Ջովանի Պիզանո
Ջովանի Պիզանո իտալ.՝ Giovanni Pisano | |
---|---|
Ծնվել է | մոտ 1248[1] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1315 կամ 1318[2] |
Վախճանի վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Դոմենիկո, Ambo of the Cathedral of Pisa? և Pulpit of Sant' Andrea, Pistoia? |
Giovanni Pisano Վիքիպահեստում |
Ջովանի Պիզանո (իտալ.՝ Giovanni Pisano) (մոտ 1248[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - 1315 կամ 1318[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
Նիկոլո Պիզանոյի որդին և աշակերտը։
Պրոտոռենեսանսի գործիչներից է, ավելի համբավավոր, քան իր հայրը[3]։ Նրա ոճը աչքի է ընկնում ազատությամբ և դինամիկությամբ։ Նա կերպարները շարժման մեջ է ներկայացնում և օգտագործում է դրամատիկական բազմաթիվ միջոցներ։ Նրա քանդակներին բնորոշ են կտրուկ շրջադարձերն ու անկյունային գծերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովանի Պիզանոն ծնվել է Պիզայում։ 1265-1278 թվականներին աշխատել է հոր հետ։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել Սիենա քաղաքի տաճարի ամբիոնը, ինչպես նաև Ֆոնտե Մաջորե շատրվանը Պերուջայում։ 1270-1276 թվականներին նա մեկնել է Ֆրանսիա, և նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական գոթիկա ոճը[4]։
1285 թվականին Ջովանի Պիզանոն գալիս է Սիենա, որտեղ 1287-1296 թվականներին Մայր տաճարի գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցնում։ Իտալական շքեղ շենքերից ամենաճոխը Ջովանի Պիզանոյի գլխավորությամբ կառուցված տաճարն է։ 1299 թվականին Ջովանի Պիզանոն վերադառնում է Պիզա, որտեղ աշխատում է եկեղեցիների շինարարությունում՝ որպես քանդակագործ և ճարտարապետ։ Նրա մեծ ձեռքբերումներից մեկն է Սանտ Անդրեա մայր տաճարը Պիստոյայում (1297-1301)։ Թեմատիկան նույնն է, ինչ որ Պիզայի ճարտարապետությանն էր։ Սակայն անձանց դեմքերն ու ժեստերը դրամատիկ են։ Նա համարվում է Մադոննայի, ինչպես նաև մարգարեների ու սրբերի բազմաթիվ արձանների հեղինակ։ Ամենահայտնի քանդակը գտնվում է Սկռովենի մատուռի զոհասեղանին։
1313 թվականին Ջովանի Պիզանոն սկսել է աշխատել Գերմանիայում, Մարգարիտա Լյուքսեմբուրգցի կայսրուհու տապանաքարի վրա, որն անավարտ է մնացել։ Վերջին հիշատակումը Ջովանի Պիզանոյի մասին եղել է 1314 թվականին. հավանաբար՝ դրանից շատ չանցած՝ նա մահացել է։
Ջովանի Պիզանոյի քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիենայի տաճարի ճակատային մասի արձանը, 1284—99
- Պիստոյայում՝ Սանտ Անդրեա եկեղեցում
- Սիենայի տաճարի ճակատային մասի ստորին հատվածը, 1284—99
- Պիզայում Սանտա Մարիա Ասունտա եկեղեցու ամբիոնը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ascani V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2001. — Vol. 56.
- ↑ Diccionario de Arte II (en castellà). Barcelona: Biblioteca de Consulta Larousse. Spes Editorial SL (RBA), 2003, p.169. DL M-50.522-2002. ISBN 84-8332-391-5 [Consulta: 6 desembre 2014
- ↑ Giorgio Vasari: Le vite dei più eccellenti pittori, scultori e architetti. Newton Compton Editori, Rom 2010, ISBN 978-88-541-1425-8, S. 127 ff.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hohenfeld, Kai (2014). Die Madonnenskulpturen des Giovanni Pisano. Stilkritik, Kulturtransfer und Materialimitation. Kromsdorf. ISBN 978-3-89739-821-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Mellini, G.L. (1969). Il pulpito di Giovanni Pisano a Pistoia. Florence.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Carli, Enzo (1966). Giovanni Pisano. Milan. ISBN 88-7781-045-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Мировая художественная культура XIII в.
- Лазарев В. Н., Происхождение итальянского Возрождения, т. 1—2, М., 1956— 59
- Fasola G. N., Nicola Pisano, Roma, 1941
- Toesca I., Andrea e Nino Pisani, Firenze, 1950
- Mellini G. L., Giovanni Pisano, Mil., [1970]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Պիզանո» հոդվածին։ |
|