Կորեայի Հանրապետություն կամ (ոչ պաշտոնապես) Հարավային Կորեա (կորեերեն՝ 대한민국), պետություն Արևելյան Ասիայում, գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հարևան երկրներն են՝ արևելքում Ճապոնիան, արևմուտքում՝ Չինաստանը, հյուսիսում՝ Հյուսիսային Կորեան։ Տարածքը 99 392 կմ2 է, բնակչությունը՝ 50 միլիոն։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է Սեուլը՝ 10 միլիոն բնակչությունով։
Հարավային Կորեան բնակչության շատ բարձր կենսամակարդակով զարգացած երկիր է։ Այն ունի Ասիայում չորրորդ տեղը և աշխարհում տասնհինգերորդ տեղն զբաղեցնող տնտեսություն։ Տնտեսությունն ունի արտահանման ուղղվածություն, որում գերակշռում են էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը և մեքենաշինությունը։
Հարավային Կորեան Միավորված ազգերի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունների անդամ-երկիր է։ Նա նաև Ասիայի և խաղաղովկիանոսյան տարածաշրջանի կազմակերպության հիմնադիր երկրներից է։ (մանրամասն...)
Հանգուլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։
Նախկին անվանումը՝ օնմուն (ժողովրդական (վուլգար) գիր), կոչվում է նաև՝ կունմուն (ազգային գիր), հանգիլ (մեծ գիր) և այլն։
Գրության ուղղությունը վերևից ներքև է, աջից ձախ, իսկ վերջերս ավելի հաճախ՝ հորիզոնական ձախից աջ։ Հյուսիսային Կորեայում1949 թվականից օգտագործվում է միայն Հանգուլ, Հարավային Կորեայում՝ խառը գիրը։
Հանգյուլի առանձնահատկությունը այն է, որ տառերը միավորվում են խմբերի, որոնք մոտավորապես համապատասխանում են վանկերի։ ժամանակակից կորեական այբուբենում կա 40 գրանիշ։
... կորեացիների մոտ տարածված է մի առասպել, որը պատմում է, թե ինչպես է ստեղծվել կորեական ազգը: Առասպելում պատմվում է, որ սրանից հազարավոր տարիներ առաջ երկրի վրա իջավ Հվանունգ աստվածը, որ ստեղծեց կնոջն ու արջին: Այնուհետեւ սրանք ամուսնացան և որդի ունեցան Տանգուն անունով, որը հենց դարձավ Կորեայի հիմնադիրը: Մ.թ.ա. 2333 թվականին նա կառուցեց Չոսոն մայրաքաղաքը, և նորաստեղծ պետությունը սկսեց հզորանալ: Հետաքրքրական է, որ «Չոսոն» թարգմանաբար նշանակում է «Առավոտյան թարմության երկիր»:
... Հարավային Կորեան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը, այստեղ առավել ծանր հանցագործությունները հազվադեպ երեւույթ են:
... Ամենատարածված կրոնը երկրում քրիստոնեությունն է, քրիստոնյա է երկրի բկակչության 29%-ը, բուդդիստների թիվը կազմում է 23%: Մոտ 46%-ը աթեիստներ են և այլն: Յորդո շրջանում գտնվող Ավետարանական եկեղեցին համարվում է աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող քրիստոնեական տաճարը: Ամեն շաբաթ այս եկեղեցի է այցելում մոտ 20 հազար մարդ:
... Թեքվանդո մարտարվեստը հորինվել է Կորեայում:
... Երկրի մայրաքաղաքը Սեուլն է, որտեղ ապրում է մոտ 10 մլն մարդ: Թարգմանաբար «Սեուլ» հենց նշանակում է «մայրաքաղաք»:
... Հյուսիսային Կորեան գրագիտության 100 մակարդակ ունի: ԿՀՎ-ի սահմանմամբ` գրագիտությունը «15 և ավելի բարձր տարեկանում կարդալ և գրել իմանալն է»: Այս սահմանման համաձայն` գրագիտությունը երկրում 100 տոկոս է կազմում:
... Հյուսիսային Կորեայում պետականորեն հաստատված 28 սանրվածք կա: Կանանց թույլատրվում է ընտրել 14 սանրվածքից մեկը: Ամուսնացած կանայք պետք է կարճ հյուսքեր ունենան, իսկ չամուսնացած կանանց թույլատրվում է թափել իրենց մազերը:
... Կորեական պատերազմից հետո ծնված հյուսիսկորեացիների հասակը 6 սմ-ով ավելի կարճ է, քան հարավկորեացիներինը:
... Հյուսիսային Կորեան ունի աշխարհում չորրորդ ամենամեծ մշտական բանակը` 1.190 մլն զինվորով:
... Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն հավասարազոր է աշխարհի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի եկամտի կեսին: Նրա եկամուտը կազմում է 79.9 մլրդ դոլար: Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն 40 մլրդ դոլար է:
... Ըստ պաշտոնական տվյալների, Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը քայլել սկսել է երեք շաբաթական հասակում: Սովորելու ընթացքում, նորից պաշտոնական տվյալներով, գրել է 1500 գիրք և վեց անգերազանցելի օպերա: Եղել նաև ֆենոմենալ գոլֆիստ, սակայն թողել է մեծ սպորտը: Նա այնքան է սպորտ սիրել, որ երբ ֆուտբոլի հավաքականը պարտվեց 2010 թվականին Աշխարհի առաջնությունում, ամբողջ թիմին որպես պատիժ վեց ժամ հասարակական ծաղրի ենթարկեցին:
... Հյուսիսային Կորեայում անձի պաշտամունքը այն աստիճանի է, որ եթե կորեացու տունը վառվում է, Կիմ Չեն Իրի նկարը իրենցից հետո երկրորդ բանն է որ պետք է փրկեն:
... Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2014, այլ 103 թիվն է, քանի որ այնտեղ հաշվում են ոչ թե Հիսուսի ծնունդից, այլ Կիմ Չեն Իրի ծնունդից:
... Հյուսիսային Կորեայում ինտերնետից օգտվում է ընդամենը 605 հոգի: