Ջենի Բևան
Ջենի Բևան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց[2] և Putney High School? |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և դիզայներ |
Ամուսին | Ian Albery? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Caitlin Albery?[4] |
Ջենի Բևան (անգլ.՝ Jenny Beavan, նոյեմբերի 15, 1950[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հագուստի անգլիացի դիզայներ։ 1986 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` հագուստի լավագույն դիզայնի համար («Տեսարանով սենյակ» ֆիլմ)։ Նա նաև արժանացել է մեկ այլ «Օսկար» մրցանակի և BAFTA մրցանակի՝ հագուստի դիզայնի համար («Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմ)։ 10 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Բևանն ստացել է նաև «Թոնի» մրցանակի անվանակարգ՝ հագուստի լավագույն դիզայնի համար (Private Lives ներկայացում)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևանը ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ Նրա հայրը եղել է թավջութակահար, մայրը՝ ալտահար[5]։ Նա աստիճանաբար նրանց ներշնչել է ուժեղ աշխատանքային էթիկա[6]։ Նա նաև քույր ունի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենի Բևանը հայտնի է Մերչանթ Այվորիի ֆիլմերի համար իր աշխատանքով[7]։ 1970-ական թվականներին նա աշխատել է Լոնդոնի թատերական ներկայացումների հագուստների վրա[5]։ Նա մտել է կինոնկարների հագուստի ձևավորման ասպարեզ՝ Մերչանթ Այվորիի փոքրամասշտաբ Hullabaloo Over Georgie and Bonnie's Pictures ֆիլմի համար հագուստ պատրաստելու համար[5][6][8]։ Սրանով սկսել է նրա երկարատև համագործակցությունը Մերչանթ Այվորի կազմակերպության հետ։
Նա հաճախ համագործակցել է հագուստի դիզայներ Ջոն Բրայթի հետ, որը ղեկավարել է հագուստի վարձույթով զբաղվող Cosprop տունը և կրթել նրան, երբ նա սկսել է իր կարիերան։ Ջենին ասել է, որ իրեն օգնել է «պարզապես նրան լսելը և նրանից սովորելը, սովորել պատմությունն ու հագուստի քաղաքականությունը»[7]։ Այդ ժամանակից ի վեր երկուսը միասին համագործակցել են ավելի քան տասը ֆիլմերում և կիսել են «Օսկարի» վեց անվանակարգեր[7]։
2016 թվականին Բևանը ստացել է BAFTA` «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար։
2017 թվականի Ամանորին Բևանը նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա (OBE)՝ դրամայի արտադրությանը մատուցած ծառայությունների համար[9][10]։
2018 թվականի հունիսին Բևանին Բորնմութի Արվեստի համալսարանի կողմից շնորհվել է պատվավոր անդամության կրթաթոշակ` պարուհի Դարսի Բասելի, գրաֆիկական դիզայներ Մարգարեթ Քալվերտի և ռեժիսոր ու սցենարիստ Էդգար Ռայթի հետ միասին[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ունի մեկ դուստր՝ Քեյթլինը[5], թատրոնի պրոդյուսեր՝ ծնված 1985 թվականին։ Նրանք միասին աշխատել են 2013 թվականին Trafalgar Studios-ում` West End թատրոնի Third Finger Left Hand ներկայացման վրա։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Ռեժիսոր |
---|---|---|
1979 | Եվրոպացիները | Ջեյմս Այվորի |
1980 | Ջեյն Օսթինը Մանհեթենում | |
1984 | Բոստոնցիները | |
1985 | Տեսարանով սենյակ | |
1987 | Մաուրայս | |
1988 | Ամառային պատմություն | Փիերս Հագգարդ |
Մոլորեցնողը | Նիկոլաս Մեյեր | |
1990 | Լուսնի լեռները | Բոբ Ռաֆելսոն |
1991 | Սպիտակ ժանիք | Ռանդալ Քլեյսեր |
Էքսպրոմտ | Ջեյմս Լապին | |
1992 | Հովարդի վերջը | Ջեյմս Այվորի |
1993 | Երեխաների ռիթմ | Թոմաս Քարթեր |
Օրվա մնացորդը | Ջեյմս Այվորի | |
1994 | Սև գեղեցկություն | Քերոլայն Թոմփսոն |
1995 | Խառնաշփոթություն | Էնգ Լի |
Ջեֆերսոնը Փարիզում | Ջեյմս Այվորի | |
1996 | Ջեյն Էյր | Ֆրանկո Ձեֆֆիրելլի |
1997 | Մետրոլենդ | Ֆիլիպ Սավիլլե |
1998 | Երբևէ հետո | Էնդի Թենանթ |
