Jump to content

Ջակոմո Մեյերբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջակոմո Մեյերբեր
Բնօրինակ անունգերմ.՝ Giacomo Meyerbeer
Ի ծնե անունգերմ.՝ Jakob Liebmann Meyer Beer[1]
Ծնվել էսեպտեմբերի 5, 1791(1791-09-05)[2][3][4]
Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Երկիր Պրուսիայի թագավորություն
Մահացել էմայիսի 2, 1864(1864-05-02)[3][2] (72 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4]
ԳերեզմանSchönhauser Allee Jewish Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, ինքնակենսագիր և երաժշտական ղեկավար
ԱմուսինMinna Meyerbeer?
Պարգևներ
Արժանիքների շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Giacomo Meyerbeer Վիքիպահեստում

Ջակոմո Մեյերբեր (գերմաներեն՝ Giacomo Meyerbeer, ծննդյամբ՝ Յակոբ Լիբման Բեր, գերմաներեն՝ Jacob Liebmann Ber, սեպտեմբերի 5, 1791(1791-09-05)[2][3][4], Tasdorf, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 2, 1864(1864-05-02)[3][2], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5][4]), գերմանացի և ֆրանսիացի երգահան, «մեծ օպերա» (Grand Opera) ժանրի հիմնադիր։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Ռոբերտ-սատանա» (Robert le Diable, 1831), «Հուգենոտներ» (Les Huguenots, 1836), «Մարգարե» (Le Prophète, 1849), «Դինորա» (Dinorah, 1859), «Աֆրիկուհի» (L’Africaine, 1864) օպերաները։

Հրեա բանկիրի որդի։ Աշակերտել է Մուցիո Կլեմենտիին (դաշնամուր), Կ․ Ֆ․ Ցելտերին և Դ․ Ֆոգլերին (կոմպոզիցիա)։ 1816-1824 թվականներին ապրել է Իտալիայում, յուրացրել իտալական օպերայի սկզբունքները և տարբեր քաղաքներում բեմադրել նոր օպերաներ, որոնցից առավել հասունը՝ «Խաչակիրը Եգիպտոսում» (1824)։

1827-1842 թվականներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ աննախընթաց հաջողություն են գտել նրա «Ռոբերտ Սատանա» (1830, բեմադրվել է 1831) և համաշխարհային հռչակ վայելող «Հուգենոտներ» (1835, բեմադրվել է 1836) օպերաները։

1842-1846 թվականներին Բեռլինում վարել է գեներալ-մուզիկ-տնօրենի (գլխավոր դիրիժոր) պաշտոնը։ 1856 թվականին վերադարձել է Փարիզ, ուր բեմադրվել են նրա «Մարգարե» (1849), «Պլոյերմելյան ներում» («Դինորահ», 1859), «Աֆրիկուհի» («Վասկո դա Դամա», բեմ․ ետմահու, 1885) և այլ օպերաներ։ Զարգացնելով «մեծ օպերայի» ավանդույթները Մեյերբերը լիբրետիստ Էժեն Սկրիբի հետ ստեղծել է մոնումենտալ ներկայացումներ՝ կոնտրաստային դրամատուրգիայով, մասսայական ճոխ տեսարաններով, շքեղ ձևավորմամբ, որոնց բարդ սյուժեներում, իբրև կանոն, միահյուսվում են պաամա-սոցիալական և անձնական դրամայի գծեր։ Չնայած խոցելի կողմերին (պատմական անցքերի վիճելի մեկնաբանում, ոճի որոշ էկլեկաիկություն, վիրտուոզային և բեմադրական էֆեկտների չարաշահում), Մեյերբերի երկերը (շուրջ 16 օպերա) վոկալ, անսամբլային, խմբերգային և բալետային համարների բազմազան օգտագործման, մելոդիկայի ու հարմոնիայի արտահայտչականության և վառ գործի քավորման շնորհիվ զգալիորեն հարստացրին 19-րդ դարի ռոմանտիկական օպերան։

Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1943 թվականին բեմադրվել է «Հուգենոտներ» օպերան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ndr.de/nachrichten/info/Geburtstag-von-Giacomo-Meyerbeer,audio84995.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Niggli A. Meyerbeer, Giacomo (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1885. — Vol. 21. — S. 631–640.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Мейербер Джакомо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Մեյերբեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 454