Jump to content

Պորտո Վեքիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պորտո Վեքիո
ֆր.՝ Porto-Vecchio[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՀարավային Կորսիկա
Մակերես168,65 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն11 229 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ495
Փոստային դասիչ20137[3]
Պաշտոնական կայքportivechju.corsica(ֆր.)
Պորտո Վեքիո (Ֆրանսիա)##
Պորտո Վեքիո (Ֆրանսիա)

Պորտո Վեքիո (ֆր.՝ Porto-Vecchio), համայնք Ֆրանսիայում, Կորսիկա մարզի Հարավային Կորսիկայի գավառում։ Բավելլա և Գրան Սյուդ կանտոնների Վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Սարտեն շրջանը։

Քաղաքը և համանուն նավահանգիստը գտնվում է Տիրենյան ծովի ափին՝ Կորսիկա կղզու հարավային մասում՝ համանուն ծոցի ափին, որտեղ Ստաբաչի գետի գետաբերանն է։ Համայնքի INSEE կոդ՝ 2A247։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 11 388 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր՝ INSEE)
1962196819751982199019992008
4494514875108095930710 32611 388

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը և հարակից շրջանները համարվում են աղի մշակման և ձկնորսության կենտրոնը։ Այն հայտնի է նաև որպես ծովային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն։ Աչքի են ընկնում լողափերը, միջնադարյան կառույցները, յուրահատուկ պայմանները ծովային սպորտով և լեռնագնացությամբ զբաղվելու համար։ Ունի նավահանգիստ։ Շրջակայքի բնակավայրերը զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այստեղ հատկապես կարևոր դեր է խաղում խաղողագործությունն ու գինեգործությունը, ձիթապտղի ձեթի արտադրությունը և շագանակի արտադրությունը։ Հայտնի է նաև եթերայուղերի և համեմունքների արտադրությամբ։ Բարձր շրջաններում զբաղվում են մեղվաբուծությամբ (կորսիկական մուգ մեղր) և անասնապահությամբ։ Արտադրվում է համոն և երշիկներ՝ կորսիկական սև խոզի մսից։ Ի դեպ խոզերին կերակրում են հենց շագանակներով։ Արտադրական նշանակություն ունի նաև այծի պանրի արտադրությունը։ Այս ապրանքներով մասնագիտացել է տարածարշջանը և կատարում է արտահանում Եվրոպայի շուկա։

2007 թվականի տվյալներով 7396 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 5097-ը տնտեսապես ակտիվ էին, 2299-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 68,9 %, 1999 թվականին եղել է՝ 62,5 %)։ 5097 աշխատունակ բնակիչներից 4364-ը աշխատում էին (2525 տղամարդ և 1839 կին), անաշխատանք էին 733-ը (328 տղամարդ և 405 կին)։ 2299 անգործունակ մարդկանցից 553-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 464-ը թոշակառու, 1282-ը անաշխատունակ էին այլ պատճառներով[4]։

2008 թվականին կոմունայում հաշվվել են 4430 հարկատու տնտեսություններ, որտեղ ապրել է 10 868 մարդ։ Միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմել է 15 314 եվրո[5].

։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Revenus fiscaux des ménages en 2008» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտո Վեքիո» հոդվածին։