Jump to content

Պետրոս Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Մաղաքյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1826(1826-09-04)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմարտի 27, 1891(1891-03-27)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թատերական գործիչ
ԱշխատավայրԱրևելյան թատրոն[1]

Պետրոս Ամբրոսիոսի Մաղաքյան (սեպտեմբերի 4, 1826(1826-09-04), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 27, 1891(1891-03-27)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ է բարձրացել 1856 թվականին՝ Կոստանդնուպոլսի Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում։ Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում ամբողջ գործունեության ընթացքում (1861-1876 թվականներ) Մաղաքյանը այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան։ Արևելյան թատրոնի բացվելու պահին նա կոշկակար է եղել, բայց թատրոնը շատ է սիրել[2]։ Ամեն օր ներկա է եղել թատրոնի փորձերին, մասնակցել դրանց։ Թատրոնի փակվելուց հետո կոշկակարության հետ միասին բեմադրել է ներկայացումներ և խաղացել է այդ ներկայացումներում[2]։ Մասնավորապես, «Ռիգոլետտոյում» (կամ Արքան զվարճանում է) խեղկատակի՝ Թրիբուլեի դերը չափազանց բնական է խաղացել։ Նրա խաղացած առավել սուր բնութագրական դերերից են՝

  • Բանտապետ՝ Ռոթայի «Երկու հիսնապետեր»
  • Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները» (Les Fourberies de Scapin)

Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ։ Մելոդրամային սուր իրադրություններում Մաղաքյանի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Le roi s'amuse))։ Մաղաքյանի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերի դերը (Է. Սյուի «Թափառական հրեա»)[2]։

1869 թվականից Մաղաքյանը գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մարտիրոս Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին։ Նա հատուկ ջերմությամբ է վերաբերվել դերասանուհի Ազնիվ Հրաչյային, որի մասին գրել է հենց ինքը՝ դերասանուհին իր ինքնակենսագրականում[2]։

Մաղաքյանը հետևողական պայքարել է Կոստանդնուպոլիսում հայ թատրոնը պահպանելու համար[3]։

1870 թվականի հունիսի 5-ին Պոլսի Պերա թաղամասում (այժմ՝ Բեյօղլու) տեղի ունեցած մեծ հրդեհից[4] հետո նա ակտիվորեն մասնակցել է հրդեհից տուժվածներին օգնություն ցուցաբերելու և այլ միջոցներով ապահովելու գործին։ Հրդեհը ոչնչացրել է Մաղաքյանի թատրոնը։ Պերա թաղամասի հրդեհից հետո Մաղաքյանը աշխատել է Վարդովյանի խմբում որպես դերուսույց (ռեժիսոր)։ Այդ ընթացքում շարունակել է թատերական խմբի համալրումը և ներկայացումներ կազմակերպելը[2]։

Պետրոս Մաղաքյանը մահացել է 1891 թվականի մարտի 27-ին[5]։ Մահից հետո նրա ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։ Քույրն ու մայրը մնացել են որդու խնամքի տակ։ Վերջինս սկսում է աշխատել ծխախոտի գործարանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ՀՐԱՉԵԱՅ (1909). Արշակ Չոպանյան (ed.). «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ» (PDF) (եռամսյակ պարբերական). 1-2. Փարիզ: Անահիտ պարբերական. էջ 19. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. cityofistanbul (2017 թ․ սեպտեմբերի 24). «The Great Fire of Pera in 1870». City of Istanbul (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  5. 1891 թվականի այս օրը մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190