Jump to content

Ջոն Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Իրվինգ
անգլ.՝ John Irving
Ծնվել էմարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրԷքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովայի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Նյու Հեմփշիրի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe World According to Garp?, Գինեգործների կանոնները, A Widow for One Year? և A Prayer for Owen Meany?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
ԱշխատավայրՄաունթ Հոլիուոք քոլեջ
Պարգևներ
ԱզգականներBirk Irving?
Կայքjohn-irving.com
 John Irving Վիքիպահեստում

Ջոն Ուինսլոու Իրվինգ(անգլ.՝ John Irving, մարտի 2, 1942(1942-03-02)[1][2][3][…], Էքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]), իսկական անունը Ուոլաս Բլունթ կրտսեր, ամերիկացի գրող և սցենարիստ, Օսկարի մրցանակակիր։ Իրվինգի գրքերը թարգմանվել են 35 լեզվով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականից սովորել է Այովայի, Վիեննայի, Պիտսբուրգի համալսարաններում, 1965 թվականին՝ գերազանցության բակալավրի կոչում է ստացել համալսարանից[6]։ Իրվինգի առաջին վեպը` «Ազատություն արջերին» (մեկ այլ թարգմանությամբ` «Տվեք արջերին ազատություն») 1968 թվականին դրական է ընդունվել հասարակության կողմից և Կուրտ Վոնեգութը ի թիվս այլոց, լավ է արտահայտվել գրքի մասին, որը, եղել է Այովայի համալսարանի գրողնեերի միությունում Իրվինգի ուսուցիչներից մեկը։

1979 թվականին «Աշխարհը Գարպի աչքերով» վեպի համար գրողը ստացել է Գրքի ազգային մրցանակ։ Եվ հենց այս, թվով չորրորդ վեպը, բերում է նրան համբավ։

1999 թվականին էկրանավորվել է 1985 թվականին տպագրված «Խնձորագինու տան կանոնները» վեպը (մեկ այլ թարգմանությամբ` «Գինեգործների կանոնները»)[7]։ Ֆիլմի սցենարը գրել է հենց հեղինակը, որի համար ստացել է «Օսկար»։ Դերասան Մայքլ Քեյնը, որը խաղում էր ֆիլմում, տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար ստացավ «Օսկար»։ Նույն 1999 թվականի , ֆիլմի վերաբերյալ իր աշխատանքների մասին, հրատարակել է առանձին գիրք «Իմ կինոբիզնեսը» վերնագրով[8]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ազատություն արջերին» /Setting Free the Bears/ (1968)
  • «Ջրի մարդը» /The Water-Method Man/ (1972)
  • «158 ֆունտ քաշով ընտանեկան կյանք» /The 158-Pound Marriage/ (1974)
  • «Աշխարհը Գարպի աչքերով» /The World According to Garp/ (1978)
  • «Նյու Հեմփշիր» հոթելը /The Hotel New Hampshire/ (1981)
  • «Գինեգործների կանոնները» /The Cider House Rules/ (1985)
  • «Աղոթք Օուեն Մինիի համար» /A Prayer for Owen Meany/ (1989)
  • «Trying to Save Piggy Sneed» (collection, 1993)
  • «Կրկեսի որդին» /A Son of the Circus/ (1994)
  • «Տղամարդիկ նրա կյանքը չեն» / A Widow for One Year (1998)
  • «Իմ կինոբիզնեսը» (non-fiction, 2000)
  • «Չորրորդ ձեռքը» /The Fourth Hand/ (2001)
  • «Երևակայական ընկերուհին» (non-fiction, 2002)
  • «A Sound Like Someone Trying Not to Make a Sound» (2004)
  • «Մինչև քեզ գտնեմ» / Until I Find You (2005)
  • «Վերջին գիշերը ոլորապտույտ գետի վրա» / Last Night in Twisted River (2009)
  • «Մեկ անձի մեջ» / In One Person (2012)
  • «Գաղտիքների ճանապարհը» / Avenue of Mysteries (2015)
  • «Darkness As a Bride» (սեպտեմբեր, 2020)

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրվինգ Վարշավայում, 2006 թվական սեպտեմբեր
  • «Աշխարհն ըստ Գարփի»
  • «Նյու Հեմփշիր» հոթելը
  • «Սայմոն Բրիչ»
  • «Գինեգործների կանոնները»
  • «Դուռ հատակից»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://web.archive.org/web/20170323112722/http://jeugdliteratuur.org/auteurs/john-irving
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119049708 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. «Джон Ирвинг». FantLab.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Ирвинг Джон». eksmo.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Джон Ирвинг». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Իրվինգ» հոդվածին։