբեր մրցանակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Լուպու» հոդվածին։