Jump to content

Պիտերբորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք և ունիտար միավորում Անգլիայում
Պիտերբորո
Peterborough
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հանդիսավորական կոմսությունՔեմբրիջշիր
ՀամայնքCity of Peterborough?
Հիմնադրված է1541 թ.
Տվյալ կարգավիճակում1541 թվականից
Մակերես343 կմ²
Բնակչություն183․600 մարդ (2011)
Խտություն535 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01733
Փոստային ինդեքսPE
Փոստային դասիչPE
Պաշտոնական կայքpeterborough.gov.uk(անգլ.)
Պիտերբորո (Միացյալ Թագավորություն)##
Պիտերբորո (Միացյալ Թագավորություն)

Պիտերբորո, Անգլիայի արդյունաբերական քաղաք և ունիտար միավորում Քեմբրիջշիրի կոմսությունում։ Գտնվում է Լոնդոնից 120 կմ դեպի հյուսիս, Նին գետի ափին։ Բնակչությունը՝ ավելի քան 160 հազար։

Պիտեբորոյի հինավուրց մշակույթի անվանումը ծագում է առնում Պիտերբորոյի որսորդներից և հավաքչությամբ զբաղվողներից, որոնք երկար ժամանակ Անգլիայում համագործակցում էին ավելի զարգացած հողագործների հետ։ Պետերբորոյից ոչ հեու գտնվում է Ֆլեգ-Ֆեն հուշարձանը ՝ լավ պահպանված մ․թ․ա․ 10-րդ դարի փայտյա շինություն։

Քաղաքը գտնվում է Զե-Ֆենսի ճահճային բնակավայրում, որը 7-րդ դարից աստիճանաբար չորացվում էր։ Այն արագ զարգացավ արդյունաբերական հեղափոխության ժամանակ, երբ նրա միջով Լոնդոնից դեպի Էդինբուրգ անցավ երկաթուղի։ Դրանով է կապված շրջանում գտնվեղ խոշոր պահեստների և շինանյութ արտադրող ձեռնարկությունների առկայությունը։

Քաղաքի վրայով սլանում է սբ․ Պետրոսի միջնադարյան տաճարի ուրվագիծը։ Այն հիմնադրվել է 1138 թվականին՝ նորմանդական ոճով և կառուցվել է 120 տարվա ընթացքում։ Հետագայում ճակատները մասամբ վերափոխվեց։ Տաճարում գտնվում է 1200 տարվա Գեդդայի փորագրված քարը և Եկատիրինա Արագոնացու գերեզմանը։ Նույնպես պահպանվել է սբ․Իոաննայի եկեղեցին (1407)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբորոյի ունիտար միավորումը զբաղեցնում է 343 կմ² տարածք և արևելքում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի տվյալներ Պիտերբորյի ունիտար միավորման տարածքում բնակվում է 156 061 մարդ, բնակչության միջին խտությամբ՝ 454 մարդ/կմ²[1]։.

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտերբորոն ղեկավարվում է ունիտար միավորման խորհրդով՝ կազմված 57 պատգամավորով, ընտրած 24 շրջանից։ Վերջին ընտրությունների տվյալներով խորհրդում 38 տեղ զբաղեցնում են պահպանողականները[2]։.

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբորոյում է գտնվում խոշոր տուրիստական կազմակերպությունների հիմնական գրասենյակներից մեկը՝ Thomas Cook Group-ը, որը իր պատմությունը սկսում է 1841 թվականից[3]։. Ընկերության բաժնետոմսերը ներառված են հաշվարկման բազայի FTSE 250-ի մեջ։

Պետերբորոյի միջով անցնում են «CrossCountry», «East Coast», «East Midlands Trains», «First Capital Connect»և «Greater Anglia կազմակերպությունների երթուղիները։

Պիտերբորոյում ստեղծվեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Պիտերբորո Յունայթեդ», որը 2010/2011 թվականներին հանդես է գալիս Առաջին Ֆուտբոլային Լիգայում։ «Պիտերբորո Յունայթեդ»-ը ընդունում է իր հակառակորդներին Լոնդոն Ռոադ մարզադաշտում, որը նախատեսված է 15 040 հանդիսատեսի համար[7]։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենամյա «Պիտերբորոյի գարեջրի փառատոն» (Peterborough Beer Festival)[8]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. Состав совета унитарной единицы Питерборо
  3. История компании «Томас Кук Груп»
  4. Расписание маршрутов компании «East Midlands Trains»
  5. «Расписание маршрутов компании «First Capital Connect»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Маршруты компании «Greater Anglia»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «План стадиона Лондон Роад». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Peterborough Beer Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.visitpeterborough.com/information/town-twinning.aspx
  10. https://www.vmr.gov.ua/en/twin-cities#parentHorizontalTab3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտերբորո» հոդվածին։