Պոլվորոն
Պոլվորոն | |
Ֆիլիպինական խոհանոց, Լատինամերիկյան խոհանոց, Լիբանանյան խոհանոց, Մեքսիկական խոհանոց, Անդալուսյան խոհանոց, Սիրիական խոհանոց | |
Տեսակ | թխվածք |
Առաջացման երկիր | Իսպանիա |
Հիմնական | ալյուր, շաքար, կաթ և almond? |
Polvorones Վիքիպահեստում |
Պոլվորոն (իսպ.՝ polvorón, արաբ․՝ ghurayba[1]), Անդալուսական շաքարային թխվածքաբլիթ՝ ծագումով Լեվանտից[1], հայտնի Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև իսպանական գաղութներում (օրինակ. Ֆիլիպիններում՝ Սուրբ Ծննդին)։ Պատրաստում են ալյուրից, շաքարավազից, կաթից և ընկույզից։ Հնում պոլվորոններ սովորաբար թխում էին սեպտեմբեր-հունվար ամիսներին, բայց հիմա, թխվածքաբլիթները կարելի է գնել ցանկացած ժամանակ։ Անդալուսիայում պոլվորոնների մանտեկադոյի[2] պատրաստման համար կան շուրջ 70 ձեռնարկություններ, որոնք համարվում են սինդիկատի մաս։
Տեղական տարատեսակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում պոլվորոններն սովորաբար մատուցվում են հարսանիքներին և ուրիշ տոներին։ Թխվածքաբլիթները պատրաստվում են փոքր գնդերի ձևով՝ պեկան-ընկույզով։ ԱՄՆ-ում դրանք հայտնի են որպես մեքսիկական հարսանյաց թխվածքաբլիթներ։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններում գոյություն ունեն պոլվորոնի ազգային բաղադրատոմսի մի քանի տեղական տարատեսակություններ։ Օրինակ. հնդկական ընկույզով պոլվորոն, պոլվորոն pinipig-ով (կանաչ փաթիլներ՝ ճզմված, չհասած բրնձից), ելակի պոլվորոն և պաղպաղակի համով պոլվորոն՝ «cookies-and-cream»։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանտեկադո (Mantecado), իսպանական շաքարային թխվածքաբլիթ՝ շատ նման պոլվորոնին։ Մանտեկադոյի անվանումը եկել է դրա բաղադրության մեջ մտնող manteca de cerdo iberico-ից (իբերական խոզի ճարպ)։ Հիմա կան տարատեսակություններ, որոնց բաղադրության մեջ ճարպի փոխարեն օգտագործվում է օրինակ՝ ձիթապտղի կարագը։
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Տեխասում պոլվորոնները (երբեմն «Pan de Polvo» անվանմամբ) պատրաստվում են՝ ավելացնելով անիսոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Salloum, H. 2007. Classic Vegetarian Cooking from the Middle East and North Africa. Toronto: Interlink.
- ↑ «Spanish mantecado: sweet treat beats economic downturn». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.