Ջոն Գալիանո
Ջոն Գալիանո անգլ.՝ John Galliano | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ, Վիլսոնի դպրոց և Սուրբ Մարտինի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Givenchy, Դիոր և Maison Margiela |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | johngalliano.com |
John Galliano Վիքիպահեստում |
Ջոն Գալիանո (անգլ.՝ John Galliano, իսկական անունը՝ Խուան Կարլոս Անտոնիո Գալիանո Գիլեն, իսպ.՝ Juan Carlos Antonio Galliano Guillén, նոյեմբերի 28, 1960[1][2][3][…], Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդելավորող, որը հայտնի է իր էպատաժային հավաքածուների շնորհիվ։ 1996 թվականից մինչև 2011 թվականը եղել է Դիոր նորաձևության տան արտ-տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Գալիանոն ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 28-ին Ջիբրալթարում, ինտերնացիոնալ ընտանիքում․ հայրը եղել է իտալական արմատներով անգլիացի, իսկ մայրը՝ իսպանուհի։
Երբ Ջոնը դարձավ 6 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ջոն Գալիանոն ընդունվել է Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի հեղինակավոր քոլեջ և աշխատանքի անցել ազգային թատրոնում՝ այնտեղ աշխատանքը համատեղելով քոլեջում սովորելու հետ։
1985 թվականին Ջոն Գալիանոն ներկայացրել է ֆրանսիական հեղափոխության մոտիվներով իր դիպլոմային աշխատանքը, որը նա կատարել է ազգային թատրոնում։ Ջոնը սենսացիա է առաջացրել իր դիպլոմային աշխատանքով։ Այս աշխատանքը նկատել են նաև Browns առաջատար հագուստի խանութի սեփականատերերը, որոնք գնել են ամբողջ հավաքածուն և այն ցուցադրել ցուցափեղկի վրա։
Ջոան Բուրշտեյնի ֆինանսական աջակցությամբ Գալիանոն կարողացել է ներկայացնել իր դեբյուտային հավաքածուն «Բրիտանական բարձր նորաձևության շաբաթում»։ Համագործակցելով գլխարկների դիզայներ Սթիվեն Ջոնսոնի հետ՝ Գալիանոն հանդիսատեսին ներկայացել է աշխարհի բարձր նորաձևության թարմ հայացքով, թեկուզև ոչ միանշանակ։ Հավաքածուի ցուցադրությունից առաջ Գալիանոն ջուր էր լցնում մանեկենների վրա, և այդ կերպով դուրս հանում նրանց պոդիում։ Ցուցադրությունից հետո նա ծանոթացել է հրատարակիչ Ամանդա Հարլեքի հետ, որ դարձել է նրա անձնական ոճաբանը։ Հաջորդ տարվա գարնանը Գալիանոն ներկայացրել է հաջողության ունեցած հավաքածուն՝ «Ընկած հրեշտակները»։ Նոր հովանավորը՝ դանիացի բիզնեսմեն Պեդեր Բերտելսենը օգնել է Ջոնին Փարիզում կազմակերպել իր առաջին ցուցադրությունը։
1988 թվականին Սթիվեն Ռոբինսոնի հետ միասին Գալիանոն ստեղծել է «Բլանշ Դյուբուա» հավաքածուն, որի համար արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» կոչմանը։ Այս հավաքածուի ստեղծման ժամանակ ճապոնացի մոդելավորողների աշխատանքներով ոգեշնչված դիզայները կիրառել է ձևվածքի անհամաչափություն։ Ջոնի հռչակը որպես դիզայներ աճում էր․ երկու տարի անընդմեջ Գալիանոն պատասխանատու է եղել Բալենսիագա տան հավաքածուի համար։
90-ականների սկզբի նորաձևության ինդուստրիայի ճգնաժամը դիզայներին ստիպել է լքել Լոնդոնը և տեղափոխվել Փարիզ։ Այստեղ Գալիանոն ծանոթացել է ամերիկյան «Վոգ» ամսագրի խմբագրի՝ Աննա Վինտուրի հետ։ Վինտուրն իր խնամակալության տակ է առել տաղանդավոր երիտասարդ դիզայներին և նույնիսկ օգնել նրան աշխատանքի հարցում։ Նա համոզել է պորտուգալացի բարձրաշխարհիկ տիկին Սաո Շլումբերժեին (Saõ Schlumberger) Փարիզի կենտրոնի իր առանձնատունը տրամադրել Գալիանոյի հավաքածուի ցուցադրության համար, որը մեծ հաջողություն է ունեցել։ 17 բացարձակ սև հագուստներ, որոնցում շարանցել են մոդելներ Քեյթ Մոսը և Նաոմի Քեմփբելը, որոնց հետ համագործակցել է Գալիանոն, ցնցել են նորաձևության ողջ աշխարհը։
Դիզայների կողմից ստեղծվող կանացի կերպարները միշտ մտածված են մինչև ամենափոքր մանրուքը։ Նրա ստեղծած ամենահայտնի կերպարներից մեկը «Արքայադուստր Լուկրեցիան» է։
«Ինձ ոգեշնչում է անհատականությունը։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսին է եղել այդ կինը, ինչ էր նա հագնում, որտեղ էր ապրում, ովքեր էին նրա սիրեկանները»,– ասել է Գալիանոն։ |
