Ջոն Քեդբուրի
Ջոն Քեդբուրի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1801[1] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 11, 1889[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Վիթոնի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Երեխաներ | Ջորջ Քեդբերի և Ռիչարդ Քեդբերի[2] |
John Cadbury Վիքիպահեստում |
Ջոն Քեդբուրի (անգլ.՝ John Cadbury, օգոստոսի 12, 1801[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 11, 1889[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), «Քեդբուրի» անգլիական ընկերության սեփականատեր և հիմնադիր, որը հիմնել է շոկոլադի բիզնես Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քեդբուրին ծնվել է 1801 թվականի օգոստոսի 12-ին Բիրմինգհեմում, որի ծողներն էին Ռիչարդ Թափր Քեդբուրին և Էլիզաբեթ Հեդը։ Հայրը հարուստ Քվակեր ընտաիքից էր,որը տեղափոխվել էր Անգլիայի արևմտյան մասից։ Ջոնը սովորել է Վորվիքշայրի Հարթշիլի Ժոզեֆ Քրոսֆիլդսի Քվակերական դպրոցում[3]։ 19-րդ դարասկզբին որպես Քվակեր, նա իրավունք չի ունեցել ընդունվել համալսարան, ուստի չի կարողացել հետամուտ լինել մի մասնագիտության, ինչպես բժշկությունն ու իրավունքն էին։
Քվակերները որպես պատմականորեն և բնորոշ խաղաղասերների՝ ռազմական կարիերան նույնպես հարցից դուրս էր։ Այսպիսով, այդ ժամանակ շատ Քվակերերի նման նա իր էներգիան ուղղել է դեպի բիզնեսը և սկսել արշավը կենդանիների դաժանության դեմ՝ ձևավորելով «Կենդանիների Ընկեր» կազմակերպությունը, որը հանդիսացել է «Կենդանիների դաժանության կանխարգելման արքայական կազմակերպության» նախատիպը։ Ընտանիքն ապահովում էր աշխատանքային հնարավորություններն ու լավ աշխատանքային պայմանները իրենց աշխատողների համար[4]։
Միևնույն ժամանակ Քադբրիի արտադրող ձեռնարկությունը բարգավաճել էր։ 1848 թվականին նրա եղբայր Բենջամինը միացել է բիզնեսին և վարձել են մի մեծ գործարան Բրիջ փողոցի վրա։ Երկու տարի անց, 1850 թվականին Քադբրի եղբայրները դուրս են մղվել մանրածախ բիզնեսից, թողնելով այն Ջոնի որդու՝ Ռիչարդ Բորոու Քեդբուրիի ղեկավարության տակ ( Բորոուն եղել է բիրմինգհեմյան առաջատար խանութ մինչև 1960-ական թվականները)։
Քեդբուրին ամուսնացել է երկու անգամ։ Նա ամուսնացել է Պրիսիլա Աննա Դայմոնդի հետ (1799–1828), 1826 թվականին, սակայն երկու տարի անց նա մահանում է։ 1832 թվականին ամուսնանացել է իր երկրորդ կնոջ Կանդիա Բառոուի հետ 1832 (1805–1855) և ունեցել է յոթ երեխա. Ջոն (1834–1866), Ռիչարդ (1835–1899), Մարիա (1838–1908), Ջորջ (1839–1922), Ժոզեֆ (1841–1841), Էդուարդ (1843–1866) և Հենրի (1845–1875)[փա՞ստ][5]:
Բենջամին և Ջոն Քադբրին լուժարել են իրենց ընկերությունը 1860 թվականին։ Ջոնը հեռացել է կնոջ մահվան պատճառով, իսկ նրա որդիներ Ռիչարդը և Ջորջը հաջողության են հասել նրա բիզնեսում[6]։ 1879 թվականին նրանք տեղափոխվել են հյուսիսային Վորեսթերշիր, որտեղ նրանք հիմնադրել են Բորնվիլ գյուղը, որն այժմ Բիրմինգհեմի գլխավոր արվարձաններից մեկն է։
Ընտանիքը հիմնել է է Քեդբուրիի գործարանը, որը մնում է ՄԹ հիմնական արտադրության բիզնեսի վայր։ Մոտ 100 տարի գործարանի տարածքում արգելվել է ոգելից խմիչքների վաճառքը. ալկոհոլ չի վաճառվել գինետներում, բարերում և խանութներում։ Բնակիչները փորձել են պահպանել սա, 2007 թվականի մարտին շահելով դատական հայցը ընդդեմ Բրիտանիայի ամենամեծ «Թեսքո» ինքնասպասարկման խանութների շղթայի հետ, որով վերջինիս արգելելվել է ալկոհոլի վաճառքը այդ տարածքում[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 «Ջոն Քեդբուրի». www.quakersintheworld.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ. հունիսի 13-ին.
- ↑ «BBC – Cadbury: The legacy in Birmingham». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ The Annual Monitor For 1856, Obituary of the Members of the Society of Friends in Great Britain and Ireland For the Year 1855. London: Cash, 1855.
- ↑ «The Cadbury Family». History TV (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Paul Dale (2007 թ․ մարտի 27). «Tesco loses battle of Bournville». Birmingham Post. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Council rejects Tesco off-licence». BBC News. BBC. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mondelez https://web.archive.org/web/20151016042608/http://www.mondelezinternational.com/about-us/our-founders
- Randall Morck, A History of Corporate Governance around the World: Family Business Groups – Page 600, University of Chicago Press, 2005, 0-226-53680-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քեդբուրի» հոդվածին։ |
|