Jump to content

Պլոտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլոտերը համակարգչում պահված յուրատեսակ գրաֆիկական ինֆորմացիայի՝ ճարտարագիտական բարդ գծագրերի, սխեմաների, նկարների, աշխարհագրական քարտեզների արտածման համար նախատեսված սարք է։ Պլոտեր բառը առաջացել է անգլ.՝ ploter բառից, որը նշանակում է գծագիր, գծագիր կազմել։ Պլոտերի օգնությամբ կարելի է ստեղծել առավել մեծ չափերի փաստաթղթեր, քան սովորական տպող սարքի միջոցով։ Պլոտերի աշխատանքի սկզբունքը նույնն է, ինչ շիթային տպող սարքինը։ Դրանց սկզբունքային տարբերությունն այն է, որ պլոտերն ունի անընդհատ գիծ տանելու ունակություն, որն իրականացվում է հատուկ գրչածայրի օգնությամբ։ Գոյություն ունեն անվիկային և պլանշետային պլոտերներ։

Անվիկային և պլանշետային պլոտերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվիկային պլոտերները ինֆորմացիան թղթի վրա վերարտադրելիս թուղթը պտտեցնում են գրչածայրի տակ, իսկ պլանշետայինները տեղաշարժում են գրչածայրը շարժվող թղթի երկայնքով։ Պլոտերները հիմնականում բնութագրվում են հետևյալ պարամետրերով.

  • պատկերի կառուցման արագությունը (մեկ վայրկյանում կառուցված կորի երկարությունը՝ միլիմետրերով),
  • տպագրման թույլատրելի ունակությունը (մեկ դյույմի վրա արտածված կետերի քանակը (dpi)),
  • տպագրման արագությունը (մեկ րոպեում տպագրված պայմանական թերթերի քանակը)։

Ինֆորմատիկա 8, հեղ.Ս.Ս. Ավետիսյան և Ս.Վ. Դանիելյան