Հավաքածուի համար, որը բաղկացած է կրինոլիններից, երեկոյան զգեստներից, որոնք ձևված են թեք, գիշերանոց-կոստյումներից,ոգեշնչման աղբյուր են ծառայել 1930-ական թվականները։
Շուտով Գալիանոյի տաղանդը գրավեց Բեռնար Առնոյի ուշադրությունը, որը 1995 թվականին նրան առաջարկել է «Givenchy» տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ «Givenchy»-ում մեկ տարի աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել պահպանողական «Dior»-ում, որը Գալիանոն վերափոխել է։ Ամեն տարի թողարկվում է 12 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը ստիպում է նորովի նայել նորաձևության աշխարհին։ Այսպես, «Dior»-ում իր առաջին տարում Ջոն Գալիանոն ներկայացրեց մի հավաքածու, որը դարձավ նոր ուղղության՝ գլամուրի կանխագուշակը։
Ստեղծելով նոր կերպարներ՝ Գալիանոն փոխում է իր կերպարը։ Նա միակ դիզայներն է, որի հայտնվելը պոդիումի վրա ոչ պակաս հետաքրքիր շոու է, քան բուն դեֆիլեն։ Ընդ որում, հեղինակի մոդելների բոլոր կերպարները մնում են կանացի։
2011 թվականի մարտի 1-ին հեռացվել Christian Dior նորաձևության տնից, որի պատճառը հանդիսացել են Փարիզի Նորաձևության շաբաթվա նախօրեին Փարիզի բարերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ նրա ասված հակասեմական արտահայտություններըշ[5][6]։ Ավելի ուշ՝ նույն տարվա սեպտեմբերին, ֆրանսիական տրիբունալը Գալիանոյին մեղավոր է ճանաչել հակասեմական վարքի համար, և այդ իրավախախտման համար նրան դատապարտել 6 հազար եվրո տուգանքի՝ փորձաշրջանով[7]։
2013 թվականի հունվարին ամերիկացի դիզայներ Օսկար դե լա Ռենտան Գալիանոյին հրավիրել էր իր նորաձևության տուն և առաջարկել ստուդիա՝ նոր ստեղծագործական նախագծեր իրականացնելու համար։ Չնայած Գալիանոն եղել է ժամանակավոր աշխատանքի, նրա հավաքածուն թողարկվել է[8] և ներկայացվել նորաձևության ցուցադրությանը։ Ինչպես նախկինում, հավաքածուն ուներ շատ զգեստներ, շրջազգեստներ և ճոխ զարդեր։
2015 թվականից զբաղեցնում է Maison Margiela նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նրա առաջին հավաքածուն ներկայացվել է Լոնդոնում՝ բարձր նորաձևության շաբաթում։ Այս հավաքածուի համար Գալիանոն մշակել է 24 կերպար, որոնցում միավորել է ֆրանսիական բրենդի ֆիրմային դեկոնստրուկտիվիզմը՝ թատերական շքեղության հանդեպ սեփական ձգտման հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա լավագույն դիզայներ» (1987, Մեծ Բրիտանիա), 1987 թվականի գարուն-ամառ հավաքածուի համար։
- «Տարվա լավագույն դիզայներ» (1994, Մեծ Բրիտանիա), 1994-1995 թվականների աշուն-ձմեռ հավաքածուի (որը կազմված էր ընդամենը 17 մոդելներից) համար։
- «Տարվա լավագույն դիզայներ» (1995, Մեծ Բրիտանիա)
- «Տարվա լավագույն դիզայներ» (1997, Մեծ Բրիտանիա)
- Բրիտանական կայսրության շքանշան (2001, Մեծ Բրիտանիա)
- Պատվավոր Լեգեոնի շքանշան (2008, Ֆրանսիա), ավելի ուշ զրկվել է այդ շքանշանից․ Գալիանոյին Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետի կոչումից զրկելու հրամանագիրը ստորագրվել է 2012 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Cosgrave B. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ «Последний показ коллекции "Диор" прошёл в отсутствие Джона Гальяно». Вести.ру. 4 марта 2011. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
- ↑ «За антисемитизм можно увольнять». Агентство Еврейских Новостей. 07.11.14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Джон Гальяно отделался штрафом в €6 тысяч за антисемитские высказывания». // gazeta.ru. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Гальяно в помощь! Показ Oscar de la Renta в Нью-Йорке». // woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Galliano բրենդի պաշտոնական կայք
- Ջոն Գալիանո․ կենսագրություն և գործունեություն Արխիվացված 2019-12-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գալիանո» հոդվածին։ |
|