1999 | Աննան և թագավորը | |
Թեյախմություն Մուսոլինիի հետ | Ֆրանկո Ձեֆֆիրելլի | |
2001 | Գոսֆորդի զբոսայգին | Ռոբերտ Ալթման |
2002 | Սեփականություն | Նեյլ Լաբութ |
2003 | Ժամանակի թակարդում | Ռիչարդ Դոններ |
2004 | Ալեքսանդր | Օլիվեր Սթոուն |
2005 | Կազանովա | Լեսի Հալսթրոմ |
2006 | Սև խոլորձ | Բրայան դե Պալմա |
Զարմանալի շնորհ | Մայքլ Ափթեդ | |
2008 | Բացահայտ անհնազանդություն | Էդվարդ Զվիք |
2009 | Շերլոկ Հոմս | Գայ Ռիչի |
2010 | Թագավորի ելույթը | Թոմ Հուպեր |
2011 | Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ | Գայ Ռիչի |
2012 | Գամբիտ | Մայքլ Հոֆման |
2015 | Երեխա-44 | Դանիել Էսպինոզա |
Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ | Ջորջ Միլլեր | |
2016 | Միացյալ Թագավորություն | Աննա Ասանտե |
Առողջության դեղամիջոց | Գոռ Վերբինսկի | |
2017 | Կյանքը | Դանիել Էսպինոզա |
2018 | Քրիստոֆեր Ռոբին | Մարկ Ֆորսթեր |
Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները | Լաոս Հալլսթրոմ Ջո Ջոնսթոն | |
2019 | Միսիս Լովրի և որդի | Ադրիան Նոբլ |
2020 | Դուլիթլ | Ստեֆեն Գագհան |
2021 | Քրուելա | Քրայգ Գիլլեսփի |
Ակադեմիայի մրցանակների անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևանի զգեստների աշխատանքը տասն անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա ստացել է «Օսկար» հագուստի լավագույն ձևավորման համար («Տեսարանով սենյակ» ու «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմերի համար)[12]։
- 1984` «Բոստոնցիներ», կիսել է Ջոն Բրայթի հետ։ Պարտվել է «Ամադեուս» ֆիլմին։
- 1986` «Տեսարանով սենյակ», կիսել է Ջոն Բրայթի հետ, հաղթել է։
- 1987` «Մաուրայս», կիսել է Ջոն Բրայթի հետ։ Պարտվել է «Վերջին կայսրը» ֆիլմին։
- 1992` «Հովարդի վերջը», կիսել է Ջոն Բրայթի հետ։ Պարտվել է «Bram Stoker's Dracula» ֆիլմին։
- 1993` «Օրվա մնացորդը», կիսել է Ջոն Բրայթի հետ։ Պարտվել է «Անմեղության դարաշրջանը» ֆիլմին։
- 1995` «Զգացում և ճշգրտություն», կիսել է Ջոն Բրայթի հետ։ Պարտվել է «Վերակառուցում» ֆիլմին։
- 1999` «Աննան և թագավորը»։ Պարտվել է «Խառնաշփոթություն» ֆիլմին։
- 2001` «Գոսֆորդի զբոսայգին»։ Պարտվել է «Մուլեն Ռուժ» ֆիլմին։
- 2010` «Թագավորի ելույթը»։ Պարտվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմին։
- 2015` «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ»[13], հաղթել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.standard.co.uk/lifestyle/jenny-beavan-explains-how-to-succeed-as-a-costume-designer-6482876.html
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Dam, Julie K.L (2000 թ․ մարտի 6). «Fit for a King». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 6,0 6,1 Stewart, Victoria (2010 թ․ հունիսի 21). «Jenny Beavan explains how to succeed as a costume designer». Evening Standard. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Macdonald, Moira (2011 թ․ փետրվարի 19). «'King's Speech' costume designer Jenny Beavan brings history to life». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Jenny Beavan». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ New Year Honours 2017: Olympic heroes and entertainers recognised. BBC News, 30 December 2016. Retrieved 31 December 2016.
- ↑ Reader, Jane (2018 թ․ հուլիսի 8). «Strictly judge Dame Darcey honoured by Arts University Bournemouth». Bournemouth Echo. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Jenny Beavan». oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «88th Academy Awards». Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջենի Բևան Internet Movie Database կայքում
|