Ջիջիգա
Ջիջիգա | |
---|---|
Տեսակ | քաղաք, մեծ քաղաք և district of Ethiopia? |
Երկիր | Եթովպիա |
Վարչատարածք | Fafan Zone? |
ԲԾՄ | 1609 ± 0 մետր և մոտ 1646 մետր |
Մակերես | 223 կմ² (2021)[1] |
Ջիջիգա ( ամհարերեն՝ ጅጅጋ), քաղաք Եթովպիայի արևելքում, Սոմալիի եթովպական շրջանի վարչական կենտրոնը։ Հայտնի է անուշահոտությունների արտադրությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականի օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 12-ը Օգադենի համար մարտերի ընթացքում Եթովպիա<յի և Սոմալիի միջև տեղի է ունեցել ճակատամարտ քաղաքի համար։ Օգոստոսի 30-ին սոմալիացիներին հաջողվել է ներխուժել քաղաքի տարածք։ Եթովպացիների հակագրոհը կարողացել է մի քանի օրով կանգնեցնել սոմալիացիներին, սակայն սեպտեմբերի 12-ին քաղաքն ամբողջությամբ ընկել է[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ջիջիգա Գոտում՝ Հարերից մոտ 80 կմ արևելք և Սոմալիի սահմանից 60 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1608 մ բարձրության վրա[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալներով՝ 2005 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը 98 076 մարդ է, որից 50 355-ը՝ տղամարդ և 47 721-ը՝ կին[4]։ 1997 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ջիջիգիայի բնակչությունը 65,795 մարդ էր, որից 33,266-ը՝ տղամարդ, իսկ 32,529-ը՝ կին։ Գերակշռող էթնիկ խումբը սոմալիացիներն են (99,0 %), բնակվում են նաև ամհարաներ (0,25 %), օրոմոններ (0,44 %) և գուրագեներ (0,30%)։ Այլ ազգությունների ներկայացուցիչների մասնաբաժինը՝ 0,08 %[5]։ Քաղաքը Ջիջիգա վորեդայի ամենամեծ բնակավայրն է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիջիգան գտնվում է Հաուերի և Սոմալիի Հարգեյսա քաղաքի միջև ընկած հիմնական մայրուղու վրա։
Ջիջիգան Դեգաբուրին կապող 170 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատ և բետոնե ճանապարհը ավարտվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին ափերի մոտ և արժեցել է ավելի քան 230 միլիոն բիր[6]։ Ջիջիգան սպասարկվում է օդանավակայանով, որը քաղաքը կապում է Ադիս Աբեբայի և Գոդա քաղաքի հետ։
Կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում փոստը գործում է 1923 թվականից, հեռախոսը՝ 1956 թվականից[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.humdata.org/dataset/3d9b037f-5112-4afd-92a7-190a9082bd80/resource/b0fb1270-4eff-4b92-a619-ab7fc2cd97aa
- ↑ Small States in the International System: At Peace and at War. Neal G. Jesse, John R. Dreyer. Lexington Books. 2016. P.148
- ↑ «Jijiga, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ CSA 2005 National Statistics Արխիվացված 2007-08-13 Wayback Machine, Table B.4
- ↑ «1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Somali Region, Vol. 1» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Tables 2.4, 2.14 (accessed 10 January 2009). The results of the 1994 census in the Somali Region were not satisfactory, so the census was repeated in 1997.
- ↑ ««Jijiga-Degehabur asphalt road open for traffic»».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link), Ethiopian News Agency website (accessed 20 January 2010) - ↑ ««Local History in Ethiopia»» (PDF).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) The Nordic Africa Institute website (accessed 31 May 2008)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիջիգա» հոդվածին։ |
|