Պեդրո Սեա
Քաղաքացիությունը | Ուրուգվայ և Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1900 | ||
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1][2] | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1970 (70 տարեկան) | ||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | ||
Դիրք | հարձակվող և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պեդրո Սեա (իսպ.՝ José Pedro Cea, սեպտեմբերի 1, 1900, Մոնտեվիդեո, Ուրուգվայ[1][2] - սեպտեմբերի 18, 1970, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան, հետագայում՝ մարզիչ։ 1930 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում Պեդրո Սեան հինգ գոլով դարձել է լավագույն ռմբարկու։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ եզրափակիչ խաղի 57-րդ րոպեին խփած նրա գոլը թույլ է տվել Ուրուգվային հավասարեցնել խաղի հաշիվը։
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով Պեդրո Սեան դասվել է 20-րդ դարի հարավամերիկյան լավագույն 50 ֆուտբոլիստների շարքին[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդրո Սեան ծնվել է 1900 թվականին։ 1924 և 1928 թվականներին դարձել է Օլիմպիական չեմպիոն[4][5], 1923, 1924, 1926 թվականներին՝ Հարավային Ամերիկայի չեմպիոն, 1930 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 1934 թվականին ֆուտբոլիստը «Նասիոնալ Մոնտեվիդեոյի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է այդ ակումբում՝ 103 խաղ, 31 գոլի։ Նա հանդես է եկել նաև «Լիտո» ակումբում։
Կարիերան ավարտեից հետո նա զբաղվել է մարզիչական գործունեությամբ։ Նրա գլխավորությամբ Ուրուգվայի հավաքականը հաղթել է 1942 թվականին Հարավային Ամերիկայի առաջնությունում։
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում առաջին խաղն անցկացվել է 1923 թվականի նոյեմբերի 4-ին Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (հաղթել է 2:0), վերջին հանդիպումը՝ 1932 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (պարտություն՝ 1:2)։
Պեդրո Սեան մահացել է 1970 թվականին 70 տարեկանում[6]
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի չեմպիոն՝ 1934 թ․
- Աշխարհի չեմպիոն՝ 1930 թ․
- Օլիմպիական չեմպիոն (2)՝ 1924, 1928 թթ․
- Հարավային Ամերիկայի չեմպիոն (3)՝ 1923, 1924, 1926 թթ․
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Ամերիկայի չեմպիոն՝ 1942 թ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 FBref.com(բազմ․)
- ↑ «СЕА Хосе Педро». Արխիվացված է օրիգինալից 1 серпня 2016-ին. Վերցված է 13 липня 2016-ին.
- ↑ Lopez, Ismael (2001 թ․ սեպտեմբերի 27). «Pedro Cea: El peon de brega». El Norte (Monterrey) (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Pedro Cea». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Administración Nacional de Correos: Deportistas Olímpicos» (իսպաներեն). Correo Uruguayo. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Սեա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Մոնտեվիդեո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1970 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բելյա Վիստայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցիներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