Ջեյմս Էլիսոն
Ջեյմս Պատրիկ Էլիսոն (ծնված՝ օգոստոսի 7, 1948)[24] ամերիկացի իմունոլոգ և Նոբելյան մրցանակակիր, Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի իմունոթերապիայի պլատֆորմի պրոֆեսոր և իմունոլոգիայի ամբիոնի գործադիր տնօրեն։
Նրա հայտնագործությունները հանգեցրել են ամենամահաբեր քաղցկեղի բուժման նոր մեթոդների։ Նա նաև Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի (CRI) գիտախորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նա վաղուց հետաքրքրված է T-բջիջների զարգացման և ակտիվացման մեխանիզմներով, ուռուցքային իմունոթերապիայի նոր ռազմավարությունների մշակմամբ և ճանաչվել է որպես առաջիններից մեկը, ով առանձնացրել է T-բջիջների անտիգեն ռեցեպտորների բաղադրյալ սպիտակուցը[25][26]։
2014 թվականին նա արժանացել է Կենսական գիտություններում բեկումնային մրցանակին, իսկ 2018 թվականին նա ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը կիսեց Տասուկու Հոնջոյի հետ[27][28]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիսոնը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 7-ին, Ալիսում, Տեխաս, Կոնստանս Կալուլայի (Լին) և Ալբերտ Մերֆի Էլիսոնի երեք որդիներից կրտսերը[29]։ Ոգեշնչված ութերորդ դասարանի իր մաթեմատիկայի ուսուցչից՝ զբաղվելու գիտությամբ, նա ամառն անցկացրեց Ազգային գիտական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ամառային գիտության ծրագրում, Տեխասի համալսարան, Օստին և կենսաբանությունն ավարտեց հեռակա, Ալիսի միջնակարգ դպրոցում[30][31]։ 1969 թվականին Էլիսոնը մանրէաբանության ոլորտում գիտության բակալավրի կոչում ստացել է Տեխասի համալսարանում։ Նա կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է 1973 թվականին, նույնպես Տեխասի համալսարանում[32][33]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974-1977 թվականներին Էլիսոնն աշխատել է Կալիֆորնիայի Սկրիպս կլինիկայում և հետազոտական հիմնադրամում որպես հետդոկտորանտ։ Այնուհետև, մինչև 1984 թվականը, նա աշխատել է որպես կենսաքիմիկոսի օգնական և դոցենտ Անդերսոնի դոկտորանտուրայում[34]։ 1985 թվականին, նա նշանակվել է իմունոլոգիայի պրոֆեսոր և Քաղցկեղի հետազոտական լաբորատորիայի տնօրեն Կալիֆորնիայի համալսարանում, Բերքլի, իսկ 1997 թվականից՝ միաժամանակ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր[35]։
2004 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորքի Memorial Sloan-Kettering Cancer Center (MSKCC), որտեղ դարձավ քաղցկեղի իմունոթերապիայի կենտրոնի տնօրենը և իմունոլոգիայի ծրագրի, ինչպես նաև իմունոլոգիական ուսումնասիրությունների Քոչի ամբիոնի ղեկավարը և Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոնում՝ բժիշկ իմունոլոգ։ 2004-ից 2012 թվականներին նա եղել է Ուեյլ Քորնելի բժշկական գիտությունների պրոֆեսոր և իմունոլոգիայի և Վեյլ Քորնելի Բժշկական գիտությունների բարձրագույն դպրոցի մանրէաբանական պաթոգենեզի ավարտական ծրագրի ամբիոնի համանախագահը, ինչպես նաև Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող։ 2012 թվականից նա իմունոլոգիայի ամբիոնի ղեկավարն է Անդերսենի քաղցկեղի կենտրոնում[34]։
Նա Գիտությունների ազգային ակադեմիայի և Բժշկության ազգային ակադեմիայի (նախկին Բժշկության ինստիտուտ) անդամ է, ինչպես նաև մանրէաբանության ամերիկյան ակադեմիայի և Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի անդամ է։ Նա Քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդատվական խորհրդի տնօրենն է։ Նախկինում նա աշխատել է որպես Իմունոլոգների ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ [36] and Lytix Biopharma.[37]
Էլիսոնը Քաղցկեղ վավերագրական ֆիլմի մեկնաբանն է։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 James P. Allison Facts — Nobel Foundation.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Laureates — Breakthrough Prize.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://www.cancerresearch.org/william-b-coley-award
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees
- ↑ Lasker prizes recognize Ebola response, DNA damage, and cancer research // Science / H. Thorp — Northern America: AAAS, 2015. — ISSN 0036-8075; 1095-9203
- ↑ https://www.tang-prize.org/owner.php?cat=11&y=2
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/gabbay-award/past.html
- ↑ https://wolffund.org.il/james-p-allison/
- ↑ http://www.novartisimmunologyprizes.com/laureates/#past-winners
- ↑ Premio Nobel de Medicina para los padres de la inmunoterapia contra el cáncer (իսպ.) // El Mundo — Madrid: Unidad Editorial, 2018. — ed. size: 337172 — ISSN 1697-0179; 1576-6969
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/kovalenko-medal.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://engage.amc.edu/wp-content/uploads/2022/12/AlbanyPrize_PastRecipients_2023.pdf
- ↑ https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-cri-lloyd-j-old-award-recipients/
- ↑ https://www.pauljanssenaward.com/winners
- ↑ https://www.aacr.org/professionals/research/scientific-achievement-awards-and-lectureships/scientific-award-recipients/aacr-clowes-award-recipients/
- ↑ «James P. Allison – Facts – 2018». NobelPrize.org. Nobel Media AB. 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «James Allison». Cancer Research Institute. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Blair, Jenny (2014 թ․ մայիսի 2). «Raising the Tail». The Alcalde. Texas Exes. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «2014 Tang Prize in Biopharmaceutical Science». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Devlin, Hannah (2018 թ․ հոկտեմբերի 1). «James P Allison and Tasuku Honjo win Nobel prize for medicine». the Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «FamilySearch.org». FamilySearch. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Cavallo, Jo (2014 թ․ սեպտեմբերի 15). «Immunotherapy Research of James P. Allison, PhD, Has Led to a Paradigm Shift in the Treatment of Cancer - The ASCO Post». www.ascopost.com. ASCO Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Lopez, Monica (2018 թ․ հոկտեմբերի 1). «Alice native Dr. James Allison awarded 2018 Nobel Prize in Physiology or Medicine». Corpus Christi Caller Times.
- ↑ Barton, Jackson (2018 թ․ հոկտեմբերի 2). «Alumni receives Nobel Prize for revolutionary cancer treatment». The Daily Texan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Allison, James Patrick (1973). Studies on bacterial asparaginases: I. Isolation and characterization of a tumor inhibitory asparaginase from Alcaligenes Eutrophus. II. Insolubilization of L-Asparaginase by covalent attachment to nylon tubing (Ph.D.). The University of Texas at Austin. OCLC 43380316 – via ProQuest.
- ↑ 34,0 34,1 «James P. Allison, Ph.D. - Immunology - Faculty - MD Anderson Cancer Center». faculty.mdanderson.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Meet the Carousing Texan Who Just Won a Nobel Prize». WIRED (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «James P. Allison PH.D.». Candel Therapeutics. 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Advisory Board - Lytix Biopharma». www.lytixbiopharma.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.